Աշխարհ

27.11.2015 10:20


Բաքվի հատուկ գործողության ժամանակ 6 մարդ է սպանվել

Բաքվի հատուկ գործողության ժամանակ 6 մարդ է սպանվել

Նախօրեին Բաքվում զինված ընդհարման ժամանակ «Մահմեդական միություն» շարժման 4 անդամ և 2 ոստիկան է սպանվել։

«Интерфакс-Азербайджан»–ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Նարդան ավանում՝ Ադրբեջանի մայրաքաղաքից 30 կմ հեռավորությամբ։ Հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է «Մահմեդական միություն» շարժման 14 անդամ՝ Թալեհ Բագիրովի գլխավորությամբ։

Շարժումը փորձում էր բռնի կերպով փոխել երկրի Սահմանադրությունը՝ կրոնապետություն հաստատելու նպատակով, որը ղեկավարվելու էր շարիաթի նորմերով։

Հարուցվել է քրեական գործ, և հետաքննություն սկսվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը