Տնտեսական

27.11.2015 14:46


«Հեռուստամարաթոն–2015»-ում, նախորդ տարվա համեմատ, ավելի քիչ գումար է հավաքվել

«Հեռուստամարաթոն–2015»-ում, նախորդ տարվա համեմատ, ավելի քիչ գումար է հավաքվել

Հինգշաբթի օրը Լոս Անջելեսում կայացել է «Մեր տունը» խորագրով համահայկական «Հեռուստամարաթոն–2015»-ը։ Հավաքվել է 10 մլն 378 հազար 465 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ այդ գումարը կուղղվի Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում և Արցախում։

Հիշեցնենք, որ «Դեպի Արցախ» կարգախոսով «Հեռուստամարաթոն–2014»-ում հավաքվել էր 12 մլն 399 հազար 550 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը