Աշխարհ

27.11.2015 17:58


Մոսկվայի հատուկ ծառայությունները կանխել են ռուս ուսանողուհու՝ ԻԼԻՊ–ին միանալու փորձը (լուսանկար)

Մոսկվայի հատուկ ծառայությունները կանխել են ռուս ուսանողուհու՝ ԻԼԻՊ–ին միանալու փորձը (լուսանկար)

Մոսկվայի հատուկ ծառայությունները կանխել են տեղի հեղինակավոր բուհերից մեկի ուսանողուհի Իրինա Բաբիկինայի՝ ԻԼԻՊ–ին միանալու փորձը։ Աղջկան ձերբակալել են Վնուկովո օդանավակայանում՝ թույլ չտալով մեկնել Թուրքիա։

«lifenews.ru»–ի փոխանցմամբ՝ ԱԴԾ–ի աշխատակիցները «Թուրքական ավիաուղիների» թռիչքի ուղևորուհուն առանձին սենյակ են տեղափոխել՝ հարցաքննության։ Փատաթղթերի երկրորդ ստուգման ժամանակ նրանք հաստատել են, որ աղջիկը 20–ամյա Իրինա Բաբիկինան է, որի հայրը մի քանի օր առաջ դիմել էր իրավապահներին՝ խնդրելով թույլ չտալ աղջկան հատել երկրի սահմանը։

Հոր՝ Վիկտորի խոսքերով՝ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ուսանողուհի Իրինան պատրաստվում էր մեկնել Ստամբուլ՝ իր փեսացու, հորդանանցի Յազան Ադել Հալիմ Աբբասիի մոտ։ Վերջինը երկար ժամանակ շփվել է աղջկա հետ, այնուհետև հրավիրել իր երկիր՝ ամուսնանալու իր հետ և ԻՊ շարքեր մտնելու համար։

Աղջկա հետ զրույցից հետո հատուկ ծառայությունները նրան հանձնել են հորը, որը հենց օդանավակայանում պատռել է Իրինայի անձնագիրը՝ կանխելու երկրից փախչելու նրա փորձերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը