Լրահոս

28.11.2015 17:13


Թիվ 41 երթուղու ավտոբուսում գողություն է կատարվել

Թիվ 41 երթուղու ավտոբուսում գողություն է կատարվել

Նոյեմբերի 27-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի թևատակից հայտնաբերվել է դրամապանակ:
Արամայիս Թ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ այն գողացել է թիվ 41 երթուղու ավտոբուսում՝ ուղևորուհուց:
Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը