Աշխարհ

28.11.2015 16:50


Ռադայի պատգամավորները «պարգևատրել են» Սու-24–ը խոցած թուրք օդաչուին (տեսանյութ)

Ռադայի պատգամավորները «պարգևատրել են» Սու-24–ը խոցած թուրք օդաչուին (տեսանյութ)

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ Յուլի Մամչուրը և Ալեքսեյ Գոնչարենկոն «պարգևատրել են» ռուսական Սու–24 ռմբակոծիչ ինքնաթիռը խոցած թուրք օդաչուին։

Փողային նվագախմբի ձայնակցությամբ՝ պատգամավորները Կիևում Թուրքիայի դեսպանատան ցանկապատին են ամրացրել «պատվավոր» նշանը՝ կարմիր հնգաթև աստղը՝ սպիտակ կիսալուսնով։

Գոնչարենկոն, որը, «lifenews.ru»–ի փոխանցմամբ, հայտնի է իր ռուսատյացությամբ, աշխարհին կոչ է արել Թուրքիայի նման պատասխանել «ագրեսորին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը