Լրահոս

28.11.2015 13:35


Կրկին հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկում

Կրկին հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկում

Նոյեմբերի 28-ին, ժամը 12.34-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Դիլիջան» ազգային պարկում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ում՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում:

Այրվել է մոտ 83 հա բուսածածկ տարածք, որից 25 հա անտառի տարածքում:

Այս խորագրի վերջին նյութերը