Լրահոս

28.11.2015 14:36


Դավիթաշենում երեխաներ են արգելափակվել վերելակում

Դավիթաշենում երեխաներ են արգելափակվել վերելակում

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 12.09-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 20 շենքի վերելակում երեխաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին (երեխաների հետ) դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը