Աշխարհ

28.11.2015 20:36


Թուրքիայում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել Էրդողանի դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար (տեսանյութ)

Թուրքիայում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել Էրդողանի դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար (տեսանյութ)

Թուրքիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել Ստամբուլի կենտրոնում բողոքի գործողություն իրականացնողների նկատմամբ։ Ցուցարարներն այնտեղ էին հավաքվել պրոքրդական դիրքորոշմամբ հայտնի փաստաբան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հանդես եկող Թաիր Էլչիի սպանության մասին տեղեկանալուց հետո։

Ինչպես հայտնում է «РИА Новости»–ն՝ հղում կատարելով արևմտյան ԶԼՄ–ին, ընդդեմ Էրդողանի Թաքսիմ հրապարակում մոտ 2 հազար ցուցարար էր հավաքվել։

Հիշեցնենք, որ Էլչին սպանվել էր Դիարբեքիրում, երբ մոտենալիս էր եղել լրագրողներին՝ ճեպազրույց տալու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը