Աշխարհ

28.11.2015 22:20


Թուրքիայի տարածքից Սիրիայի բանակն ականանետերից ռմբակոծվել է (լրացված, տեսանյութ)

Թուրքիայի տարածքից Սիրիայի բանակն ականանետերից ռմբակոծվել է (լրացված, տեսանյութ)

Սիրիայի բանակն ականանետերից ռմբակոծվել է Թուրքիայի տարածքում գտնվող Ջեբել ալ–Ակրա սարից։ «РИА Новости»–ն տեղեկացնում է, որ այս մասին լրագրողներին ասել է Սիրիայի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Մայհուբը։

Նա նշել է, որ Թուրքիայի տարածքից ակտիվորեն գնդակոծվել են Սիրիայի բանակի ստորաբաժանումների դիրքերը։

«Սիրիայի բանակի գլխավոր հրամանատարը զգուշացնում է նման պահվածքի վտանգավորության մասին»,–հավելել է նա։

***

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 1000 միավոր տեխնիկա է տեղակայել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը