Լրահոս

30.11.2015 08:05


Հրդեհ «Հրազդան Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի տարածքում գործող ավտովերանորոգման կետում

Հրդեհ «Հրազդան Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի տարածքում գործող ավտովերանորոգման կետում

Նոյեմբերի 30-ին, ժամը 02.37-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զ. Անդրանիկի պողոտայում գտնվող «Հրազդան Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի տարածքում գործող ավտովերանորոգման կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.14-ին, մարվել՝ 04.01-ին:

Ամբողջությամբ այրվել է ավտովերանորոգման կետը (7մX12մ)` գույքով, ներսում կայանված «BMW X6» մակնիշի և «ՎԱԶ 21010» մակնիշի առանց պ/հ-ների ավտոմեքենաները, ջերմահարվել են կից չորանոցում (7մX6մ) կայանված «Opel Astra J» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենան և 2 աթոռ:

Այս խորագրի վերջին նյութերը