Լրահոս

30.11.2015 08:45


ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է

Նոյեմբերի 30-ին, ժամը 22.42-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 34RT672 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվելով արգելապատնեշին` շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը