Աշխարհ

30.11.2015 09:19


Կյանքից հեռացել է ռեժիսոր Էլդար Ռյազանովը

Կյանքից հեռացել է ռեժիսոր Էլդար Ռյազանովը

Կյանքի 89–րդ տարում մահացել է հանրահայտ ռեժիսոր Էլդար Ռյազանովը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով նրա թոռանը` Դմիտրի Տրոյանովսկուն։

Հիշեցնենք, որ վերջին տարվա ընթացքում Ռյազանովը բազմաթիվ անգամներ հոսպիտալացվել էր:

Էլդար Ռյազանովի ֆիլմերից են «Ծերունի ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Կայարան երկուսի համար» և շատ այլն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը