Աշխարհ

30.11.2015 11:45


Որ ապրանքներն է արգելվել ներմուծել Թուրքիայից

Որ ապրանքներն է արգելվել ներմուծել Թուրքիայից

Ինչպես տեղեկացրել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդդեմ Թուրքիայի տնտեսական պատժամիջոցների հրամանագիր էր ստորագրել։ Սակայն այն ապրանքների կոնկրետ ցանկը, որոնց ներմուծումն արգելվելու է ՌԴ տարածք, պաշտոնապես դեռ չի հրապարակվել։

«Известия»-ն, վկայակոչելով Գյուղատնտեսության նախարարությունում իր աղբյուրներին, ներկայացրել է դրանց մի մասը՝ սառեցված մսամթերք, ընտանի թռչնամիս, աղացած կամ ապխտած միս, կաթ և կաթնամթերք, ձկնեղեն, ծովամթերք, մրգեր և ընդեղեն, բանջարեղեն ու կանաչեղեն:

Պատժամիջոցների տակ հայտնված թուրքական ապրանքների ամբողջական ցանկը հրապարակվելու է մինչև դեկտեմբերի 1-ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը