Աշխարհ

30.11.2015 12:41


Նոր մանրամասներ թուրքական կործանիչով Սու–24–ի խոցման դեպքից (տեսանյութ)

Նոր մանրամասներ թուրքական կործանիչով Սու–24–ի խոցման դեպքից (տեսանյութ)

Ղըզըլդաղ լեռան հարմարավետ կողմում տեղավորված լուսանկարչի նախապես օդ ուղղած բարձրորակ օբյեկտիվը ճիշտ ժամանակին և բավական հաջող ռակուրսից է արձանագրել թուրքական կործանիչով խոցված Սու–24–ի վայրէջքը։ Սակայն դա դեռ ողբերգության ավարտը չէ։ Ցամաքից՝ հրացաններից և գնդացիրներից կրակահերթ է բացվում անկարգելներով իջնող օդաչուների ուղղությամբ, որոնք կարող էին ողջ մնալ։ Ներքևում կենդանական խրախճանք է. զինյալները ցնծում են ծխի ամեն մի քուլայից հետո։ «Վեստիի» փոխանցմամբ՝ փոխգնդապետ Օլեգ Պեշկովը, հավանաբար, սպանվել է դեռ օդում։

Մեկ օր անց այդ տարածքը մաքրված էր ռուսական ավիացիայի և սիրիական բանակի հրետանու հարվածների շնորհիվ, երբ Սու–24–ի հրամանատարը՝ շտուրման Կոնստանտին Մուրախտինը, արդեն հասցվել էր Հմեյմիմի ավիաբազա։

Այժմ արդեն հայտնի է՝ ինչպես է ամեն բան նախապատաստված եղել՝ վայրկենական։ Երբ 9:24–ին Սու–24Մ–ն մարտական առաջադրանքի է մեկնում Հմեյմիմի ավիաբազայից, թուրքական Ֆ-16–ն արդեն երկնքում էր, և 9:11–ին արդեն ահմանամերձ գոտում օղակներ էր գծում կասկածելի ցածր բարձրությունից՝ 2,5կմ–ից էլ ցածր։ 9:52–ին թուրքական ռադարներին է հայտնվում ռուսական ինքնաթիռը։ 10:16–ին Սու-24–ը ռմբակոծում է Քեփիր և Զահիա գյուղերի ահաբեկիչների դիրքերը։ Բարձրությունը՝ 5կմ 650 մ, արագությունը՝ 800 կմ/ժ։ 10:23–ին Ֆ-16–ը 810կմ/ժ արագությամբ սլանում է ռուսական ինքնաթիռի ուղղությամբ, հատում սիրիական սահմանը, անցնում 2 կմ և 10:24–ին արձակում հրթիռը։ Այդ պահին կործանիչը Սու-24–ից 5-7 կմ հեռավորության վրա էր։ 10:25–ին ինքնաթիռը խոցվում է և անհետանում Հմեյմիմի ռադարներից։ Ֆ-16–ն էլ աստիճանաբար ցածրանում է, «սուզվում»՝ արագ շրջանցելով ռադարները, ու անցնում Թուրքիայի տարածք։ Սադրանքն իրագործված է։

ՌԴ ՌՏՈւ գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևի խոսքերով՝ թուրքական կործանիչը 40 վրկ դարանակալել էր Սիրիայի տարածքում՝ սպասելով ռուսական ինքնաթիռի մերձենալուն։

Ավիագրոհից 15 րոպե անց արդեն երկնքում էին որոնողական խմբերը՝ Մի-8 և Մի–24 ուղղաթիռներով։

Ցամաքից արձակված կրակոցների հետևանքով վնասված Մի–8–ը ստիպված էր վայրէջք կատարել։ Ծովային հետևակային Ալեքսանդր Պոզինիչը սպանվում է։ Արդեն ցամաքի վրա ահաբեկիչները ոչնչացնում են ուղղաթիռը հակատանկային կառավարվող հրթիռով, որից հետո գրոհի տեսանյութն անմիջապես հայտնվում է համացանցում։

Ուշագրավ է, որ զինյալները կրակել են ամերիկյան TOW հակատանկային համալիրից, որն ԱՄՆ–ը մատակարարել էր, այսպես կոչված, սիրիական չափավոր ընդդիմությանը։ Այդ ընթացքում թշնամու որջում անկարգելով իջած Մուրախտինը հասցնում է անտառ մտնել։ Հատուկ նշանակության ուժերը նրան որոնում էին ռադիոփարոսով։ Ռազմական բախումներ լեռներում մինչև ուշ գիշեր. 3:40 օդաչուն արդեն բազայում էր։

Որոնողափրկարարական ուժերն ավելի քան 12 ժամ գտնվում էին ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ շրջապատված թուրքմենների «Ջեբհաթ ան–Թուրքման» և նրանց հանցակիցներ «Ան–Նուսրա» և «Արհար աշ–Շամ» խմբավորումների գրոհայիններով։

Հայտնի է, որ թուրքմենները միացել էին նշված խմբավորումներին դեռ սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբին՝ անվանելով իրենց չափավոր ընդդիմություն։

Օդաչուների ուղղությամբ կրակ է բացել թուրքական «Գորշ գայլեր» աջ ծայրահեղական խմբավորման դաշտային հրամանատարի որդին՝ Ալփասլան Չելիքը։

Նախագահ Էրդողանն, իբր, պատերազմում է «գայլերի» հետ, սակայն Լաթաքիայի հյուսիսում շարունակում է զինել թուրքմեններին և ոչ միայն. Թուրքիայից ռազմամթերք է ստանում նաև ԻՊ–ն։

«Մեզ միացողների մեծ մասը գալիս է Թուրքիայից։ Այնտեղից էլ զենք ու ռամզամթերք ենք ստանում»,–պատմել է ԻՊ դաշտային հրամանատարներից մեկը։

Հիշեցնենք՝ հենց այդ փաստը հրապարակելու համար էլ Էրդողանը, լրտեսության և պետական դավաճանության մեջ մեղարդելով «Հանրապետություն» թերթի լրագրողներին, պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել նրանց։

Հնարավոր է՝ նման «մարդասիրիական օգնություն» էր այրվում նաև նոյեմբերի 26–ին սիրիական Աազազ տեղափոխվող 20 բեռնատարում։ Թե ինչու էր այդ օգնությունն ուղևորվում զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածք, ոչ ոք չբացատրեց, ցույց չտվեցին նաև այրված բեռները։ Փոխարենը՝ ՌԴ ավիացիային մեղադրեցին խաղաղ գյուղերը ռմբակոծելու մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը