Լրահոս

30.11.2015 19:16


Հարկադիր կատարողի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու փաստ

Հարկադիր կատարողի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու փաստ

Քաղաքացի Կորյուն Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունումնախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ վարչական դատարանի 2014թ.սեպտեմբերի 23-ի կայացված վճռով ՀՀ արդարադատության նախարարության դատականակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը պարտավորեցվել է Կորյուն Բ.-ին վերադարձնելու հարկադիր աճուրդին մասնակցելու համար նրա վճարած 412.960 ՀՀդրամ կանխավճարի կրկնապատիկը, սակայն նույն դատարանի կողմից հետագայումտրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթիշրջանակներում ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության պաշտոնատար անձի կողմիցդատարանի վճիռը շուրջ մեկ տարի դիտավորությամբ չի կատարվել:

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումնապահովող ծառայության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձիկողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու փաստի առթիվ ՀՀ հատուկքննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանիդեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը