Աշխարհ

30.11.2015 16:51


Իրանի հոգևոր առաջնորդը մեղադրել է ԱՄՆ–ին ահաբեկիչներ ստեղծելու, սնելու և զինելու համար

Իրանի հոգևոր առաջնորդը մեղադրել է ԱՄՆ–ին ահաբեկիչներ ստեղծելու, սնելու և զինելու համար

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին Արևմուտքի երիտասարդությանն իր ուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Արևմուտքի վարած երկակի ստանդարտների քաղաքականությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ի հայտ գալու և ահաբեկչության ակտիվացման պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» գործակալությունը։

«Այսօր քչերը չգիտեն այն դերակատարման մասին, որն ունեցել է ԱՄՆ–ն «Ալ Քաիդա»-ին, «Թալիբան» շարժմանը և նրանց չարաբաստիկ հետևորդներին ստեղծելու, սնելու և զինելու հարցում»,–նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

«Քանի դեռ Արևմուտքի քաղաքականության մեջ կգերիշխեն երկակի ստանդարտները, քանի դեռ ահաբեկիչները հզոր հովանավորների տեսանկյունից կբաժանվեն «լավերի» ու վատերի», քանի դեռ կառավարությունների շահերը բարձր կդասվեն մարդկային արժեքներից և բարոյականությունից, պետք չէ բռնությունների արմատները փորձել գտնել որևէ այլ տեղ»,–ասված է այդ ուղերձում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը