Լրահոս

01.12.2015 11:58


Ոստիկանության ծառայողն անցել է պաշտոնեական լիազորությունները

Ոստիկանության ծառայողն անցել է պաշտոնեական լիազորությունները

Գողության փորձ կատարելու և թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով 2015 թվականինոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից նշված բաժինեն բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Գոդերձի Գ.-ն, Էդուարդ Գ.-նև Զվիադի Թ.-ն: Վերջիններիս անձնական խուզարկությամբ՝ Գոդերձի Գ.-ի տաբատի գրպանիցհայտնաբերվել է 6.1 գրամ քաշով, Էդուարդ Գ.-ի տաբատի գրպանից` 5.35 գրամ քաշով, իսկ ԶվիադիԹ.-ի տաբատի գրպանից՝ 5 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննական մարմինը Վրաստանի Հանրապետության հիշյալ քաղաքացիներին մեղադրանք է առաջադրել գողության փորձ կատարելուև թմրամիջոց ապօրինի պահելու համար, և վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Այնուհետև հիշյալ քրեական գործով մեղադրյալ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի Էդուարդ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանությանՔանաքեռ-Զեյթունի բաժնում կատարված իր անձնական խուզարկության ընթացքում անծանոթոստիկանն իր տաբատի գրպանի մեջ է գցել պոլիէթիլենով փաթեթավորված նյութ և անմիջապեսհանելով՝ հայտարարել է, թե այն, իբր, իր տաբատի գրպանից է գտել, սակայն իրականում տվյալնյութն իր մոտ չի եղել ու իրեն չի պատկանում:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքիառթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասիհատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանիդեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը