Աշխարհ

01.12.2015 12:15


Ալյասկայի Ջունոյի նորընտիր քաղաքապետին մահացած են գտել

Ալյասկայի Ջունոյի նորընտիր քաղաքապետին մահացած են գտել

Ալյասկայի Ջունոյի քաղաքապետ Գրեգ Ֆիսքին մահացած են գտել սեփական տանը։ «ՌԻԱ նովոտիի» փոխանցմամբ՝ նա քաղաքապետ էր ընտրվել հոկտեմբերի 20–ին։

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ քաղաքապետի մահվան պատճառները դեռևս հայտնի չեն։

Հայտնի է, որ քաղաքապետ ընտրվելուց առաջ Գրեգը չի զբաղվել քաղաքականությամբ։ 70-ամյա Ֆիսքը ձկնորսության ոլորտում գործող քոնսալթինգային ընկերության սեփականատեր էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը