Լրահոս

01.12.2015 13:25


Ստացած վնասվածքներից 4 օր անց հիվանդանոցում մահացել է

Ստացած վնասվածքներից 4 օր անց հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 24-ին ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել 1966 թ. ծնված Հարություն Գ.-ի կողմից 1967 թվականին ծնված Ալեքսանդր Հարությունյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մասին:
Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ նոյեմբերի 28-ին, ժամը 16.50-ի սահմաններում, ստացիոնար բուժման մեջ գտնվող Ա. Հարությունյանը գիտակցության չգալով մահացել է:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը