Աշխարհ

01.12.2015 19:40


Ավստրալիայի փառատոնի այցելուները պարել են պտտահողմի հետ (տեսանյութ)

Ավստրալիայի փառատոնի այցելուները պարել են պտտահողմի հետ (տեսանյութ)

Ավստրալական Վիկտորիա նահանգում տեղի ունեցող «Earthcore psytrance» նորարարական պարային փառատոնի այցելուները հայտնվել են ավազե պտտահողմի մեջ։ Որքան էլ տարօրինակ է, անմիջապես պարահրապարակի կենտրոնում հսկայական հողմապտույտի առաջացումը չի վախեցրել մարդկանց։ «Independent»–ի փոխանցմամբ՝ նրանք սկսել են պարել անմիջապես պտտահողմի կենտրոնում։

Ստորև ներկայացված տեսանյութում երևում է՝ ինչպես են սուր զգացողությունների սիրահարները երեխաների նման հրճվում, երբ տեսնում են, թե ինչպես է հողմը ծածկում իրենց։ Բարեբախտավար, վտանգավոր այդ դիսկոտեկում ոչ ոք չի տուժել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը