Լրահոս

01.12.2015 18:26


Գողություն կատարողը ծանոթն էր

Գողություն կատարողը ծանոթն էր

Ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացած քաղաքացին հաղորդում էր տվել, որ նոյեմբերի 27-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, իր ծանոթ Հրայր Ն.-ն օգտվելով իր ժամանակավոր բացակայությունից՝ տնից գողացել է իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է 2 ոսկյա մատանի, ոսկյա վզնոց՝ ոսկյա խաչով, ոսկյա թևնոց, 500 ԱՄՆ դոլար, 5.350 դրամ, անձնագիր, սոց. քարտ, զին. գրքույկ, բոնուս և կուտակային զեղչի քարտեր և տան բանալի (վնասի չափը պարզվում է):
Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Հրայր Ն.-ն ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը