Լրահոս

01.12.2015 21:25


Ջերմուկում, Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում ձյուն է տեղում

Ջերմուկում, Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում ձյուն է տեղում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում ձյուն է տեղում:

Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում մառախուռ է:

Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը