Լրահոս

01.12.2015 21:49


«Մերսեդես»–ը բախվելով ճամփեզրի արգելապատնեշին՝ շրջվել է

«Մերսեդես»–ը բախվելով ճամփեզրի արգելապատնեշին՝ շրջվել է

Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհին` Արշալույս գյուղի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 79 FF 007 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվելով ճամփեզրի արգելապատնեշին՝ շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Պ.-ը և ուղևոր՝ 1978 թ. ծնված Է. Հ.-ը հոսպիտալացվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ վարորդը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը