Խմբագրական

Դեկտեմբեր 17, 2015 17:19

«Էժան» դոլարն ու հայաստանյան իշխանությունների անպատասխանատու վարքագիծը

«Էժան» դոլարն ու հայաստանյան իշխանությունների անպատասխանատու վարքագիծը

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը որոշել է բարձրացնել 0,25 տոկոսային նիշով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Մինչև երեկ այն տատանվում էր 0-0,25% միջակայքում։ Այժմ տոկոսադրույքը լինելու է 0,25-0,5%:

Ուշագրավ է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ըստ ԱՄՆ գլխավոր դրամատան ծրագրերի, հետզհետե բարձրանալու է՝ մինչև հաջորդ տարվա վերջ դառնալով 1,5-1,6%:

Ի՞նչ է սա նշանակում, և ինչպե՞ս ԱՄՆ քաղաքականությունը կարող է անդրադառնալ Հայաստանի վրա

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այն գործիքներից է, որը կիրառվում է ինֆլյացիայի տեմպի վրա ազդելու նպատակով։ Այն իր ազդեցությունն է թողնում վարկային տոկոսադրույքի և ներդրումային միջավայրի վրա։

Կենտրոնական բանկերը բարձրացնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքները, որպես կանոն, հակաինֆլյացիոն միջոցառումների շրջանակներում։ Սա կոչվում է «թանկ փողի» քաղաքականություն։

Եթե տնտեսության մեջ գործազրկությունը նորմայի շրջանակներում է կամ գտնվում է նորմայից ցածր վիճակում (գործազրկության նորմալ մակարդակ ընդունված է համարել 5-6%. ԱՄՆ–ում գործազրկությունը չի անցնում 5 տոկոսը), և նկատվում է ինֆլյացիայի միտում, ապա ֆինանսական իշխանությունները գնում են որոշակի զսպող քայլերի, որպեսզի միջնաժամկետում կամ երկարաժամկետում կանխեն տնտեսության «տաքացումը»՝ ինֆլյացիոն երևույթները։

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսպես ասած, թանկացնում է դոլարի գինը և որոշակի առումով նպաստում թերզարգացած երկրներից դեպի ԱՄՆ կապիտալի ներհոսքին։

Ակնհայտ է, որ «թանկ» դոլարը կբերի, մասնավորապես, ռուսական ռուբլու արժեզրկման և դոլար/ռուբլի փոխարժեքի փոփոխության՝ «թուլացնելով» ռուբլին։ Որպես հարակից երևույթ՝ դոլարի «թանկացումը» կարող է նպաստել նավթի միջազգային գների անկմանը, ինչը կհարվածի ռուսական տնտեսությանը։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը, եթե անհրաժեշտ պաշտպանիչ քայլեր չիրականացվեն, կարող է ուղղակիորեն տուժել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կայացրած որոշումից, քանզի մեր տնտեսությունն ուղղակի կախվածություն մեջ է ՌԴ տնտեսությունից։

Նախ՝ մենք ՌԴ–ից ենք ստանում մասնավոր տրանսֆերտների առյուծի բաժինը, և բացի այդ՝ արտահանվող հայկական ապրանքների (խոսքը վերաբերում է հատկապես ալկոհոլային խմիչքներին և պտուղ–բանջարեղենին) սպառման շուկան ՌԴ–ն է։ Ասել է թե՝ ռուսական շուկայի ու ռուսական ռուբլու հետ տեղի ունեցողը չի կարող մեզ չվերաբերել։

Մասնագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակելու մեզ համար սպասվող տրանսֆերտների և արտահանման ծավալների կրճատումը։

ԵՏՄ տարածքում դոլարը «էժան» է միայն Հայաստանում

Ռուսական ռուբլու փոխարժեքի թուլացման և Հայաստանում վարվող սխալ փոխարժեքային քաղաքականության պայմաններում մեր տնտեսությունն ակնհայտորեն տուժելու է։ Պատճառն այն է, որ դե ֆակտո ֆիքսված փոխարժեքային քաղաքականություն է վարվում, գրեթե այնպիսի, ինչպիսին վարվում էր 2008-2009 թվականներին, երբ կար ֆիքսված 305 դրամ փոխարժեքը։

Ինչպես հայտնի է, 305 դրամ 1 դոլարի դիմաց քաղաքականությունը շատ թանկ նստեց Հայաստանի վրա։

Հայաստանի իշխանությունները, զուտ ներքաղաքական նպատակահարմարությունից ու հաշվարկներից ելնելով, «կայուն» փոխարժեքային քաղաքականություն իրականացնելու համար փոշիացրեցին մոտ 700 միլիոն պահուստային դոլար (հետագայում պահուստները համալրվեցին պետության արտաքին պարտքի ավելացման գնով)։

Խնդիր էր դրվել ուժով պահել ինֆլյացիան և 2008–ի նախագահական ընտրություններից հետո առաջացած քաղաքական ճգնաժամին, իբր, չավելացնել նաև սոցիալականը։ Սակայն ինչպես կյանքը ցույց տվեց, իշխանությունները չկարողացան խուսափել ո՛չ ինֆլյացիայից, ո՛չ սոցիալական լարվածության աճից։

Տեղին է հիշեցնելը, որ 2009–ին ՀՀ–ն դոլարային հաշվարկով տնտեսական անկման ռեկորդ սահմանեց համաշխարհային մակարդակով։

Փաստորեն, մեր պահուստային գումարները փոշիացվեցին, արտաքին պարտքն աճեց, տեղի ունեցավ դրամի փոխարժեքի շոկային անկում, ունեցանք ինֆլյացիայի բարձր ցուցանիշ, աղքատության աճ, կապիտալի արտահոսք և արտագաղթի բարձր տեմպ։

Իշխանությունների և Հայաստանի հակադիր շահերը

Հիմա նույն սխալն է արվում ու կրկին նույն հաշվարկով։

Հայաստանյան իշխանությունների վերին նեղ շերտը սահմանադրական հանրաքվեի արդյունքները կոպիտ ձևով կեղծելուց հետո ծրագրում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին հավաքել այնքան տոկոս, որ կարողանա հսկիչ փաթեթ ունենալ ու ստեղծել գերմենաշնորհային տնտեսաքաղաքական կառավարման համակարգ։

Դատելով ամենից՝ Բաղրամյան 26–ում որոշում է կայացվել դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի հանդեպ պահել 478-485 դրամի միջակայքում, ինչն էլ բերում է դոլարի նկատմամբ արժեզրկվող ռուբլու համեմատ հայկական դրամի «ուժեղացման»։

«Ուժեղ» դրամի քաղաքականությունը ռուսական ռուբլու և ընդհանրապես հիմնական տարադրամների նկատմամբ պարզապես մահացու է առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հայկական տնտեսության համար։ Հարկավոր է դրամի փոխարժեքի աստիճանական «թուլացման» գնալ, այլապես Հայաստանից և՛ մարդկանց, և՛ կապիտալի արտահոսքը կշարունկավի։

Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու Արթուր Ջավադյանն ուղղակի պատասխանատվություն են կրում այսպիսի վիճակի համար։

Ճիշտ է, ֆորմալ առումով դրամավարկային քաղաքականության պատասխանատուն ՀՀ կենտրոնական բանկն է, բայց դե, հայկական իրողությունները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ ԿԲ–ն ամենավերջին օղակն է դարձել դրամավարկային քաղաքականությունը որոշելու հարցում, ինչը Սահմանադրության կոպիտ ոտնահարում է (ես հասկանում եմ, որ միամտություն է սահմանադրական հանրաքվեն կեղծողներից գործող Սահմանադրության նորմերի պահպանում ակնկալելը, բայց, ամեն դեպքում, մայր օրենքի խախտումն այս մասով արժե արձանագրել հետագայի համար)։

Եթե այս ամենին ավելացնենք նաև Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության անարդյունավետ աշխատանքը, ապա պատկերն ամբողջական կդառնա։

. . .

Տնտեսության մեջ առկա բացասական զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեզ անհրաժեշտ են քաղաքական լուծումներ։

Այս իշխանությունները ցույց են տվել, որ ոչ ցանկություն, ոչ էլ կարողություն ունեն մեր երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու համար։ Ավելին՝ իշխանություններն իրենց գործունեությամբ խորացնում են խնդիրները՝ իրենց համար անձնական բարգավաճում ապահովելով Հայաստանի թուլացման համապատկերին։

Եվ ուրեմն, քաղաքական նոր թիմի միջոցով քաղաքական նոր դաշտի ձևավորումը օրակարգային թիվ մեկ կետն է մնում։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Այս տարի մի կերպ լուծվեց խաղողագործների հետ կապված հարցը։ Սարսափելի է պատկերացնելը, թե «ուժեղ» դրամի քաղաքականության պահպանման դեպքում ինչ է մեզ սպասվում հաջորդ տարի։ Եվ հանուն ինչի՞ պետք է Հայաստանը նման զրկանքների արժանանա։

Խնդիրն ու երջանկությունն, անշո՛ւշտ, միայն փոխարժեքի մեջ չեն, բայց տվյալ դեպքում սա՛ է ամենացավոտ ու արդիական թեմաներից մեկը։

Փոխանակ մենք օգտվենք ՌԴ–ի դեմ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների արդյունքում ստեղծված հնարավորությունից, ՌԴ–Թուրքիա լարվածությունից ու ապրանքաշուկաներ գրավենք և զուգահեռաբար փորձենք մատչելի գներով զբոսաշրջիկների մի զգալի մաս բերել Հայաստան (Թուրքիա մեկնելուց հրաժարվող ՌԴ քաղաքացիների մի մասին հաստատ կարելի է ոչ ծովային հանգիստ առաջարկել մեզ մոտ, եթե համապատասխան տնտեսական, այդ թվում՝ փոխարժեքային քաղաքականություն իրականացվի)՝ ճիշտ հակառակն ենք անում և նպաստում տնտեսական հետընթացին։

Սա, մեղմ ասած, անպատասխանատվություն է։ Հանցավոր անպատասխանատվություն։

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: