Քաղաքական

17.12.2015 22:10


Էլինար Վարդանյան. «Եթե իմ ստորագրությունը որոշիչ է լինելու,ապա ես կմիանամ ՀԱԿ-ի նախաձեռնությանը»

Էլինար Վարդանյան. «Եթե իմ ստորագրությունը որոշիչ է լինելու,ապա ես կմիանամ ՀԱԿ-ի նախաձեռնությանը»

Ընդունելով հանդերձ ՍԴ դիմելու ՀԱԿ նախաձեռնության հիմնավորումներն ու փաստարկները, հասարակական տրամադրությունները՝ այնուամենայնիվ, ես ոչ մի հույս չունեմ, որ այս հարցով Սահամանադրական Դատարանը կկայացնի անկողմնակալ և լուծում պարունակող որոշում, և սա համարում եմ ուժերի անիմաստ վատնում։ Այնպես, ինչպես միշտ է եղել։
Ես կառաջարկեի նախաձեռնության բոլոր հեղինակներներին միասին աշխատել նույն ընտրակեղծիքների մեխանիզմի դեմ պայքարի այլ ուղիներ փնտրելու ուղղությամբ։ Ես ինքս պատրաստ եմ հանդես գալ կոնկրետ առաջարկներով։
Բայց եթե վերջին պահին իմ ստորագրությունն այս գործընթացում որոշիչ է լինելու, այդ ժամանակ ես, բնականաբար, կմիանամ նախաձեռնությանը։

Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը