Կարծիք

16.01.2016 10:47


Լավ չէ՞ր լինի՝ շարքային գողերի մի դասակ պահել` հանձնարարելով մտնել այս կամ այն պաշտոնյայի տուն

Լավ չէ՞ր լինի՝ շարքային գողերի մի դասակ պահել` հանձնարարելով մտնել այս կամ այն պաշտոնյայի տուն

Ամեն տարի առնվազն երկու անգամ Հակակոռուպցիոն հանձնաժողով են ստեղծում, ինչքան կոռուպցիոներ կա` ընտրում են այդ հանձնաժողովի անդամ, բյուջեից էլ լիքը փող են հատկացնում, որ պայքարեն կոռուպցիայի դեմ:
Է՛հ, դրա փոխարեն՝ լավ չէ՞ր լինի՝ շարքային գողերի մի դասակ պահել` հանձնարարելով նրանց մտնել այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի տուն:))
Եթե թշվառության մեջ գտնվող սահմանամերձ Տավուշի մարզի մարզպետի տանը կարող է լինել 200 հազար դոլար արժողությամբ գումար և ապրանք (պարզ է՝ ավելին կա. այդքանն են հասցրել թռցնել), ապա կարելի է պատկերացնել, թե ինչեր կան մնացած պաշտոնյաների տներում:
Չհաշված բանկերում պահածը, զոքանչների ու սրա-նրա անունով ունեցած անշարժ գույքը:
Այնպես որ, շարքային գողերի դասակը, ակտիվ գործելով, մի քանի օրում կարող է բացահայտել կոռուպցիոներներին և երկրում առկա կոռուպցիայի մոտավոր չափը:))
Թե չէ, հարկատուներիս հաշվին անգործունակ Հակակոռուպցիոն հանձնաժողովներ եք պահում, որ ի՞նչ անեք...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը