7or BLOG

Ֆուտբոլիստը փորձել է խեղդել մրցավարին

picresize.phpՊարագվայի ֆուտբոլի երկրորդ խմբի խաղի ժամանակ «Ռեյնջերս» թիմի խաղացող Խոսե Պեդրոսոն նետվել է մրցավարի վրա և փորձել է խեղդել նրան։ Դա տեղի է ունեցել  «Դեպորտես Կոնսեպսիոն» և «Ռեյնջերս» խաղի 77-րդ րոպեին, այն բանից հետո, երբ խաղի մրցավար Մարսելո Միրանդան ֆուտբոլիստին երկրորդ դեղին քարտն է ցույց տվել, հեռացրել է դաշտից և հյուրերի դարպասի մոտ 11-մետրանոց տուգանային հարված է նշանակել։

Պեդրոսոյի թիմակիցները հասցրել են նրան արագ հեռացնել մրցավարից՝ դրանով իսկ կանխելով տհաճ հետևանքները։ Ոստիկանությունը խաղացողին ձերբակալել է։ Միրանդան հայտարարել է, որ ֆուտբոլիստի նկատմամբ մեղադրանք չի ներկայացնելու։

«Դեպորտես Կոնսեպսիոն»-«Ռեյնջերս» խաղն ավարտվել է 3։0 հաշվով։

Բաց նամակ Երևանի կենդանաբանական այգու տնօրենին

edik andreasyanՀարգարժան տնօրեն

Ֆուտբոլի աշխարհի նոր-նոր ավարտված առաջնությունը ցույց տվեց, թե որքան թաքնված հնարավորություններ ունեն մեր ութոտանի եւ չորքոտանի բարեկամները: Կարծում ենք, որ Ձեր տնօրինության տակ գտնվող այգու բնակիչները եւս իրենց գերմանացի եւ ավստրալացի ազգակիցներից հետ չեն մնա գուշակություն անելու արվեստում: Մանավանդ որ Հայաստանում այնքան շատ հարցեր են կուտակվել…

Դուք, հավանաբար, կռահեցիք, որ խոսքը գերմանացի Պաուլ անունով ութոտնուկի եւ ավստրալիացի Ֆեյսբուքի մասին է, որոնք անսխալ գուշակություններ են արել այն մասին, իսպանացիների աչքը լույս, թե որ հավաքականը կդառնա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն:

Մենք չենք խնդրում, որ մեր կենդանիներին էլ  տաք նույնքան պարզ առաջադրանքներ. օրինակ’ որոշել, թե ո՞ր թիմը կդառնա Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն: Դա այնքան էլ ակտուալ չէ: Այդ մասին գիտեն ոչ միայն Երևանի կենդանաբանական այգու բոլոր կենդանիները, այլև մենք’ ՀՀ քաղաքացիներս: Դուք նրանց մի փոքր ավելի խրթին հարցեր տվեք: (շարունակել →)

Գևորգ Բուռնուչյան. «Պայքարը կարող է ընթանալ 4 թիմերի միջև՝ Իսպանիա, Բրազիլիա, Արգենտինա, Անգլիա»

gevorg«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց «Ֆուտբոլ-365» թերթի գլխավոր խմբագիր Գևորգ Բուռնուչյանի հետ՝

-Ինչպե՞ս եք գնահատում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը։

-Սպասվածից մի քիչ ցածր. ֆավորիտներից ավելի լավ  խաղ էինք սպասում։ Նրանք կարող էին ավելի լավ խաղ ցուցադրել, բայց աշխարհի առաջնության ցանկացած մեկնարկում էլ այսպիսի բան լինում է, որ ֆավորիտները այդքան էլ լավ չեն մեկնարկում։ Սովորաբար պրակտիկան ցույց է տալիս, որ նրանք հունի մեջ են մտնում արդեն երկրորդ փուլից։

-Շատերը նշում են, թե Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող առաջնությունը զիջում է իր գրավչությամբ։ Համամի՞տ եք։

-Եթե համեմատում ենք նախորդ առաջնությունների հետ, ապա նույն պատկերն ենք տեսնում։ Չէի ասի, թե էական տարբերություն կա։ Բոլորին միակ անհանգստացնողը վուվուզելների ձայներն են։ (շարունակել →)

Պելեն նշել է աշխարհի առաջնության լավագույն թիմերը

PeleՖուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն Իսպանիայի և Բրազիլիայի հավաքականներն անվանել է ՀԱՀ աշխարհի առաջնության լավագույն թիմեր։ Պելեն հրաժարվել է մեկ որոշակի սիրված թիմ նշել՝ պատճառաբանելով, թե դա շատ բարդ է։ Ինչպես հաղորդում է «Goal.com» ինտերնետ–պարբերականը, այլ թիմերից, որոնք կարող են հավակնել հաղթանակի, բրազիլացին նշել է Անգլիայի հավաքականը։ (շարունակել →)

Հերթական ոսկե մեդալը նվաճել է հայ ծանրորդը

canramartԾանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունենում Բելառուսի Մինսկ քաղաքում ոսկե մեդալ է վաստակել հայաստանցի Գևորգ Պողոսյանը։ Իսկ արծաթե մեդալը նվաճել է Արա Խաչատրյանը։ Հետաքրքիրն այն էր, որ ոսկե և արծաթե մեդալների համար մրցակցությունը երկու հայ ծանրորդների միջև էր ընթանում։  Հիշեցնենք, որ 77 կգ քաշայինների պայքարում նախօրեին Տիգրան Մարտիրոսյանը բացահայտ առավելությամբ գրավել էր առաջին հորիզոնականը: (շարունակել →)

«Եվրո-2012». Հայաստանը հայտնվել է «B» խմբում

euro2012Վարշավայում տեղի ունեցավ ֆուտբոլի «Եվրո-2012»-ի ընտրական փուլի վիճակահանությունը: Տեղեկացնենք, որ Հայաստանի ընտրանին 5-րդ զամբյուղում էր, որտեղ ընդգրկված էին նաև Մոնտենեգրոյի, Ալբանիայի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Վրաստանի, Մոլդովայի, Իսլանդիայի և Ղազախստանի հավաքականները: Ուշագրավ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող էին հայտնվել  միևնույն խմբում, սակայն ինչպես նախօրոք հայտարարվել էր, ՈՒԵՖԱ-ն նման բան թույլ չի տալու: Արդյունքում մեր ընտրանին տեղափոխվեց B խումբ:

Մեր ընտրանու մրցակիցներն են լինելու Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի և Անդորրայի հավաքականները: (շարունակել →)

«Հատիս Երևանը» հաղթեց. հայկական սպորտում գրոհում են աղջիկները

Hatis-Besh«Հատիս Երևան» – «Բեշիկթաշ» բասկետբոլային հանդիպումը կայացավ երեկ՝ժամը 19.00-ին։ «Հատիս Երևան»–ը 78:74 հաշվով հաղթանակ տոնեց։ Նշենք, որ «Հատիս»–ը նոյեմբերի 26-ին նույն թիմին՝ Ստամբուլի «Բեշիկթաշին» 87-64 հաշվով էր հաղթել։ Այժմ մեր թիմը Եվրոգավաթի խմբային մրցաշարում F խմբում 2-րդ հորիզոնականում է գտնվում։ Իսկ երեկվա հանդիպումը վերջինն էր կանանց Եվրոգավաթի 2009/10 մրցաշրջանի խմբային փուլում։

1988 թվականին ԽՍՀՄ-ի գավաթը նվաճած Աբովյանի «Հատիս» կանանց թիմի վերաձևավորված կազմի ու հաղթանակների մասին լուրերը ակնթարթային արագությամբ տարածվեցին։ Հիմնականում արտասահմանյան «ռմբարկուներից» բաղկացած ակումբը դարձավ շատերի սիրելին։Ներկայացնում ենք կազմին՝ (շարունակել →)

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն ու Ռուբեն Հայրապետյանի չստացված ասուլիսը

footballՖուտբոլային անցուդարձից. մինչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի չի ներկայանում նախանշված ասուլիսներին, զուգահեռ բարձր ամբիոններից «ֆուտբոլային դիվանագիտության» «գովերգումն» է պասիվանում, եվրոպական իրական ֆուտբոլային իրադարձությունների համատեքստում Լիոնել Մեսսին՝ 2009թ. եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ է հռչակվում։

Բուն նորության մասին. «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ 2009 թվականի «Ոսկե Գնդակի» դափնեկիր։ Այն շնորհվում է ֆրանսիական France Football ամսագրի կողմից և համարվում է ամենահեղինակավոր անհատական մրցանակը ֆուտբոլիստի համար։ Մեսսին «Բարսելոնայի» 6-րդ ֆուտբոլիստն է, ով արժանացել է այս պատվին։ Երկրորդ տեղը քվեարկման արդյունքում գրավել է «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն, ով արժանացել էր «Ոսկե Գնդակին» նախորդ տարի։ Երրորդ արդյունքը Մեսսիի խաղընկեր՝ Չավիին է։ (շարունակել →)

Նազիկ Ավդալյանը՝ աշխարհի չեմպիոն

Nazik_avdalyan_nor Կորեայի Գոյան քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: Վերջին անգամ օլիմպիական մարզաձեւերում աշխարհի չեմպիոն ունեցել էինք 7 տարի առաջ, իսկ ծանրամարտում՝ 18 տարի առաջ: Պոկում վարժությունում Նազիկ Ավդալյանը բարձրացրեց 119 կգ ծանրաձողը։ Ավդալյանը 1 կգ -ով գերազանցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սլիվենկոյին: Հրում վարժությունում մեր մարզիկը ելույթը սկսեց 141 կգ-ից և հաջողեց հենց առաջին փորձից: Ավդալյանի հիմնական մրցակից Օկսանա Սլիվենկոն ելույթներն ավարտվեց 146 կգ-ով: Ավդալյանը չեմպիոնի կոչման համար պետք է բարձրացներ նույնքան, սակայն պատվիրեց 147, որպեսզի հրում բարձությունում ևս փոքր ոսկի նվաճեր: Նազիկը բարձրացրեց այդ քաշը և դարձավ աշխարհի չեմպիոն: Երկամարտի 266 կգ արդյունքում Ավդալյանը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը:

Ֆուտբո՜լ, ֆուտբո՜լ մինչև Գյու՜լ…

Football«Ֆուտբոլային դիվանագիտության» /առանց փոխաբերական իմաստի/ երկրորդ փուլը կկայանա այսօր՝ Թուրքիայի Բուրսա քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումն է կանցկացնում Թուրքիայի ընտրանու հետ, որի խաղը, Թուրքիայի նախագահի հրավերով, դիտելու կմեկնի Սերժ Սարգսյանը։ Նախօրեին նա հայտնել էր, որ «հիմքեր չունի Թուրքիայի նախագահի հրավերը չընդունելու համար»։ Նախագահականի մամլո ծառայությունը դեռևս պաշտոնական ոչինչ չի հրապարակել այդ մասին, սակայն հեռախոսազրույցի ընթացքում «7օր»–ին հայտնեցին, որ նախագահը, ըստ ամենայնի, կմեկնի կեսօրից հետո։ Ի դեպ, մեկնումի մասին։ Այս անգամ աննախադեպ թվով լրագրողական կազմ է մեկնել իրադարձությունը լուսաբանելու, անգամ այնպիսի լատվամիջոցներից, որոնց կարևոր ասուլիսներին անգամ չէին հրավիրում։

Բուն ֆուտբոլից և մնացյալից։ Այսպես ուրմեն, Թուրքական «Հուրիեթ»–ի փոխանցմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկուշաբթի երեկոյան արդեն ժամանել էր Բուրսա և ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հասցրել էր թուրքական լրատվամիջոցների հետ հարցազրույցում շնորհակալություն հայտնել թուրք պաշտոնյաներից լավ ընդունելության համար։ Նախապատրաստական աշխատանքների և հնարավոր լարվածության կամ բախումից խուսափելու համար քաղաքը նախապատրաստական աշխատանքները սկսել էր դեռ ամիսներ առաջ։ Խաղի տոմսեր չեն վաճառվել, այլ բաժանվել են հարյուրավոր ոստիկաններին ու զինվորականներին, ովքեր խաղին ներկա կլինեն քաղաքացիական հագուստով։  (շարունակել →)

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics