7or BLOG

ՀՀ քարտեզն ըստ ՀՀ նախարարությունների

Հայկական բլոգներից մեկում՝ «parze.livejournal.com»-ում, հեղինակը հայկական քարտեզների համեմատական վերլուծություն է կատարել՝ տեղադրելով ՀՀ նախարարությունների կայքէջում տեղակայված Հայաստանի քարտեզները։ Քարտեզներից և ոչ մեկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ՀՀ քարտեզին կցված չէ։

Թերևս հաճելի բացառություն է ՀՀ կառավարության կայքէջը (ՀՀ կառավարության կայքէջ)։ (շարունակել →)

Փոխվում է «7օր»–ի բլոգավարը

7or_blogՀարգելի՛ ընթերցող, արդեն 11 ամիս է, ինչ գործում է «7օր բլոգը»` փորձելով քննարկումների և բանավեճերի ազատ ամբիոն լինել ձեր տեսակետների համար։ Կարևոր իրադարձություններին համակարգչի առաջ լուսացնելով, խոսելով, կիսվելով, տեղեկացնելով՝ փորձեցինք նորաբաց լրատվական կայքի նորաբաց բլոգի բոլոր հնարավորություններն օգտագործել ձեզ ձայնը, ձեր թեման լսելի դարձնելու համար։

Այսօր արդեն «7օր բլոգը» դաշտում առաջատարներից մեկն է ամենօրյա մեծաքանակ այցելություններով ու օրեր տևող թեժ քննարկումներով։ Այս ամենը հնարավոր եղավ բլոգում ձեր ներկայության և մասնակցության շնորհիվ, ինչի համար մեծագույն շնորհակալությունս եմ հայտնում։ Այլ աշխատանքի տեղափոխվելու կապակցությամբ բլոգը հանձնում եմ նոր ու էնտուզիաստիկ հեղինակի՝ Նանե Բեգլարյանին, որն էլ կշարունակի «7օր բլոգ»–ի բոլոր աշխատանքները նույն տեմպերով ու ակտիվությամբ։ Շնորհակալություն այս ընթացքում մեզ հետ լինելու համար, և շարունակաբար սպասում ենք ձեր ակտիվությանը «7օր բլոգ»–ում նոր հեղինակի հետ։

7or_social_networksՈրպես հետգրություն՝ ներկայացնում եմ այս պահի դրությամբ «7օր բլոգ»–ի ընթացիկ վիճակագրությունը։ Եվ այսպես, բլոգի ապրիլ ամսվա ամփոփիչ զեկույցին ծանոթացե՛ք այստեղ/ներկայացնում է այցելուների, այցելությունների վիճակագրությունը, ամենից շատ քննարկված թեմաներն ու համեմատական վերլուծությունները/։ Ծանոթացե՛ք նաև «7օր բլոգ»–ի նախորդ երկու վերլուծական զեկույցներին այստեղ և այստեղ։ shushan_harutyunyan«7օր բլոգ»–ի friendfeed–ի թարմացումներին հետևե՛ք այստեղ, livejournal–ին ընկերացե՛ք այստեղ, բլոգի պաշտոնական twitter–ին, որը 256 գրանցված հետևորդ ունի այս պահին, հետևե՛ք այստեղ և միացե՛ք «7օր բլոգ»–ի պաշտոնական facebook խմբի այս պահի դրությամբ 1,610 անդամներին այստեղ։ Չմոռանաք հետևել մեր բլոգների տեսությանն այս անվանակարգի տակ։

Ամենայն անկեղծությամբ՝  Շուշան Հարությունյան /Բլանշ

Բլոգային «պատերազմները» օտարալեզու դպրոցների մասին

Armenian_bloggersՀայկական բլոգոսֆերան այս օրերին «պատերազմում է» օտարալեզու դպրոցների վերաբացման համատեքստում, իսկ ֆեյսբուքում նախաձեռնությանը խումը այս պահի դրությամբ արդեն 856 անդամ ունի։

«Այն, որ ես դեմ եմ, որ ռուսաց լեզուն դառնա երկրորդ պաշտոնական լեզու, ոչ մի պարագայում չի ենթադրում, որ ես դեմ եմ ռուսաց լեզվին… Ես կլինեի իմ ազգի և պետության առաջին թշնամին, եթե նման միտք անգամ ինձ թույլ տայի: Ես ընդհանրապես այն կարծիքին եմ, որ Հայաստանում դպրոցներում պետք է դասավանդվեն ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր վեց լեզուները՝ անգլերենը, ֆրանսերենը, արաբերենը, ռուսերենը, իսպաներենը, չինարենը: Ավելին, պարսկերենը, թուրքերենը, ճապոներենն ու գերմաներենը:  Մեր նախնիները հիմար հո չէին, որ ասում էին, որ «քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»,–գրում է nrbakert-tashuk–ը  ապա “Եվս մեկ օրինակ՝ ինչու ատամներով պետք է պահել հայոց լեզուն” գրառումն ավելացնում։ (շարունակել →)

Բլոգներն ու սոցիալական ցանցերը ուսանողական բողոքի ակցիաների մասին

saՈւսանողական ակտիվությունը հանրապետությունում վերջին շրջանում սկիզբ է առնում, զարգանում, ապա իր հասարակական դրսևորումը գտնում դուրս գալով բացառապես համացացային սոցիալական ցանցերից և հենց սոցիալական ցանցերի պատճառով։

Կրթության ու գիտության նախարարության՝ ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի պետպատվերով տեղերի կիսով չափ կրճատման մասին որոշումումից և ընդդեմ որոշման ուսանողական բողոքի երթ կազմակերպերպելու առաջին անհաջող փորձից հետո, այս օրերին արդեն սոցիալական ցանցերում և բլոգներում ակտիվորեն քննարկվում է երկրորդ երթի կազմակերպումը, որը ի դեպ, նախատեսված է վաղը՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից դեպի Կառավարություն։ Այդ առիթով facebook–ում պաշտոնական “իրադարձության” էջ է բացվել։ Նույն թեմայի համատեքստում “Ուսման իրավունք” facebook–ային նորաստեղծ խումբը այս պահի դրությամբ արդեն 416 անդամ ունի։ (շարունակել →)

Բլոգերները Քոչարյանի որսորդական լուսանկարների և քաղաքականության մասին

Robert_Kocharyan_Safari

Շաբաթը հայկական բլոգոսֆերայում տարբեր թեժ քննարկումներով էր լեցուն, սակայն ուրբաթ առավոտը սկսեց բլոգերներից aramazd–ի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սաֆարիում սպանված կենդանիների կողքին որսորդական նկարներով։ Հատկանշական է, որ լուսանկարները արագորեն տարածվեցին սոցիալական ցանցերում և արդեն կեսօրին օն–լայն՝ ամենից շատ հղում արված թեման հենց այս լուսանկարների շուրջ էր։

Այնպիսի տպավորություն է, որ մեզ գցել են մսաղացի մեջ ու փորձում են ամեն կերպ աղալ, փշրել, վերածել տարանջատված մանր կտորների։ Մի վայրկյան հանգիստ չեն տալիս, որ շունչ քաշենք։ Հայ-թուրքական պոռնո, Մադրիդյան սկզբունքներ, դահլիճ քանդել-չքանդել, զբոսայգիների ոչնչացում, հդմայացավ ու էլի եսիմ ինչ զահրումարներՔի՞չ է։ Լա-ա-ավԳումարենք անվերջ ու մեկը մյուսից աղետալի «բարեփոխումներ» պաշտպանության նախարարությունում, առողջապահության ոլորտում, կրթության համակարգում։ Լավ, բա՞ վերջը։գրում է ahousekeeper–ը։ (շարունակել →)

Խոջալուի դեպքերն ու առաքելական եկեղեցին հայկական բլոգներում

blogging-review-new

Հայկական բլոգոսֆերայում վերջին օրերին «Եվրատեսիլյան» կրքերը զիջել են «Խոջալու»–ի ու դեպքերի, ինչպես նաև ադրբեջանական ապատեղեկատվության մասին գրառումներին։ «Լավ հիշում եմ այդ դեմքը. Ինչպես իմացա Սումգաիթի մասին» գրառման մեջ khlurd–ը պատմում է տրանսպորտում հայտնի դեպքերի մասին խոսակցության մասին։ Kornelij–ը «Սումգայիթ – ջարդերի վկայություն» գրառման մեջ վերծանում է սումգայիթյան դեպքերը։ «Որ հիշեն – 1988»,- գրում է byanik–ը։

«Մի ընտանիքի ողբերգության» մասին է գրում pigh–ը։ liana-w–ն կարճ՝ մեկ հասցեի ներկայացմամբ է անդրադառնում թեմային։ arevxach–ը ներկայացնում է մի վիդեոնյութ, որտեղ Ադրբեջանի առաջին տիկինը կոչ է անում ուսումնասիրել http://xocali.net/ կայնքն ու բացահայտել ողջ ճշմարտությունը «Խոջալու»–ի դեպքերի մասին։ (շարունակել →)

Հայկական բլոգոսֆերայի նորություններից. վարչապետ Տիգրան Սարգսյանը բլոգ է բացել

tigran-sargsyanՀայկական բլոգոսֆերայում այս օրերին ամենից շատ քննարկվող թեման ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նոր բացված բլոգն է։

Անկեղծ ասած` ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի և գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից: Կարծում եմ` շատ կարևոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ, փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները: Իմ սպասելիքները` ձեզնից, ձերը` ինձնից: Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ,-բլոգ բացելու իր նախաձեռնության մասին գրում է վարչապետը բլոգում, որին արդեն մի քանի տասնյակ արձագանքներ են եղել։

Ի դեպ, վարչապետի կողմից բլոգ բացելու լուրը իրենց բլոգներում քննարկել են kornelij–ը,  rubywedge–ը, radiovan–ը, aramx–ը, alkhimik–ը և այլ բլոգերներ։  (շարունակել →)

2009 – բլոգային տարվա ամփոփում

Armenian_bloggersՀայկական բովանդակության համացանցում բլոգների ակտիվության առաջին շրջանը ընդունված է համարել 2007թ խորհրդարանական ընտրություններին նախորդած շրջանը,  երբ քաղաքական ուժերը թափանցեցին համացանց՝ լուրջ մրցակցություն ծավալելով համացանցային «գործիքների», այդ թվում նաև բլոգների միջոցով։  Ապա 2008թ մարտի 1–ից հետո հայտարարված արտակարգ դրությունից հետո ինֆորմացիոն վակուումը հաղթահարելու եկան հիմնականում բլոգներն ու սոցիալական ցանցերը։

Սակայն եթե ընդհանուր չափանիշներով գնահատելիս լինենք 2009–ը ամենաիսկական բլոգային տարի էր, որը նշանավորվեց ինչպես հայկական թեմատիկ ու որակային բլոգների թվաքանակի աճով, այնպես էլ բլոգներին ու սոցիալական ցանցերին վերաբերող տարբեր իրադարձություններով ու միջոցառումներով։  (շարունակել →)

Կոռուպցիան, խաշը և կանանց իրավունքները հայ բլոգերների աչքերով

blogging_reviewՀայկական բլոգոսֆերան այս օրերին նախատոնական տրամադրությամբ տարեվերջյան իրադարձություններն է ամփոփում։ Հետաքրքիր ամանորյա տոնածառի մասին է գրում Unzipped–ը, Nakedsilence–ը ամանորյա ցուցահանդես վաճառքի մասին է պատմում, իսկ Bnamard–ը վերլուծում է մայրաքաղաքի գլխավոր տոնածառի համար այդ քանակությամբ հատված սոճիների անհրաժեշտությունն այն դեպքում, երբ երկրում ընդամենը 6 տոկոսն է կանաչ տարածք։  «Notes from Hairenik»–ը ֆոտոպատմությամբ գրում է «սեզոնի» համար սովորական՝ խաշի արարողակարգային համտեսի մասին։ «Ֆոտոպատմություն» համատեքստում է նաև 517design–ի գրառումը էքստրիմալ ֆոտոլրագրության մասին։  (շարունակել →)

Բլոգերները հայ–թուրքական արձանագրությունների և Էրեբունի–Երևանի մասին

davachanՎերջին օրերին հայկական բլոգոսֆերան ակտիվորեն քննարում է հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումն ու դրան հաջորդած իրադարձությունները։ Չեն շրջանցվել Էրեբունի–Երևանի տոնակատարությունները այս համատեքստում։ Ashkharhazor բլոգը գրում է իր կազմակերպված հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ իշխանությունների խիստ «պետականամետ» քաղաքականությանն է նվիրված և լուսանկարները դնում։

Gahovhannisyan–ը խնդրում է բացատրել իր համար գլուխկոտրուկ հայտարարությունը. «Ցավոք սրտի, մեր հանրությունն այդ հայտարարություններին ծանոթանում է ադրբեջանական կայքէջերից, որոնց հեղինակները, բնականաբար, փորձում են խեղաթյուրել թուրք պաշտոնյաների հայտարարությունները: Այդուհանդերձ, եղել են այդպիսի հայտարարություններ. իմ կարծիքով, այդ հայտարարությունները, առաջին հերթին, ադրբեջանական լսրանանի վրա են ուղղված»,-ասել է Սերժ Սարգսյանը։

Gilantc–ը հարցնում է. «Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ “հայ-թուրքական”-ի նման “չզզիջող ու աննախապայման” համաձայնագիր են նախապատրաստում։ Ընկերներից շատերը չնկատեցին, որ Էրդողանի մեսիջը միայն ներքին սպառման համար չէր… Եվ ինչո՞ւ է ՍՍ-ին զուգահեռ Մոսկվա մեկնում Հիլարին»։ Pigh–ը խնդրում է ներառել վիկիպեդիայի հանրագիտարանում այն փաստը, որ Էրեբունի-Երևանը տոնը անց է կացվում թուրք-հայկական համաձայնագրերի ստորագրման մյուս օրը: (շարունակել →)

Բլոգերները քննում են հետիոտներին տուգանելու ոստիկանության նախաձեռնությունը

woman_crossing_the_streetԱյսօր վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկել է «Պահպանենք երթեւեկության կանոնները» անվամբ ստուգայցը, որի ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցների ուշադրության կենտրոնում հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն են։ Ըստ ոստիկանության ներկայացուցիչների հաղորդման, առաջիկա մի քանի օրերին, այնուամենայնիվ, ոստիկանները միայն բանավոր կզգուշացնեն ու կհորդորեն փողոցն անցնել միայն համապատասխան հատվածով, իսկ արդեն հոկտեմբերի 5-ից կկիրառվի 3000 դրամի տուգանքը։

Այսօր վաղ առավոտից հայկական բլոգները գրում են այս թեմայով՝ դեմ և կողմ՝ հերթական հարկահանություն կամ կարգ ու կանոն հաստատելու միջոց համարելով։ gagasik–ը իր բլոգում «Հոկտեմբերի 1–ը՝ «զեբրային» խոնարհման օր է որպես ներկայացնում»:   nu-ne–ն օրվա մասին իր դիտարկումն է անում. «Վախեցած ֆռֆռում են ոմանք, դե, իհարկե, պիտի անպայման այ տենղ գրպաններին կպնեն, որ հասկանան...» moon-lusin–ը գրում է, որ պատրաստվում է դուրս գալ ստուգայցի և դրական փոփոխությունների ակնկալիք ունի։ Թեմայի շուրջ հիշարժան գրառում է արել «Armenian Comedy»–ը բլոգը, որտեղ յուրահատուկ բառաշարով ներկայացվում է ոսիկանության մամլո հաղորդագրությունը.

ՀՀ Ոստիկանանության մամլո հաղորդագրություն. “Հարգելի համաքաղաքացիներ, այսօրվանից փողոցը զեբրայից դուրս անցնելու դեքում դուք տուգանվելու էք: Ընդունեք մեր շնորհավորանքները և ծանոթացեք ձեր թարմացված իրավունքներին: Տուգանքը կազմելու է 3000 դրամ, իսկ այն չունենալու դեպքում խախտողներին 3 ժամ պահելու են ոստիկանության բաժնում: Ոստիկանությունը նախատեսել է այլընտրանքային տուգանք անվճարունակ խախտողների համար` նրանց դեմքի չանային զանգվածը կենթարկվի համալիր ցբխման 3-ից 5 անգամ` կախված խախտման տեսակից, իսկ իգական օրինախախտներին կներարկվի ծամոնային անակնկալ սանրվածքի առանցքային հատվածում:”  (շարունակել →)

Բլոգերները տխրահռչակ արձանագրությունների մասին

bloggingՀայ բլոգները այս օրերին ակտիվորեն քննարկում են հայ–թուրքական հարաբերությունների համատեքստում վերջին զարգացումները, հարցումներ ու վերլուծություններ անում։

«Արդեն որերորդ մարդուց եմ լսում, որ արձանագրություններին դեմ արտահայտվում են էմոցիոնալ անկառավարելիությամբ տառապողները, իսկ քաջերը, անվախները ու արկածների սիրահար ռոմանտիկները կողմ են, գոնե միայն նրա համար, որ չեն վախենում, հիստերիկ չեն։ Լսում եմ նաև, որ հայրենասիրություն-բան, ավելորդ ու ոչ լիարժեք արգումենտներ են նշված արձանագրություններին դեմ լինելու համար։ Հիմա իհարկե չեմ պատրաստվում 2 սյունակ գծել՝ հայրենասեր ու չհայրենասեր կատեգորիաներով բաժանելու համար։ Նշեմ նաև (փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ ծամել-բերան դնելու տարբերակը եթե չեղավ, գրածիցդ ինչ ասես կհասկանան, բացի նրանից, ինչ ուզում ես ասել), որ մեզ նման սովորական մահկանացուներիս՝ էս հարցին կողմ կամ դեմ լինելը ինձ համար հայրենասեր լինել-չլինելու հարց չի։ Ո՞վ ասեց, որ ես ավելի հայրենասեր եմ Պողոսից, իսկ Պողոսն էլ Պետրոսից և այլն։ Բայց սրա վրա շատ չխորանանք, որ՛տև ենթա-ենթակատեգորիաներ կան»,–իր «Կեղծ կատեգորիաների ու էմոցիաների վերաբերյալ»գրառման մեջ նշում է noni-no–ն”։  (շարունակել →)

Արթուր Բաղդասարյանը, Պուգաչովան ու Դուբայը հայ–թուրքական հարաբերությունների համատեքստում

blogging_newՀայկական բոլոգոսֆերայում այս օրերին հասարակական–սոցիալական «թեմատիկայում» է։ gago-berlin–ը «Արթուր Բաղդասարյանը տոմս է պահանջում Պուգաչովայից» թերթերից մեկի հրապարակումին է անդրադարձել.

«Ա. Պուգաչովայի համերգի կազմակերպիչների հետ ադմինիստրատիվ և տեխնիկական աշխատանքներին մասնակցող մեր աղբյուրները տեղեկացնում են, որ օրեր առաջ համերգի կազմակերպիչներին են զանգահարել «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակից և «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի անունից տոմսեր են պահանջել։ Իսկ երբ կազմակերպիչը զարմանալով հարցրել է՝ բայց ո՞վ է Արթուր Բաղդասարյանը, վերջինս պատասխանել է. «Ո՞նց թե, չգիտե՞ք Արթուր Բաղդասարյանն ով է, նա ՕԵԿ նախագահն է, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը»։

dabavog–ը «Թամադա եւ այլ կենցաղային մասնագետներ» հրապարակմամբ գրում է, որ վերջապես հասկացավ թամադաները որ դասին են պատկանում։ aramazd–ը «ArmenTel/Beeline-ի ինքնախոստովանությունից» է գրում։ deghin–ը «Դուբայի Շարժական աշտարակից»–ից է պատմում.

«Դուբայի Շարժական աշտարակն ունենալու է 80 հարկ և 420 մետր բարձրություն։ Բնակարանները լինելու 124 քառակուսի մետր տարածքներից մինչև 1200 քառակուսի մետրանոց վիլլաներ՝ բնակարանի ներսում մեքենակայանման տարածքով։ Առաջին 20 հարկերը գրասենյակներ են լինելու, 21–ից մինչև 35–րդ հարկերը՝ շքեղ հյուրանոց, 36–ից մինչև 70–րդ հարկերը՝ բնակարաններ, իսկ վերին 10 հարկերը լինելու են շքեղ վիլլաներ։ Շարժական աշտարակին վիճակված է դառնալ քաղաքի ամենահեղինակավոր շենքը»։  (շարունակել →)

«Հերի՛ք է մեզ խայտառակեք». ներկայացնում են բլոգերները

Armenian footballՀանգստյան օրերին հայկական բլոգները հայկական ֆուտբոլի «պայծառ ապագան» էին քննարկում և կիսվում «Հայաստան–Բոսնիա» հանդիպման տպավորություներով։

«Ասեմ, որ այսքան քիչ հանդիսականով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղ չեմ հիշում: Խաղի ընթացքում ստոդիոնի արեւելյան տրիբունայում նստած ֆուտբոլի հայ ֆանատները` First Armenian Front –ի տղաները պարզել էին «821 օր առանց հաղթանակի» պաստառը, ըստ երեւույթին, մերոնց թասիբի գցելու համար: Թասիբի չընկան: 4-րդ րոպեին գոլ կերանք: Երբ 2-րդ խաղակեսում հաշիվը դարձավ 0-2, First Armenian Front-ը պարզեց «Հերիք է մեզ խայտառակեք» գրությամբ պաստառը: Ու սկսվեեեց: Պատտառը դուր չեկավ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին; Նա ձեռքով շարժում արեց ու սոտիկանները գործի անցան` գնացին խլելու պաստառը: Ես նստած էի արեւմտյան տրիբունայում; Հեռու էի, բայց տեսա, որ ոստիկանները ուժ են գործադրում ֆուտբոլի հայ ֆանատների նկատմամբ մի անմեղ պաստառի համար; Մի քանի րոպեում ոստիկանները պլակատը «նվաճեցին»: Հետո First Armenian Front-ի տղաներից պատմեցին, որ ոստիկանները իրենց նկատմամբ ուժ են գործադրել, մի քանի ֆանատ ծեծվել է: Պաստառի կորստից հետո հայ ֆանատները սկսեցին վանկարկել նախ «Հայրապետյան հեռացիր», հետո «Ամոթ, ամոթ», հետո էլ հիշեցին Հայրապետյանի մականունը ու սկվեց «Նեմեց հեռացիր»-ը: Գրեթե ամբողջ ստադիոնը միացել էր հայ ֆանատների, նշեմ, որ արդարացի «Ամոթ»-ին ու «Նեմեց հեռացիր»-ին:»,–գրում է reporter-arm–ը, իսկ noni-no–ն հանդիպման լուսանկարներով է կիսվում։ Հանդիպմանն է անդրադարձել նաև pigh–ը։  (շարունակել →)

Հայկական հեքիաթի «iKnik»–ը, ռոմանտիկ մսագործն ու Հայաստանն առանց վարդագույն ակնոցների

armenian_bloggersՀայկական բլոգներում այս շաբաթ լիրիկական խոհերն են գեռակշռում։ Մինչ «Ռադիո Վան»–ի բլոգը հայտնում է Հրապարակ օրաթերթի և Հ1 հեռուստաընկերության փոխադարձ հարձակումների, javakhk–ը Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական իշխանությունների նոր սրացումներից և armkids–ը Նուբարաշենի մանկատան հետ կապված «Հատուկ գոտի» տեսանյութերի շարքն է հրապարակում, dabavog–ը «արգելակին սեղմել է առաջարկում»։

«Էսօր մի տարօրինակ բան տեղի ունեցավ։ Վարդագույն ակնոցներս տանն էի թողել, ու.. Աչքերս բացեցի ու… ուրեմն, քաղաքը փչացրել են, սաղ լավ շենքերը քանդել են, տեղը կառուցել անճաշակ բաներ… գրադարանները փակել են, գրքերը շպրտել, տեղը բորդելներ սարքել… դրոշը անճաշակ ա, հիմնը՝ խնդալու… մինիստրները սաղ գողեր են, ԳԱԻն՝ մուրացկաններ-կողոպտիչներ… դատավորները՝ կաշառակեր են… դիմությունը՝ քաղպոռնիկներ են, ընդդիմությունը՝ աղանդավորներ… Ազգային ժողովը գողական սխոդկա յա, գողերը՝ բեսպրեդելի մեջ… ավտոները՝ կամ ժողովրդից գողացած փողով բենթլի կամ պապուց կտակված 1973 թվի ժիգուլի… եկեղեցականները մենակ կնունքի փող ու շինարարության ատկատ պոկող… աղանդավորները տժժում են, պացիֆիստները՝ դավաճան… երիտասարդները սեւ շորերով են ու լսում են մենակ Արմենչիկ… ջահելները՝ այլասեռված, անկիրթ ու բութ…երեխաները՝ դաժան, լկստված ու փսլինքոտ… կինոից մենակ սերիալ ա նկարվում, մուլտերից՝ Ռոբերտ Սահակյանց… ծիրանը էս տարի լավ չէր՝ կարկուտ, խնձորը՝ մենակ կարմիր ու հատիկով, խաղողը՝ թթու ու կորիզով… հավերը քնձռոտ են, բրազիլականները՝ պլաստմասով պատրիս արած… կովերը տխուր ու ասֆալտի վրայի զիբիլ ուտող… հաաաա, զիբիլը չի հավաքվում… ինժեներները բոմժ են դառել, գրողները մատերիալ են մենակ գրում իրար վրա»,–գրում է բլոգերը։

Artakevn–ը «apple»-ի մասին է խոսում։ «Հայկական հեքիաթներում (եւ ոչ միայն) օգտագործվող «Այ կնիկ» եւ «Այ մարդ» դիմելաձեւերը կփոխարինվեն iKnik ու iMard ով: Այրումի կայարանը կկոչվի iRoom» …  azatarar-ը «Ազգիս անունը որպես առևտրային բրենդ» գրառման մեջ «Հայերը խաղում են հայ լոտո»–ն համապատասխան հանգավորմամբ «հայկականության» տարբերակն է ներկայացնում, ապա եզրակացնում.  (շարունակել →)

Հաջորդ էջը »

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics