Շարժենք անշարժը
«7օր Բլոգ»-ը ներկայացնում է «Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանի և ՀՀԿ երիտասարդական թևի անդամ Ռոբերտ Մակարյանի բանավեճը՝
-Վերջին շրջանում ակտիվացել են տարբեր տիպի երիտասարդական շարժումները, որոնք, մեծ իմաստով, իրենցից ընդվզում են ներկայացնում։ Այսպիսի տեսակետ կա, որ դրանք առաջին հերթին իշխանությունների գործունեության դեմ են, ապա՝ որ տիտղոսավոր ընդդիմությունը նահանջում է իր նախկին դիրքերից և կա քաղաքական վակուում։ Ըստ ձեզ, ինչո՞ւ են այս շարժումներն աշխուժացել։
Արթուր Ավթանդիլյան-Նախ ասեմ, որ «Մենք ենք մեր քաղաքի տերը» շարժումը շատ կոնկրետ պատճառով է ակտիվ՝ Ուսանողական այգում տիրող, մեղմ ասած, իրավիճակը՝ վանդալիզմը, կանգնեցնելու և այգին իր նախկին տեսքին բերելու համար։ Ի սկզբանե մենք ամեն կերպ դիմադրել ենք քաղաքականացվելուն շատ պարզ պատճառով. որ այգին պատկանում է բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից, սեռից, քաղաքացիությունից և այլն։ Բայց պետք է նշեմ, որ վերջին շրջանում մեզ մոտ որոշակի տարակուսանք է առաջացել, ու դրանք կապված են շատ պարզ պատճառների հետ։ Քաղաքապետարանը սկզբունքորեն հրաժարվում է շատ պարզ հարցերում գնալ համագործակցության։ Որո՞նք են այդ պարզ հարցերը։ (շարունակել →)
Գոռ Սուջյան. «Առաջին տեղում էր Հայաստա՛նը՝ sms-ներով»։
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Արեգնազ Մանուկյանի հարցազրույցը «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանի հետ՝
-Այսօր շատերն են խոսում, որ Հայաստանի բոլոր ոլորտներում նոր որակներ են անհրաժեշտ։ Հաշվի առնելով մեր իրականությունը՝ ի՞նչ եք կարծում, նոր որակներ կլինե՞ն։
-Արդեն կա, արդեն նկատվում է, ու ոչ միայն նոր: Նաև հին շատ որակով երաժշտություն մենք միշտ էլ ունեցել ենք և կունենանք։ Ուղղակի, ոչ միշտ են դրանք երևում հեռուստատեսությամբ։ (շարունակել →)
«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» Հայաստանի 11-րդ առաջնություն
Ս.թ. մայիսի 30-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվեց «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» Հայաստանի 11-րդ առաջնությունը:
Առաջնությանը մասնակցեցին Հայաստանի ու Արցախի տարբեր մարզերից 18 թիմեր Երևանից, Գյումրուց, Ստեփանակերտից, Բերձորից:
Փաթեթը խմբագիրը և վարողն հայտնի պետերբուրգցի գիտակ Ալեքսեյ Բոգոսլովսկին էր, որին արդեն երրրորդ տարին անընդմեջ վստահվում է Հայաստանի առաջնության անցկացումը: Առաջնությունն անցկացվում էր չորս փուլով՝ յուրաքանչյուրը 15-ական հարցով: (շարունակել →)
«Եվրատեսիլ-2010»-ում հաղթող է ճանաչվել Գերմանիայի մասնակիցը
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացած «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասն իր «Ծիրանի կորիզ» երգով զբաղեցրեց յոթերորդ հորիզոնականը:
Առաջին տեղը գրավել է Գերմանիան:
Հայաստանին ամենաբարձր’ 12 միավորով գնահատել են Ռուսաստանը, Իսրայելը և Նիդեռլանդները:
Նշենք, որ Հայաստանի մասնակիցը Թուրքիայից ստացավ 6 միավոր, Վրաստանից 10, իսկ Ադրբեջանից ոչ մի միավոր չստացավ:
Երգի մրցույթում երկրները հանդես եկան հետևյալ հերթականությամբ’ Ադրբեջան, Իսպանիա, Նորվեգիա, Մոլդովա, Կիպրոս, Բոսնիա և Հերցեգովինա, Բելգիա, Սերբիա, Բելառուս, Իռլանդիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Վրաստան, Թուրքիա, Ալբանիա, Իսլանդիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Ռումինիա, Ռուսաստան, Հայաստան, Գերմանիա, Պորտուգալիա, Իսրայել և Դանիա։
7or.am
«Google»–ը հրապարակել է ամենահաճախակի այցելվող կայքերի ցանկը
«Google»-ը գովազդատուների համար նախատեսված ծառայության՝ «AdPlanner»-ի կայքում հրապարակել է ամենահաճախակի այցելվող 1000 ինտերնետ-կայքերի ցանկը։ Ինքը՝ «Google»-ը, ցանկում չկա։ Առաջին տեղը զբաղեցնում է «Facebook»-ը, այնուհետև՝ «Yahoo»-ն և «Live.com»-ը։
Ռուսական կայքերից 57-րդ տեղում է «Яndex»-ը, իսկ 118-րդում՝ «Odnoklassniki.ru»-ն։
Սպասված հանդիպումն ու անսպասելի խոտանը
Մայիսի 25–ին վերջապես տեղի ունեցավ այն, ինչին երկար էին սպասել բարձրակարգ ռոքի սիրահարները։ Երևանում էր աշխարհահռչակ DEEP PURPLE ռոք խումբը։ Սպասված հանդիպումը, սակայն, ուղեկցվել է կազմակերպչական ու տեխնիկական անսպասելի թերություններով։ Մասնակիցներից շատերը համերգից հակասական տպավորություններ ունեին։ Մի կողմից մեծ բավականության զգացում կար, քանի որ DEEP PURPLE –ի կատարումներին կենդանի հնչողությամբ հետևելն արդեն իսկ իրադարձություն է, բայց, մյուս կողմից, նույն այդ կենդանի հնչողությունն այնքան վատ որակի էր՝ ՄՀՀ–ի այդ դահլիճի շատ վատ ակուստիկայի ու դինամիկների անորակության պատճառով, որ տոնը շատերին այնքան սպասված ուրախությունը չպատճառեց։
Հարգելի՛ ընթերցողներ, եթե եղել եք համերգին, ապա կխնդրեինք արտահայտել ձեր տպավորությունները։
Արթուր Ավթանդիլյան. «Արմեն Մարությանը Ուսանողական այգում կառուցվող սրճարանի հետ կապ չունի»
«Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնությունը տեղեկատվություն էր տարածել, թե Ուսանողական այգում կառուցվող սրճարանը պատկանում է հայտնի դերասան Արմեն Մարությանին։ «7օր»-ի հետ զրույցում «Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանն ասել է, որ դրա մասին իրենք նախնական տեղեկություն են ստացել, սակայն հետո անձամբ Արմեն Մարությանից ճշտել են, որ նա այդ սրճարանի հետ ոչ մի կապ չունի, և այդ թյուրիմացության համար հայցում են նրա ներողամտությունը։
7or.am
Մահացել է «Black Sabbath» խմբի նախկին մենակատար Ռոնի Ջեյմս Դիոն
Լոս-Անջելոսում 67 տարեկանում մահացել է «Black Sabbath» խմբի նախկին մենակատար Ռոնի Ջեյմս Դիոն, ով 1980թ. փոխարինել էր Օզզի Օզբորնին։
Դիոն մահացել է կիրակի առավոտյան։ Այս մասին հայտնել են նրա կինն ու մենեջերը։ Դիոն ստամոքսի քաղցկեղ ուներ։
Մինչ «Black Sabbath»-ը նա երգել է «Rainbow» ռոք խմբում։ Հետագայում Դիոն հիմնել է «Dio» խումբը։
Ըստ «BBC Russian»-ի
Եվա Ռիվասը «Apricot Stone» երգով ելույթ կունենա մայիսի 27-ին
«Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 25-29-ին Օսլոյում, որին մասնակցում է 39 պետություն: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու մայիսի 27-ին՝ երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ, երկրորդ համարի ներքո: Այդ օրը ելույթ կունենան 17 երկրի ներկայացուցիչներ: Առաջինը հանդես է գալու Լիտվայի ներկայացուցիչը, երրորդը՝ Իսրայելը, այնուհետև Դանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Նիդեռլանդները, Ռումինիան, Սլովենիան, Իռլանդիան, Բուլղարիան, Կիպրոսը, Խորվաթիան, Վրաստանը, իսկ վերջում՝ Թուրքիան:
Մինչ մրցույթին ելույթ ունենալը ապրիլի 2-ից Հայաստանը «Եվրատեսիլ 2010»-ում ներկայացնող Եվա Ռիվասը շրջագայության շրջանակներում ելույթ է ունեցել Ռուսաստանում, Ուկրաինայում, Հունաստանում, Կիպրոսում, Գերմանիայում, Բելգիայում։ (շարունակել →)
Google Translate-ը արդեն հայերեն
Google համակարգի Translate ծառայությունը, որը իրենից ներկայացնում է բազմալեզու օն–լայն բառարան, որը վայրկենական արագությամբ թարգմանում է ինչպես բառերն ու արտահայտությունները, այնպես էլ ամբողջական տեքստերն ու կայքերը։ Սա կարևոր նորություն է հայկական բովանդակության համացանցի, ինչպես նաև առհասարակ՝ օն–լայն տիրույթում “հայականության” ներակայության համար։
Եվ այսպես, համակարգից օգտվելու համար, մուտք գործեք translate.google.com, ընտրեք հայերենը՝ սեղմելով “Armenian ALPHA” և մնացածը ձեր փոխարեն կանի Google–ը։
Հայաստանի առավել կոռուպմացված ոլորտները
ՀՀ ամենակոռումպացվածը առողջապահության, դատախազության, ընտրական համակարգի և կրթության ոլորտներն են։ Նման արդյունքներ է արձանագրել “Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնի”(CRRC) համապատասխան ուսումանսիրությունը։ Այս չորս ոլորտներին, ըստ հարցումների, հաջորդաբար շարունակում են հարկային ծառայությունը, պետավտոտեսչությունը, ոստիկանությունը, մաքսային ծառայությունը, ԴԱՀԿ-ն, կրթությունը, բանակը։
Հետասզոտության մեջ “Պետական հաստատությունների կոռումպացվածության աստիճանը” ենթաբաժնում “մեծապես” բնոշորմամբ առաջի հորիզոնականում են հայտնվել դատարանները, դատախազտությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ապա հաջորդիվ իրավապահ(կատարածու) մարմինները, նախարարությունները, Ազգային ժողովը, կառավարության աշխատակազմն ու տարածքային կառավարման մարմինները։ (շարունակել →)
Բլոգներն ու սոցիալական ցանցերը ուսանողական բողոքի ակցիաների մասին
Ուսանողական ակտիվությունը հանրապետությունում վերջին շրջանում սկիզբ է առնում, զարգանում, ապա իր հասարակական դրսևորումը գտնում դուրս գալով բացառապես համացացային սոցիալական ցանցերից և հենց սոցիալական ցանցերի պատճառով։
Կրթության ու գիտության նախարարության՝ ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի պետպատվերով տեղերի կիսով չափ կրճատման մասին որոշումումից և ընդդեմ որոշման ուսանողական բողոքի երթ կազմակերպերպելու առաջին անհաջող փորձից հետո, այս օրերին արդեն սոցիալական ցանցերում և բլոգներում ակտիվորեն քննարկվում է երկրորդ երթի կազմակերպումը, որը ի դեպ, նախատեսված է վաղը՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից դեպի Կառավարություն։ Այդ առիթով facebook–ում պաշտոնական “իրադարձության” էջ է բացվել։ Նույն թեմայի համատեքստում “Ուսման իրավունք” facebook–ային նորաստեղծ խումբը այս պահի դրությամբ արդեն 416 անդամ ունի։ (շարունակել →)
Դադարեցվել է Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը. Մարիամը «խիզախության» մրցանակակիր
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի ուսուցիչ Լ.Ս.-ի կողմից նույն կրթահամալիրի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրով 13.11.2008թ. հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքների ստուգումը:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների տեղեկացնում ենք, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով կարճվել է ուսուցչի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ (շարունակել →)
Սերժ Թանկյանը աջակցում է Թեղուտի պաշտպանության խմբին
Ամերիկաբնակ հայտնի ռոք աստղ Սերժ Թանկյանն(System of a down) հաստատում է իր աջակցությունը Թեղուտի պաշտպանության խմբին, որը դիմել էր նրան՝ էկոլոգիական շարժմանը միանալու համար։ Շարժումը ուղղված Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ:
«Վայրի բնության և շրջակա միջավայրի ավերումն այլևս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով’ սեփական գոյատևման և ամեն ինչի ավերման միջև: Հիմնվելով մեր պատմական անցյալի և ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա’ սննդի, ջրի և էներգիայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարևոր են: (շարունակել →)
Բախում ոստիկանության և ՀԱԿ ակտիվիստների միջև
Այսօր Երեւանում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների կազմակերպած երթի ժամանակ բախում է տեղի ունեցել ոստիկանության եւ ՀԱԿ ակտիվիստների միջև: «2008թ. փետրվարի 19-ի կեղծված ընտրությունների դեմ» կարգախոսով երթը, որը ընթացել է Աբովյան — Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում, կանգնեցվել է ոստիկանության մեծաքանակ աշխատակիցների կողմից: Երթի մասնակիցները, ի նշան բողոքի, նստել են գետնին: Այդ ժամանակ էլ երթի մասնակիցների վրա են հարձակվել ոստիկանության կարմիրբերետավորները: Ակտիվիստներից Սարգիս Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց: (շարունակել →)




