YouTube–ում ավելացել է անվճար ֆիլմերի բաժին
Շնորհավորու՛մ եմ բոլոր կինոմաններին։
Ինչպես հաղորդում է «The Guardian»–ը, YouTube կայքում ավելացվել է անվճար ֆիլմերի բաժին։ «YouTube Movies» բաժնի հավաքածուն հաշվառում է 400–ից ավել կինոժապավեն։
Տեսահոսթինգից օգտվողներին ներկայացված ժապավենների ցանկում ընդգրկվել են մի շարք հնդկական ֆիլմեր, ինչպես նաև Ջեքի Չանի և Բրյուս Լիի մասնակցությամբ ֆիլմեր։
Այս ծառայությունը ավելացվել է շնորհիվ տեսահոսթինգ ունեցող Google–ի և մի շարք խոշոր կինոկազմակերպությունների (այդ թվում Lions Gate Entertainment Corp., Sony Pictures և MGM) միջև համաձայնությունների։ Այդ հավաքածուի 165 ֆիլմեր (մոտ 40%–ը) ներկայացվել են բրիտանական «Blinkbox» ծառայության կողմից։ Ենթադրվում է, որ ֆիլմի իրավունքի տերերը կարող են գումար վաստակել ցուցադրությանն ուղեկցող գովազդից։
Ամերիկուհին ամուսնացել է աստղադրոիդ R2D2-ի հետ
Ինչպես հաղորդում է «Tom’s Guide US»–ը , ամերիկուհի Բոնի Բարթոնն ամուսնացել է աստղադրոիդ R2D2–ի՝ «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի գլխավոր հերոսներից մեկի կրկնօրինակի հետ։ Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ Ֆլորիդայում։
Ինչպես բացատրեց նորապսակ R2D2–ի կինը, ինքը որոշել է ամուսնանալ աստղադրոիդի հետ, քանի որ հիասթափվել է տղամարդկանցից։ Բոնի Բարթոնի և R2D2–ի ամուսնությունը պաշտոնապես գրանցված չէ, սակայն «Աստղային պատերազմներ»–ի եկեղեցին նորապսակներին հանձնել է նրանց ամուսնական կապը հաստատող իր սեփական վկայականը։
Հայերեն «Facebook»–ը՝ վերականգնված, նոր գրոհ «YouTube»–ի վրա
Հուլիսի 7-ին՝ օրվա երկրորդ կեսին, խնդրի լուծման նպատակով ստեղծված մի շարք խմբերի շնորհիվ հաջողվել է կասեցնել «Facebook»-ի հայերեն տարբերակի դեմ ադրբեջանական ագրեսիան։
Խնդրի լուծման նպատակով ստեղծված խմբերը հայտնաբերել են ադրբեջանական այն խումբը, որն օրեր շարունակ հարձակվում էր «Facebook»-ի հայերեն բառացանկի վրա։ Ադրբեջանական խումբը, օգտվելով «Facebook»-ի թարգմանության հնարավորությունից, որպես հայերեն բառերի ու բառակապակցությունների թարգմանության տարբերակ ավելացրել է իրենցը, այնուհետև համապատասխան հղումները տեղադրել իրենց էջում և կոչ արել քվեարկել դրանց օգտին։ Հենց նույն սկզբունքով էլ հակագրոհել են հայկական խմբերը։
-«Facebook»-ի դեպքը դժվար թե շարունակական բնույթ կրի, իրենց գործունեությունը 3-4 ժամվա համար էր, և հիմնական նպատակը խուճապ առաջացնելն էր,-«7օր»-ին ասել է բլոգեր, տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը։ (շարունակել →)
Ստեղծվել է դեպրեսիվ բլոգերներին ի հայտ բերող ծրագիր
Haaretz–ը գրում է, որ Իսրայելը անառողջ բլոգերներին ի հայտ բերող ծրագիր է ստեղծել։ Բեն–Հուրիոնի համալսարանի մասնագետների կողմից ստեղծված նոր ծրագրային ապահովումը թույլ կտա վերլուծել բլոգներում տեղակայված գրառումների դեպրեսիվությունը։
Ծրագիրը բլոգներում փնտրելու է որոշակի բառեր և բառակապակցություններ, ինչպես նաև նկարագրություններ և փոխաբերություններ, որոնք կարող են ցույց տալ հեղինակի հոգեկան և զգացմունքային վիճակը։ Հազարավոր գրառումների փորձարկումների շնորհիվ պարզ է դարձել, որ նրա եզրակացությունները 80%–ով համընկնում են մասնագետ հոգեթերապևտների գնահատականներին։ Ծրագիրը ստեղծվել է Իսրայելի պաշտպանության նախարարության միջոցներով։ (շարունակել →)
«YouTube»-ը ներդրել է տեսահոլովակների խմբագրման միջոց
Հանրահայտ վիդեոհոսթինգ «YouTube»–ը ներկայացրել է տեսահոլովակների խմբագրման միջոց։ Այս մասին ասվում է «Google Operating System»–ի ոչ պաշտոնական բլոգում։
«YouTube Editor»–ը օգտվողներին հնարավորություն կտա որոշ փոփոխություններ կատարել տեսահոլովակներում, օրինակ կտրել կամ մի քանի հատված իրար միացնել։
Նոր ծառայությունը տեղադրված է youtube.com/editor հասցեում։ Տեսահոլովակները խմբագրելու համար հարկավոր է դրանք տեղափոխել էկրանի ներքևի մասը։ (շարունակել →)
«Google»–ը հրապարակել է ամենահաճախակի այցելվող կայքերի ցանկը
«Google»-ը գովազդատուների համար նախատեսված ծառայության՝ «AdPlanner»-ի կայքում հրապարակել է ամենահաճախակի այցելվող 1000 ինտերնետ-կայքերի ցանկը։ Ինքը՝ «Google»-ը, ցանկում չկա։ Առաջին տեղը զբաղեցնում է «Facebook»-ը, այնուհետև՝ «Yahoo»-ն և «Live.com»-ը։
Ռուսական կայքերից 57-րդ տեղում է «Яndex»-ը, իսկ 118-րդում՝ «Odnoklassniki.ru»-ն։
Google Translate-ը արդեն հայերեն
Google համակարգի Translate ծառայությունը, որը իրենից ներկայացնում է բազմալեզու օն–լայն բառարան, որը վայրկենական արագությամբ թարգմանում է ինչպես բառերն ու արտահայտությունները, այնպես էլ ամբողջական տեքստերն ու կայքերը։ Սա կարևոր նորություն է հայկական բովանդակության համացանցի, ինչպես նաև առհասարակ՝ օն–լայն տիրույթում “հայականության” ներակայության համար։
Եվ այսպես, համակարգից օգտվելու համար, մուտք գործեք translate.google.com, ընտրեք հայերենը՝ սեղմելով “Armenian ALPHA” և մնացածը ձեր փոխարեն կանի Google–ը։
Բլոգային «պատերազմները» օտարալեզու դպրոցների մասին
Հայկական բլոգոսֆերան այս օրերին «պատերազմում է» օտարալեզու դպրոցների վերաբացման համատեքստում, իսկ ֆեյսբուքում նախաձեռնությանը խումը այս պահի դրությամբ արդեն 856 անդամ ունի։
«Այն, որ ես դեմ եմ, որ ռուսաց լեզուն դառնա երկրորդ պաշտոնական լեզու, ոչ մի պարագայում չի ենթադրում, որ ես դեմ եմ ռուսաց լեզվին… Ես կլինեի իմ ազգի և պետության առաջին թշնամին, եթե նման միտք անգամ ինձ թույլ տայի: Ես ընդհանրապես այն կարծիքին եմ, որ Հայաստանում դպրոցներում պետք է դասավանդվեն ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր վեց լեզուները՝ անգլերենը, ֆրանսերենը, արաբերենը, ռուսերենը, իսպաներենը, չինարենը: Ավելին, պարսկերենը, թուրքերենը, ճապոներենն ու գերմաներենը: Մեր նախնիները հիմար հո չէին, որ ասում էին, որ «քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»,–գրում է nrbakert-tashuk–ը ապա “Եվս մեկ օրինակ՝ ինչու ատամներով պետք է պահել հայոց լեզուն” գրառումն ավելացնում։ (շարունակել →)
Հայաստանի առավել կոռուպմացված ոլորտները
ՀՀ ամենակոռումպացվածը առողջապահության, դատախազության, ընտրական համակարգի և կրթության ոլորտներն են։ Նման արդյունքներ է արձանագրել “Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնի”(CRRC) համապատասխան ուսումանսիրությունը։ Այս չորս ոլորտներին, ըստ հարցումների, հաջորդաբար շարունակում են հարկային ծառայությունը, պետավտոտեսչությունը, ոստիկանությունը, մաքսային ծառայությունը, ԴԱՀԿ-ն, կրթությունը, բանակը։
Հետասզոտության մեջ “Պետական հաստատությունների կոռումպացվածության աստիճանը” ենթաբաժնում “մեծապես” բնոշորմամբ առաջի հորիզոնականում են հայտնվել դատարանները, դատախազտությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ապա հաջորդիվ իրավապահ(կատարածու) մարմինները, նախարարությունները, Ազգային ժողովը, կառավարության աշխատակազմն ու տարածքային կառավարման մարմինները։ (շարունակել →)
Բլոգներն ու սոցիալական ցանցերը ուսանողական բողոքի ակցիաների մասին
Ուսանողական ակտիվությունը հանրապետությունում վերջին շրջանում սկիզբ է առնում, զարգանում, ապա իր հասարակական դրսևորումը գտնում դուրս գալով բացառապես համացացային սոցիալական ցանցերից և հենց սոցիալական ցանցերի պատճառով։
Կրթության ու գիտության նախարարության՝ ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի պետպատվերով տեղերի կիսով չափ կրճատման մասին որոշումումից և ընդդեմ որոշման ուսանողական բողոքի երթ կազմակերպերպելու առաջին անհաջող փորձից հետո, այս օրերին արդեն սոցիալական ցանցերում և բլոգներում ակտիվորեն քննարկվում է երկրորդ երթի կազմակերպումը, որը ի դեպ, նախատեսված է վաղը՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից դեպի Կառավարություն։ Այդ առիթով facebook–ում պաշտոնական “իրադարձության” էջ է բացվել։ Նույն թեմայի համատեքստում “Ուսման իրավունք” facebook–ային նորաստեղծ խումբը այս պահի դրությամբ արդեն 416 անդամ ունի։ (շարունակել →)
Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է
1993թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց մամուլի ազատության համաշխարհային օր:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 19-ը մասնավորապես ասում է, որ ամեն ոք ունի համոզմունքների ազատության և դրանք ազատորեն արտահայտելու իրավունք։ Այդ իրավունքը ներառում է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու և ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն։
Իսկ ՀՀ Սահմանադրության հոդված 27-ով ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: (շարունակել →)
Բլոգերները Քոչարյանի որսորդական լուսանկարների և քաղաքականության մասին
Շաբաթը հայկական բլոգոսֆերայում տարբեր թեժ քննարկումներով էր լեցուն, սակայն ուրբաթ առավոտը սկսեց բլոգերներից aramazd–ի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սաֆարիում սպանված կենդանիների կողքին որսորդական նկարներով։ Հատկանշական է, որ լուսանկարները արագորեն տարածվեցին սոցիալական ցանցերում և արդեն կեսօրին օն–լայն՝ ամենից շատ հղում արված թեման հենց այս լուսանկարների շուրջ էր։
Այնպիսի տպավորություն է, որ մեզ գցել են մսաղացի մեջ ու փորձում են ամեն կերպ աղալ, փշրել, վերածել տարանջատված մանր կտորների։ Մի վայրկյան հանգիստ չեն տալիս, որ շունչ քաշենք։ Հայ-թուրքական պոռնո, Մադրիդյան սկզբունքներ, դահլիճ քանդել-չքանդել, զբոսայգիների ոչնչացում, հդմայացավ ու էլի եսիմ ինչ զահրումարներ… Քի՞չ է։ Լա-ա-ավ… Գումարենք անվերջ ու մեկը մյուսից աղետալի «բարեփոխումներ» պաշտպանության նախարարությունում, առողջապահության ոլորտում, կրթության համակարգում։ Լավ, բա՞ վերջը։գրում է ahousekeeper–ը։ (շարունակել →)
«7 օր»-ը դարձավ 1 տարեկան
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը մեկնարկեցին «7 օր» լրատվավերլուծական կայքէջի աշխատանքները։ Վստահորեն կարելի է պնդել, որ մեր խմբագրակազմին այս կարճ ժամանակահատվածում հաջողվեց իր ուրույն և հաստատուն տեղը գրավել համանման գործունեությամբ զբաղվող կայքէջերի շարքում։ Ասվածի վառ ապացույցն է այն, որ մեզ հետևողների քանակն օր օրի ավելանում է՝ գործունեության սկզբնական շրջանի հետ համեմատած՝ տասնապատկվելով։
Ամեն օր «7 օր»-ին հետևում են հազարավոր ընթերցողներ Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից։ «7 օր»-ում աշխատում են մարդիկ, ովքեր հավատում են մեր երկրի ապագային, լավատես են և սիրում են իրենց աշխատանքը։ Մեզ հաջողվել է ստեղծել կուռ թիմ։ Անհերքելի է, որ մենք ունենք սեփական դիմագիծը, ոճը և հստակ դիրքորոշումը։ (շարունակել →)
Խոջալուի դեպքերն ու առաքելական եկեղեցին հայկական բլոգներում
Հայկական բլոգոսֆերայում վերջին օրերին «Եվրատեսիլյան» կրքերը զիջել են «Խոջալու»–ի ու դեպքերի, ինչպես նաև ադրբեջանական ապատեղեկատվության մասին գրառումներին։ «Լավ հիշում եմ այդ դեմքը. Ինչպես իմացա Սումգաիթի մասին» գրառման մեջ khlurd–ը պատմում է տրանսպորտում հայտնի դեպքերի մասին խոսակցության մասին։ Kornelij–ը «Սումգայիթ – ջարդերի վկայություն» գրառման մեջ վերծանում է սումգայիթյան դեպքերը։ «Որ հիշեն – 1988»,- գրում է byanik–ը։
«Մի ընտանիքի ողբերգության» մասին է գրում pigh–ը։ liana-w–ն կարճ՝ մեկ հասցեի ներկայացմամբ է անդրադառնում թեմային։ arevxach–ը ներկայացնում է մի վիդեոնյութ, որտեղ Ադրբեջանի առաջին տիկինը կոչ է անում ուսումնասիրել http://xocali.net/ կայնքն ու բացահայտել ողջ ճշմարտությունը «Խոջալու»–ի դեպքերի մասին։ (շարունակել →)
Հեռուստատեսության չափորոշիչայինն է լավը
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ աղմուկ հանած “նախաձեռնության” համատեքստում ներկայացնում ենք Արեգնազ Մանուկյանի մեկնաբանությունը.
Մենք ապրում ենք «Կինդեր սյուրպրիզների» ժամանակաշրջանում, երբ առավոտյան արթնանում ես ու դեռ չգիտես՝ գլխիդ գալիքը որն է լինելու։ Վերջին շրջանում ամեն առավոտ իր հետ նոր «ավետիս» էր բերում՝ մի օր թե՝ պահանջե՛ք ՀԴՄ կտրոնը և պետության հետ հավասար կշահեք, մյուս օրը՝ թուրքերն այլևս մեր բարեկամներն են, և եթե սահմանը չբացենք, սովից կմեռնենք, հաջորդ օրը՝ պայքարելու ենք օլիգարխների դեմ, իսկ վերջում էլ «ֆուտբոլային» դիվանագիտությունը Ցյուրիխում միս ու արյուն ստացավ։ (շարունակել →)





