Պատասխանատու է ոչ միայն Սեյրան Օհանյանը, այլ նաև Սերժ Սարգսյանը
Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անհեթեթ է համարում այն մեկնաբանությունները, թե վերջին շրջանում հայոց բանակում հաճախակի արձանագրող ինքնասպանություններում ոչ մի արտառոց բան չկա, թե ինքնասպանությունների դեպքերն ավելացել են նաև, օրինակ, ամերիկյան բանակում և այլն։ «7օր»-ի հետ զրույցում իրավապաշտպանը նախ ընդգծել է, որ վերոնշյալ ինքնասպանություններին հանգեցնող պատճառներն են տարբեր, և հետո՝ այսօր պետությունը զինված ուժերի բնագավառում առկա խնդիրների վերաբերյալ որևէ մեխանիզմ, հայեցակարգ, վերլուծություն, ուսումնասիրություն, մոտեցում չունի։ Նման մոտեցման բացակայությունն էլ հանգեցրել է ինքնասպանությունների և սպանությունների դեպքերի լայն ընդգրկման՝ շարքային զինծառայողներից անցնելով կրտսեր հրամանատարական կազմին։
-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իհարկե՛, պատասխանատու է, բայց միայն Սեյրան Օհանյա՞նն է պատասխանատու։ Ո՛չ։ Պատասխանատու է նաև գերագույն գլխավոր հրամանատարը,-ասել է Ա. Սաքունցը։-Սեյրան Օհանյանի առջև ի՞նչ խնդիր է դրել քաղաքական իշխանությունը զինված ուժերի բնագավառում։ Ես այդ պահանջը չեմ տեսնում։ Միայն մի պահանջ է դրված՝ համալրել բանակը թվով և ռազմական ծախսերի ստրուկտուրան։ (շարունակել →)
Արմեն Աշոտյանը, պաշտոնյաների սիրուհիները և տնտեսագիտական համալսարանի ռեկտորը
Այսօր կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարց են ուղղել՝ ինչո՞ւ են բարձրաստիճան պաշտոնյաների կանայք և սիրուհիներն ուզում դպրոցի տնօրեն դառնալ։
-Ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա ինձ, այս մեկուկես տարվա ընթացքում, իր տիկնոջ կամ սիրուհու համար չի դիմել,-պատասխանել է ԿԳ նախարարը։
Վերջերս մամուլում հրապարակում էր եղել նաև, որ Արմեն Աշոտյանը ցանկանում է աշխատանքից ազատել Երևանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանին, քանի որ նա հանդգնել է հակադրվել իրեն: Նշված էր նաև, որ Ա. Աշոտյանը հայտարարել է, թե Երևանի տնտեսագիտական համալսարանն անպիտան կադրեր է թողարկում։ (շարունակել →)
Ժերար Դեպարդիե. «Կարծում եմ՝ Թուրքիան արդեն կամաց–կամաց սկսել է ցեղասպանության ճանաչման գործընթացը»
Սեպտեմբերի 2-7-ը Հայաստանում և Արցախում անցկացվում է «Կարոտ» հայկական միջազգային երրորդ փառատոնը։ Փառատոնին հրավիրված է ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեն, ով սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Դեպարդիեն ՀՀ ԱԺ էր եկել Ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ հուշահամալիրն իր վրա շատ մեծ տպավորություն է թողել։ Ասելով, թե շատ երջանիկ է, որ իրեն հրավիրել են փառատոնին, դերասանը նշել է, որ մի երկրում է, որի մասին գիտի շատ երկար տարիներ, Ֆրանսիայում ծանոթ է բազմաթիվ հայերի, գիտի, թե ինչու են նրանք այնտեղ գտնվում, և գիտի թե, ինչ է նշանակում 1915թ. ցեղասպանությունը։ (շարունակել →)
Թուրքական աշակերտությունը հայ պատմաբանների ուշադրության կենտրոնում
Չմեռանք, այն օրն էլ տեսանք, որ Թուրքիայի արտգործնախարարի աշակերտը եկավ Հայաստան’ մեզ ու մեր լրագրողների համար դասախոսություն կարդալու: Հրավիրողը Հայաստանում գործող «Եվրազիա» գրանտակեր կազմակերպությունն է, Հայաստանի վիզա տվողը’ ՀՀ արտգործնախարարությունը: Եթե, այնուամենայնիվ ՀՀ արտգործնախարարությունը կապ չունի այս արտառոց հյուրի գալստյան հետ, ապա առնվազն անճարակների հավաքատեղի է, որ ընդունակ չէ հայ լսարանը պաշտպանել Դավութօղլուի հետնորդներից:
Ժամանակին մեր արտգործնախարարը, դիմելով հայ հասարակությանը, քանիցս նշել է, թե Դավութօղլուի այս ու այն հայտարարությունը, այս ու այն տեսակետը, առաջարկած այս ու այն լուծումը Թուրքիայի ներքին օգտագործման համար է արվում: Ի հեճուկս մեզ’ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով սկասված ֆուտբոլային դիվանագիտության ողջ ընթացքում մենք Թուրքիայի արտգործնախարարի բերանից այդպես էլ չլսեցինք հայ-թուրքական համատեղ օգտագործման եւ ոչ մի հայտարարություն: Թերևս համատեղ օգտագործման նյութ կարելի է համարել հայ-թուրքական արձանագրությունները, բայց դրանք էլ բախտ չունեցան վավերացվելու: Ինչևէ: (շարունակել →)
Աշոտ Ղուլյան.«Ադրբեջանն ընտրել է խնդրի էությունը նենգափոխելու ճանապարհը: Դա պետք է արժանանա համարժեք հակազդեցության»
«7օր Բլոգ»–ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հարցազրույց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն Արցախի հարցում։
-Հայաստանը ձգտում է հարցի խաղաղ և արդարացի կարգավորման, բայց բանակցությունների հաջողության մեջ պետք է շահագրգռված լինեն բոլոր կողմերը: Ամեն դեպքում, մենք բարձր ենք գնահատում ՀՀ ջանքերը:
-Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում Արցախի ճանաչման վերաբերյալ արտահերթ լսումներ են լինելու։ Դրա անհրաժեշտությունն արդյոք չի՞ հասունացել։
-Քննարկումները ցույց կտան, թե որքանով է նպատակահարմար վերջնական որոշում ընդունել: Իհարկե, մենք կցանկանայինք, որ Արցախի անկախության ճանաչման գործընթաց սկսվեր: Բայց ով կլինի առաջինը, երևի կախված կլինի միջազգային իրավիճակից: (շարունակել →)
Թուրք փորձագետը Հայաստանում քարոզում է Դավութօղլուի տեսակետները
Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպել է թուրք փորձագետ Բեհուլ Օզքանը։ Խոսելով հայ-թուրքական սառեցված գործընթացի մասին՝ Օզքանն ասել է, թե Թուրքիան ցանկացել է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: «Եթե չուզենար ստորագրել արձանագրությունները, Թուրքիան չէր ստորագրի, քանի որ փակ սահմանների քաղաքականությունը ձեռնտու չէ Թուրքիային: Մեր երկիրը 17 տարի է’ ոչ մի ազդեցություն չունի Հայաստանի վրա և այս առումով ես կարծում եմ, որ Թուրքիան ուզում է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»։ Այնուհանդերձ, թուրք փորձագետը հերթական անգամ բարձրաձայնել է իր երկրի դիրքորոշումն այս հարցում. «Հայ-թուրքական նորմալ հարաբերություններ կլինեն այն դեպքում, երբ «հայկական բանակն ազատի Արցախին հարակից տարածքները»։ Թուրքիայի հասարակության մեծ մասը ադրբեջանամետ է և չի հանդուրժի կառավարության կողմից առանց այդ նախապայմանի հարաբերությունների հաստատում Հայաստանի հետ»: (շարունակել →)
ԲՀԿ պատգամավոր. «…5–րդ գումարման խորհրդարանում «Ժառանգությունը» ներկայացված չի լինի»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը վստահություն էր հայտնել, որ 5-րդ գումարման խորհրդարանում «Բարգավաճ Հայաստանն» այլևս ներկայացված չի լինի նման մեծ կազմով։ Ի պատասխան՝ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «7օր»-ին ասել է.
-Ինչպես գիտեք, սեփական փորձը միշտ շատ ավելի ուսանելի է լինում։ Վստահ եմ, որ հաշվի առնելով 2007թ. խորհրդարանական ընտրություններում ունեցած սեփական փորձը՝ «Ժառանգություն» կուսակցությունը հրաշալի տիրապետում է այս կամ այն ուժի «թողտվությամբ» խորհրդարանում հայտնվելու բոլոր նրբերանգներին։ «Ժառանգության» խոսնակներին խորհուրդ կտայի մտածել սեփական լրջագույն խնդիրների մասին, որոնք, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, վստահ եմ, այլևս հնարավոր չի լինի հաղթահարել ո՛չ հայտնի «թողտվություններով», և ո՛չ էլ երկրով մեկ շրջող «Քաղաքացի՛, տե՞ր ես» ավտոբուսով, անգամ եթե մեկ ավտոբուսի փոխարեն գործի դրվի մի ողջ ավտոպարկ։ (շարունակել →)
Քաղաքագետ. «Նոր ուժի պահանջ միանշանակ կա»
-Մեզ մոտ խնդիր կա, որ ընդդիմությունը վերաիմաստավորի իրեն, որովհետև այն ընդդիմությունը, որը հիմա մեզ մոտ ներկա է, ինչ-որ իմաստով իրեն սպառել է,-«Հայացք» մամուլի ակումբում քննարկելով Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակը’ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։ Նա ասել է, թե «նեգատիվ» կոալիցիաները, որոնք ստեղծվում են Հայաստանում, իրենց չեն արդարացնում։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ նույն ակումբում ասել է, թե հասարակության մեջ արդեն կա այն միտումը, որ ընդդիմությունը ոնց որ թե արդեն իրեն սպառել է.
-Հասարակության մեջ ընդդիմությունից մեծ սպասում չկա։ Ընդդիմությունն արդեն խոստովանում է, որ միայնակ ի զորու չէ խնդիրներ լուծել։
Ե. Բոզոյանի խոսքերով’ եթե հաշվի առնենք արտաքին գործոնները, ապա իշխանությունը ըստ էության կատարեց այն քայլերը, ինչ որ ասում էր ընդդիմությունը։ «Հետագայում, երբ պարզվեց, որ այդ քայլերը սխալ էին, դրանք բացասական ազդեցին ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության վրա»։ (շարունակել →)
Ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել Սերժ Սարգսյանը
2008թ. մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Սերժ Սարգսյանի հայտարարագրի եկամուտների և դրանց գոյացման աղբյուրների բաժնում նշված է եղել, որ 2006թ. նա աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում և ստացել է 3,6 մլն դրամ, և որ այլ եկամուտներ նա չի ունեցել: Որպես դրամական միջոց՝ Ս. Սարգսյանը 2006թ. սկզբին ունեցել է 27 մլն դրամ և 69 հազ. դոլար, տարեվերջին՝ 58 մլն դրամ և 0 դոլար: Որպես մշակութային արժեքներ և այլ հնաոճ իրեր Ս. Սարգսյանը հայտարարագրել է հանրահայտ նկարիչների 32 կտավ՝ Բաշինջաղյանի, Խանջյանի, Սարյանի, Մինասի, Հակոբյանի, Գյուրջյանի կտավների հավաքածու, 18-20-րդ դարերի արձանիկներ, քանդակներ և այլ իրեր: 2006թ. դրությամբ՝ Ս. Սարգսյանը միանձնյա սեփականության կարգով ունեցել է 1992թ. արտադրության մեկ «Mitsubishi» ավտոմեքենա և համասեփականության կարգով (համասեփականատերերի թիվը նշված չէ) մեկ բնակարան Ստեփանակերտում (96 քմ): (շարունակել →)
Թե ինչպե՞ս է Գիզիրյանը սպառնացել պաշտոնական Անկարային
Այսօր Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը ընդունել է Անթալիա մեկնող ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականին:
Մարզպետը նախ «դուխ» է տվել ծանրամարտիկներին և հորդորել է անպայման Թուրքիայում բարձրացնել հայկական դրոշը: Հանդիպման ընթացքում Գիզիրյանը նշել է, որ մեծ հաճույքով կմիանար մեր մարզիկներին, սակայն թուրքական պետության նկատմամբ ունեցած ատելությունն իրեն թույլ չի տալիս մեկնել Անթալիա: Անձնական կյանքից օրինակ բերելով՝ Գիզիրյանը բացահայտել է, թե հատկապես ի՞նչ պատճառով է վիրավորվել թուրքական պետությունից և թե ինչո՞վ է սպառնացել պաշտոնական Անկարային։
-Մեծ հաճույքով կգայի, բայց որ Թուրքիան ա, չեմ գա: 1997թ. մի անգամ եղել եմ Թուրքիայում՝ տուրիստականով, նավով ենք գնացել: Էդ էլ, ձեզ պատմեմ, Սաղաթելյան Մուշեղին հիշում եք, ես ու Սաղաթելյան Մուշեղը գնացինք արձակուրդ, Օդեսայից կռուիզ գնացինք: Ստամբուլից պետք է հետ գայինք, ասեցի՝ էլ ինչի գնանք Օդեսա, որ Երևան գանք, արեք նենց անենք, որ Ստամբուլից միանգամից թռչենք Երևան: (շարունակել →)
YouTube–ում ավելացել է անվճար ֆիլմերի բաժին
Շնորհավորու՛մ եմ բոլոր կինոմաններին։
Ինչպես հաղորդում է «The Guardian»–ը, YouTube կայքում ավելացվել է անվճար ֆիլմերի բաժին։ «YouTube Movies» բաժնի հավաքածուն հաշվառում է 400–ից ավել կինոժապավեն։
Տեսահոսթինգից օգտվողներին ներկայացված ժապավենների ցանկում ընդգրկվել են մի շարք հնդկական ֆիլմեր, ինչպես նաև Ջեքի Չանի և Բրյուս Լիի մասնակցությամբ ֆիլմեր։
Այս ծառայությունը ավելացվել է շնորհիվ տեսահոսթինգ ունեցող Google–ի և մի շարք խոշոր կինոկազմակերպությունների (այդ թվում Lions Gate Entertainment Corp., Sony Pictures և MGM) միջև համաձայնությունների։ Այդ հավաքածուի 165 ֆիլմեր (մոտ 40%–ը) ներկայացվել են բրիտանական «Blinkbox» ծառայության կողմից։ Ենթադրվում է, որ ֆիլմի իրավունքի տերերը կարող են գումար վաստակել ցուցադրությանն ուղեկցող գովազդից։
Գեղամ Հարությունյան. «Ո՞րը կնախընտրեր Ադրբեջանը’ ստանալ C-300 հրթիռակայանքը և միևնույն ժամանակ կանգնել հայ-ռուսական նորացված պայմանագրի փաստի առա՞ջ, թե՞ որպեսզի չլինեին ո՛չ մեկը, և ո՛չ էլ մյուսը»
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի հետ
-Օրերս Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու վերաբերյալ ստորագրված պայամանգիրը բազմաթիվ քննադատությունների և մտահոգությունների պատճառ դարձավ։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ պայմանագիրը։
-Ես այն գնահատում եմ որպես իրական և իրատեսական քայլ, որը մի քանի աստիճանով բարձրացնում է Հայաստանի և արցախահայության անվտանգության մակարդակը’ նվազեցնելով Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սանձազերծելու հավանականությունը: Ստորագրված արձանագրությունը, ինչ խոսք, արտահայտում է նաև Ռուսաստանի շահերը հարավկովկասյան տարածաշրջանում: Այսինքն պայմանագիրը երկուստեք շահավետ է, և հենց դրանում է ամփոփված նրա ուժը: (շարունակել →)
«Պատվո բլուր»-ը կառուցած շինարարներն աշխատավարձ չեն ստացել
ՌԴ նախագահ Դմիդրի Մեդվեդևի պատվին շուտափույթ կառուցված և ռուս զինվորների հիշատակը հավերժացնող «Պատվո բլրի» շինաշխատանքը իրականացրած շինարար-բանվորները մինչև հիմա իրենց աշխատավարձը ամբողջությամբ չեն ստացել: Աշխատանքների ավարտից հետո ղեկավարները մեկնել են մայրաքաղաք, իսկ բանվորները չգիտեն, թե ումից պահանջեն իրենց աշխատավարձը: Այսօր նրանք բողոքով ներկայացել էին Գյումրու քաղաքապետարան, որտեղ նրանց տեղեկացրել են, որ շինարարության ղեկավարները մեկնել են հանգստանալու, ուստի բանվորները ևս մեկ շաբաթ պետք է սպասեն:
-Ասում են՝ էսօր, էգուց, ամեն ուրբաթ, էդպես արդեն եղավ ամիս ու կես, ու դրանից առաջ էլ էդպես շարունակվել է մինչև հիմա: Նոր եկել ենք քաղաքապետարան, դրանից առաջ էլ դիմել ենք էդտեղի շեֆերին, ով որ եղել է: Չեն ասում «չենք տա», բայց էսօր-էգուց են անում: Էսօր էլ ասեցին՝ 5 օր հետո,-ասել է երիտասարդ բանվորներից մեկը: (շարունակել →)
Աբգար Եղոյան. «Գնաճը արդարացված չէ»
«Սպառողների շահերի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, թե մթերքի գների բարձրացումը, հատկապես հացահատիկային մշակաբույսերի գնաճը, բոլորովին արդարացված չէ։
-Գնաճ չպետք է լիներ այնքան ժամանակ, մինչև ցորենը Հայաստան նոր գնով չներկրվեր։ Ասենք թե Ռուսաստանի վարչապետը հայտարարեց, որ իրենք արգելում են արտահանումը և այլևս 20 մլն տոննա չեն հանի արտաքին շուկա, բայց երկու-երեք օր անց ԱՄՆ-ը հայտարարեց, որ 15 մլն տոննա ավելի կվաճառեն։ Իհարկե, այս արտաքին ազդեցությմաբ գնաճ կլինի, բայց եթե ներսում գոյություն ունեցող պաշարների գները չեն ավելացել, նորմալ շուկայի համար բնորոշ երևույթ չէ, որ էժան պաշարներ լինեն, բայց մարդկանց այն վաճառվի թանկ,-նշել է նա։ (շարունակել →)
Ամերիկուհին ամուսնացել է աստղադրոիդ R2D2-ի հետ
Ինչպես հաղորդում է «Tom’s Guide US»–ը , ամերիկուհի Բոնի Բարթոնն ամուսնացել է աստղադրոիդ R2D2–ի՝ «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի գլխավոր հերոսներից մեկի կրկնօրինակի հետ։ Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ Ֆլորիդայում։
Ինչպես բացատրեց նորապսակ R2D2–ի կինը, ինքը որոշել է ամուսնանալ աստղադրոիդի հետ, քանի որ հիասթափվել է տղամարդկանցից։ Բոնի Բարթոնի և R2D2–ի ամուսնությունը պաշտոնապես գրանցված չէ, սակայն «Աստղային պատերազմներ»–ի եկեղեցին նորապսակներին հանձնել է նրանց ամուսնական կապը հաստատող իր սեփական վկայականը։




