7or BLOG

Քաղաքական աշնանն սպասելիս

picresize.php«7օր Բլոգ»-ը ներկայացնում է 1995-98թթ. ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի և վերլուծաբան Անուշ Սեդրակյանի բանավեճը՝

-ՀԱԿ–ը, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի մի շարք անդամներ շարունակում են պնդել, թե արտահերթ ընտրություններ են լինելու։ Սակայն, մյուս կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը միայնակ չի կարող իշխանափոխության հասնել, բայց մյուս ուժերի հետ համագործակցություն չկա։ Տիտղոսակիր ընդդիմությունն ասել և ասում է, թե գործող իշխանությանը դրսից են պահում, և այս կարգի այլ հայտարություններ։ Ի վերջո՝ Լևոն Տեր-Պետրոսյանի բերած Եղիազար Այնթապցու օրինակը Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների մասով … Պարո՛ն Ռուբինյան,  այս ամենի համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի գործունեությունը, մարտավարությունը։

Կարապետ Ռուբինյան-Նախ, ինձ հայտնի չէ Հայ ազգային կոնգրեսի այնպիսի մի հայտարարություն, որտեղ ասվում է, թե արտահերթ ընտրություններ պարտադիր լինելու են։ Այլ բան է, որ անընդհատ պնդվել է, թե արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, պարտադիր են, թե մեր երկրում անհրաժեշտ են ռադիկալ փոփոխություններ։ Հակառակ պարագայում մեր երկիրը դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում է դեպի կործանում։ (շարունակել →)

Արտաքի՞ն, թե՞ ներքին քաղաքական հարցերն են առաջնային

picresize.php«7օր Բլոգ»-ը ներկայացնում է «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական-ուսանողական միության  համանախագահ, արտաքին կապերի պատասխանատու Դավիթ Սանասարյանի և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Հարություն Մելիքյանի բանավեճը.

-Այսօր շատ է խոսվում քաղաքական դաշտի գաղափարական սնանկության մասին։ Իսկապես, գրեթե բոլոր քաղաքական ուժերը, ըստ էության, չեն  տարբերվում կոմունիստական կուսակցությունից՝ նկատի ունենալով կոմունիստական կուսակցության կառավարման բրգաձև կառուցվածը, երբ ամեն ինչ վերևից էր թելադրվում, և այլընտրանքային գաղափարներ  ու գաղափարախոսություններ չկային։ Մեր կուսակցությունները գաղափարական կայունությամբ աչքի չեն ընկնում։ Բերեմ կոնկրետ օրինակ. 2008թ. «Ժառանգությունը» Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանին, որը չէր թաքցնում իր տեսակետները ղարաբաղյան, հայ-թուրքական հարաբերությունների և այլ հարցերում։ Հետո «Ժառանգությունը» մաս կազմեց հայ-թուրքական արձանագրությունների դեմ ստեղծված «Ո՛չ»-ի շարժմանը։  Այն շարժմանը, որի դիրքորոշումը միանշանակ հակադրվում է Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետներին։ Դավի՛թ,  ինչպե՞ս դա կմեկնաբանեք։

Դավիթ Սանասարյան-Ձեր հարցադրմամբ Դուք արդեն ահագին հարցեր բարձրացրեցիք։ «Ժառանգությունը» 2008թ. ստեղծված իրավիճակներում չունենալով այլընտրանք, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրորդ անգամ չգրանցեց Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, կատարեց քննարկումներ, վերլուծություններ, հանդիպեց այլ քաղաքական ուժերի հետ, որի արդյունքում ոչ թե սատարեց, այլ կոչ արեց, որ իր ընտրողները քվեարկեն Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին, քանի որ այդ պահին ընդդիմությունը Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Սակայն «Ժառանգությունը», ինչպես Դուք նշեցիք, քաջատեղյակ էր նաև նրա մոտեցումներին, և ես պետք է ասեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները մինչև այժմ չեն փոխվել։ Չնայած նրա կողքի մարդիկ փորձում են թաքցնել, բայց ես փաստեր կարող եմ բերել, որ չի փոխվել։ (շարունակել →)

Արտաքին և ներքին քաղաքական խնդիրների շուրջ

picresize1.php«7օր Բլոգ»-ը ներկայացնում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի և քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բանավեճը՝

-Վերջին իրադարձությունների ֆոնին, երբ մենք զոհեր և վիրավորներ ունեցանք, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի նախաձեռնած դիվանագիտությունը։

Մանվել Սարգսյան-Մեկ փաստ գոյություն ունի. որ փաստորեն Թուրքիան առիթից օգտվելով՝ ակտիվացրեց իրեն ղարաբաղյան խնդրում։ Եվ Ադրբեջանի դիրքորշումն էլ փոխվեց դրանից. Ադրբեջանը հասկացավ, որ կարող է ազդել Թուրքիայի վրա և ամեն կերպ միասնական քաղաքականություն ձևավորելու մի գիծ մշակել։ Դա հաջողվեց։ Ասել, թե դա նախաձեռնողական դիվանագիտությունից է, թե ոչ, էական չէ։ Էականն այն է, որ փոխվել է իրավիճակը, դրա հետ կապված էլ ռազմականացվեց ամբողջ քաղաքականությունը, և այդ շանտաժի լեզվով խոսելը նորմալ դարձավ։ Այսպես թե այնպես, դա պետք է լիներ, որովհետև ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ է դա կապված։ Հիմա Հայաստանը խառնվեր, չխառնվեր՝ ես կարծում եմ, որ, միևնույն է, Թուրքիան դա կաներ, ինչպես Թուրքիան թելադրում է Իսրայելին։ (շարունակել →)

Այլընտրանքային քաղաքականություն

banavech«7օր Բլոգ»–ը ներկայացնում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանի բանավեճը՝

-Ընդդիմությունը շեշտում է, թե թեժ ամառ է լինելու։ Ըստ ձեզ՝ թեժ զարգացումներ սպասվո՞ւմ  են, ամառը քաղաքականապես թեժ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Եվ, առհասարակ, ի՞նչ է նշանակում թեժ ժամանակաշրջան։

Տիգրան Խզմալյան-Ամռանը սովորաբար պատերազմներ են սկսվում պատմության մեջ, իսկ հեղափոխոթյունները՝ ուշ աշնանը և ձմռանը։  Ամռանը, բնականաբար, քաղաքական ակտիվությունը մարում է, և դա պատճառաբանված է բավական պարզ կենցաղային բաներով. կյանքն ավելի էժան է, շուկան ավելի էժան է, գազի գներն այդքան զգալի չեն։ Այս ամենը հնարավորություն է տալիս որոշ բաներ անելու։ Բացի դա, կարծում եմ, որ ակտիվությունը զուտ ներքին խոհանոցներում կլինի, և թեժությունը կզգացվի խոհանոցային սալիկների մոտ։ Ժողովրդի համար այդ թեժ ամառը հիմնականում կարտահայտվի սովորական երևանյան տապով։ (շարունակել →)

Հանրային կյանքի ակտիվացման շուրջ

banavech«7օր Բլոգ»-ը ներկայացնում է բանավեճ ճարտարապետ Արսեն Կարապետյանի և քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանի միջև՝

-Վերջին շրջանում տարբեր հարցերի շուրջ շարժումներ ձևավորվեցին։ Ըստ ձեզ՝ դրանց առաջացման պատճառները, հիմքերը որո՞նք են։ Ինչո՞ւ՝ հենց հիմա։ Չէ՞ որ Հայաստանում միշտ էլ խնդիրներ եղել են։

Վահրամ Սողոմոնյան-Ինձ թվում է, առաջինը Կինոմոսկվայի դահլիճի շարժումն էր, որին շատ մեծ քանակությամբ մարդիկ միանգամից միացան։ Կարծում եմ, որ դա առաջին ամենամեծ մշակութային բաղադրիչ ունեցող շարժումն էր, ու պետք չի թերագնահատել հենց մշակույթի նշանակությունը, որովհետև ամառային դահլիճը խորհրդանշում էր 60-ականների շարժումները։ Ես  հիշում եմ, որ երբ սկսվեց, ու հազարավոր մադիկ սկսեցին միանալ այդ նախաձեռնությանը, շատ հետաքրքրիր բանավեճեր էին տեղի ունենում։ (շարունակել →)

Շարժենք անշարժը

banavech«7օր Բլոգ»-ը ներկայացնում է «Մենք  ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանի և ՀՀԿ երիտասարդական թևի անդամ Ռոբերտ Մակարյանի բանավեճը՝

-Վերջին շրջանում ակտիվացել են տարբեր տիպի երիտասարդական շարժումները, որոնք, մեծ իմաստով, իրենցից ընդվզում են ներկայացնում։ Այսպիսի տեսակետ կա, որ դրանք առաջին հերթին իշխանությունների գործունեության դեմ են, ապա՝ որ տիտղոսավոր ընդդիմությունը նահանջում է իր նախկին դիրքերից և կա քաղաքական վակուում։ Ըստ ձեզ, ինչո՞ւ են այս շարժումներն աշխուժացել։

Արթուր Ավթանդիլյան-Նախ ասեմ, որ «Մենք  ենք մեր քաղաքի տերը» շարժումը շատ կոնկրետ պատճառով է ակտիվ՝ Ուսանողական այգում տիրող, մեղմ ասած, իրավիճակը՝ վանդալիզմը, կանգնեցնելու և այգին իր նախկին տեսքին բերելու համար։ Ի սկզբանե մենք ամեն կերպ դիմադրել ենք քաղաքականացվելուն շատ պարզ պատճառով. որ այգին պատկանում է բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից, սեռից, քաղաքացիությունից և այլն։ Բայց պետք է նշեմ, որ վերջին շրջանում մեզ մոտ որոշակի տարակուսանք է առաջացել, ու դրանք կապված են շատ պարզ պատճառների հետ։ Քաղաքապետարանը սկզբունքորեն հրաժարվում  է շատ պարզ հարցերում գնալ համագործակցության։ Որո՞նք են այդ պարզ հարցերը։ (շարունակել →)

Հայաստանը «ֆուտբոլային» դիվանագիտությունից հետո. գնահատականներ և կանխատեսումներ

suren & armen«7 օր»-ը հյուրընկալել է լրագրող Արմեն Հովհաննիսյանին և տնտեսագետ Սուրեն Պողոսյանին

-Հանրապետության նախագահը պաշտոնավարման երկու տարվա ընթացքում շեշտադրումներն առավելապես արեց արտաքին գործընթացների վրա։ Եթե հետադարձ հայացքով նայենք, հայ-թուրքական գործընթացն ինչպե՞ս եք գնահատում։ Սկզբում ոմանք ինքնամոռաց գովերգում էին ՀՀ նախագահի քայլերը, իսկ հիմա կարծես…

Սուրեն Պողոսյան-Այդ հարցն այդքան հեշտ պատասխան չունի։ Պետք է մի քանի բաղադրիչների բաժանել։ Պետք է հասկանալ ներքին մոտիվացիան այդպիսի գործողություններ սկսելու։ (շարունակել →)

Լևոն Տեր–Պետրոսյանի, ՀԱԿ–ի մարտավարության և Հայաստանի ապագայի շուրջ

marine«7 օր»-ը հյուրընկալել է գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանին և սոցիոլոգ Իզաբելա Սարգսյանին

-Մարինե՛, վերջին շրջանում Ձեր հոդվածներում Դուք քննադատում եք Հայ ազգային կոնգրեսի որդեգրած մարտավարությունը և նշում, որ Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս ապակառուցողական դիրքերից։ Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս դիրքորոշումը։ Նախկինում Դուք նման բաներ չէիք ասում։

Մարինե Պետրոսյան-Անկեղծ ասած՝ այն, ինչը որ ես հիմա ասում եմ, վաղուց ավելի մեղմ ձևով գրել եմ իմ հոդվածներում։ Գրել եմ 2008թ. աշնանից, երբ ՀԱԿ դիրքորոշման մեջ տեղի ունեցավ կտրուկ փոփոխություն։ Մինչև այդ՝ մարտի 1-ից հետո, երբ ակտիվության ալիքը բարձրանում էր, մարդիկ սպասում էին վճռական գործողությունների։ Ընդ որում, ակտիվ գործողությունների մասին խոսում էին նաև ՀԱԿ ղեկավարները։ 2008թ. աշնանից տեղի ունեցավ վիճակի կտրուկ փոփոխություն։ (շարունակել →)

«Մեր լեզուն, մեր խոսքը»

hrant and pigh«7օր»-ը հյուրընկալել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանին և բլոգեր Տիգրան Քոչարյանին (Pigh)

-Մեր հասարակությունը, դեռևս չմարսելով հայ-թուրքական մասով մեր իշխանության  նախաձեռնողական քաղաքականությունը, ժողովրդին կանգնեցրեց մեկ այլ նախաձեռնության փաստի առջև։ Ուզում են օտարալեզու հանրակրթական դպրոցներ բացել հայ երեխաների համար։ Ինչպե՞ս կբացատրեք այս ամենը։

Հրանտ Տեր-Աբրահամյան -Արհեստական օրակարգերի երկիր է Հայաստանը։ Միշտ էլ այդպես է եղել, բայց այս վերջին երկու տարում հայ-թուրքականի օրինակով դա շատ ցայտուն արտահայտվեց։, որը մեր հասարակության մեջ որևէ պահանջարկ չուներ։ (շարունակել →)

Երտասարդական հայացք քաղաքականությանը

Երտասարդական հայցք քաղա– քականությանը«7օր»-ը հյուրընկալել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանին և ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանին

-Նարե՛կ, նախագահական ընտրությունների ժամանակ այն ուժը, որը Դուք էիք ներկայացնում սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ում տեսակետները թե՛ ղարաբաղյան, թե՛ հայ-թուրքականի հարցում բոլորին հայտնի են շատ վաղուց և չեն փոխվել։ Այժմ Դուք  կտրուկ հանդես եկաք հայ-թուրքական, ղարաբաղյան գործընթացների դեմ։ ՀԱԿ-ից դուրս գալն արդյոք հայ–թուրքականի ու Ղարաբաղի հարցո՞վ էր պայմանավորված։

Նարեկ Գալստյան-Եթե չեմ սխալվում, կուսակցությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել ՀԱԿ-ից դուրս գալու մասին, ուղղակի բոլորին հայտնի պատճառներով կամ տեղի ունեցած գործընթացներով ՀԱԿ-ն իրեն դրեց արբիտր կողմի տեղ, այնինչ ինքը արբիտրի իրավունք չունի կուսակցության ներքին խնդիրներին խառնվելու առումով։ (շարունակել →)

Հայկական ռոքի «թաքնված» հմայքը

Հայկական ռոքի «թաքնված» հմայքը«7օր»-ը հյուրընկալել է կիթառահար Վարդան Գասպարյանին և «Օքսենհեմ» խմբի ներկայացուցիչ Վահագն Պապայանին

-Ասում են՝ ռոքը պայքարի, ընդվզման, ազատության արտահայտման ձև է։ Ինչո՞ւ հայկական ռոքը չերևաց մեզ մոտ այն ժամանակ։ Նամանավանդ այսօրվա Հայաստանի պայմաններում ինչո՞ւ է ռոքը լռում։

Վարդան Գասպարյան-Ռոքի մեջ հիմնականում ընդգրկված են քիչ թե շատ ինտելեկտուալ մարդիկ, և երբեմն այնպես է ստացվում, որ արվեստագետը կարող է փակվել իր աշխարհի մեջ։

-Փոքր Մհերի կոնցեպցիայո՞վ։

Վ.Գ.-Դե…Շատ վատ է, որ փակվում է։ Պետք է մի պահ նրանց «միացնել», հաղորդակցություն ստեղծել և հետո շղթա ստեղծել, որ կամաց-կամաց աշխուժանան։ (շարունակել →)

Իշխանափոխությու՞ն, թե՞ համակարգափոխություն

Իշխանափոխու- թյու՞ն, թե՞ համա- կարգափոխություն«7օր»-ը հյուրընկալել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին և 1990-1995 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանին

-Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի ուղերձը և, ըստ այդմ, ի՞նչ կանխատեսումներ ունեք հայ-թուրքական և ղարաբաղյան գործընթացների վերաբերյալ։

Արամ Կարապետյան -Գնահատում եմ, որ ոչինչ չի կատարվել։ Կարծում եմ, որ հիմա երկու կարևոր հանգամանք կա. աշխարհաքաղաքական դաշտում փորձ կարվի ավելի շատ ռուսամետ երևալ, ինչպես ընդունված է Սերժ Սարգսյանի մոտ, երբ նա պահի տակ կողմնորոշումներ է փոխում։ Ասենք եթե Նիկարագուայում հեղափոխություն է, ապա ամերիկամետ կդառնա, եթե Ղրղզստանում՝ ռուսամետ։ Նա կփորձի իշխանությունը պահել, որիշ ոչինչ։ Ինչ մնում է Ղարաբաղի հարցին, ապա ակտիվացում է լինելու, և ամենացավալի փաստը՝ եթե շարունակվեն քաղաքական այս վայրիվերումները, կարծում եմ՝ կփորձեն Թուրքիային դարձնել համանախագահ։ (շարունակել →)

Տնտեսական ճգնաժամը և դրա հաղթահարման ուղիները

Տնտեսական ճգնաժամը և դրա հաղթահարման ուղիները

«7օր»-ը հյուրընկալել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանին և քաղաքագետ Երվանդ Բոզոյանին

-Հայաստանում մի ժամանակ բանավեճը գնում էր «կլինի՞ արդյոք ճգնաժամ մեզ մոտ, թե՞ ոչ» հարցի շուրջ Հիմա սկսել են քննարկել անցե՞լ է ճգնաժամը, թե՞ ոչ։ Մի քիչ շատ պարզունա՞կ չեն քննարկումները։ Կառավարությունը սկսել է արդեն խոսել տնտեսական աճից …

Արա Նռանյան-Կառավարությունն առաջնորդվում է այն սկզբունքով, որ կարևորը հասարակության մեջ դրական մթնոլորտ ձևավորելն է, սակայն չի մտածում, որ դրական այդ սպասումներն առաջացնելու համար նախ և առաջ հարկավոր են կոնկրետ քայլեր։ Եվ, կարծեք թե, հաջողությունների պրոպագանդան ավելի առաջանցիկ տեմպերով է զարգանում, քան քաղաքականության դրական արդյունքները։ (շարունակել →)

Երեք նախագահների Հայաստանը և մեր պետության իմիջը

pigh«7օր»-ը հյուրընկալել է բլոգեր Տիգրան Քոչարյանին (Pigh) և PArt ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանին

-Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանին ի՞նչ չափով է հաջողվել լուծել աշխարհին ներկայանալու, ճանաչված լինելու խնդիրը տեղեկատվական դաշտում։ Ինչպիսի PR ունի Հայաստանը։

Կարեն Քոչարյան-Ես կարծում եմ, որ այդ խնդիրը դեռ չի լուծվել, և դեռ անելու շատ բան կա, որովհետև միգուցե կարելի է ասել, որ ինչ-որ քայլեր արվում են, բայց ունենալ այդպիսի Սփյուռք, այդպիսի հնարավորություններ…ինչքան էլ մենք փոքր երկիր ենք, կապ չունի. մեր խնդիրներն ամբողջ աշխարհում բարձրացնելու հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մենք դա փորձում ենք օգտագործել կամ օգտագործում ենք։ (շարունակել →)

«Հայաստանյան քաղաքական զարգացումների շուրջ»

vahan-stepan«7օր»-ը հյուրընկալել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանին և լրագրող Վահան Իշխանյանին

-Նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքը ցույց է տալիս, որ իշխանությունում տարբեր կարգավիճակով նույն մարդիկ են, իսկ տարատեսակ ընդդիմություններին այդպես էլ չի հաջողվում հասնել ցանկալիին։ Մենք դատապարտվա՞ծ ենք նման իրավիճակի, թե՞, ի վերջո, ինչ-որ բան կփոխվի։

Ստեփան Դանիելյան- Ես հարցը կշարունակեի՝ ինչու՞ վերջին 10 տարիների ընթացքում նոր օլիգարխներ չեն հայտնվում, և որևէ օլիգարխի գործերը չեն վատանում: Այստեղ խնդիրն այն է, որ ոչ միայն քաղաքական դաշտում են նույն դեմքերը, այլ նաև տնտեսական դաշտում։ (շարունակել →)

Հաջորդ էջը »

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics