Ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել Սերժ Սարգսյանը
2008թ. մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Սերժ Սարգսյանի հայտարարագրի եկամուտների և դրանց գոյացման աղբյուրների բաժնում նշված է եղել, որ 2006թ. նա աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում և ստացել է 3,6 մլն դրամ, և որ այլ եկամուտներ նա չի ունեցել: Որպես դրամական միջոց՝ Ս. Սարգսյանը 2006թ. սկզբին ունեցել է 27 մլն դրամ և 69 հազ. դոլար, տարեվերջին՝ 58 մլն դրամ և 0 դոլար: Որպես մշակութային արժեքներ և այլ հնաոճ իրեր Ս. Սարգսյանը հայտարարագրել է հանրահայտ նկարիչների 32 կտավ՝ Բաշինջաղյանի, Խանջյանի, Սարյանի, Մինասի, Հակոբյանի, Գյուրջյանի կտավների հավաքածու, 18-20-րդ դարերի արձանիկներ, քանդակներ և այլ իրեր: 2006թ. դրությամբ՝ Ս. Սարգսյանը միանձնյա սեփականության կարգով ունեցել է 1992թ. արտադրության մեկ «Mitsubishi» ավտոմեքենա և համասեփականության կարգով (համասեփականատերերի թիվը նշված չէ) մեկ բնակարան Ստեփանակերտում (96 քմ): (շարունակել →)
Աբգար Եղոյան. «Գնաճը արդարացված չէ»
«Սպառողների շահերի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, թե մթերքի գների բարձրացումը, հատկապես հացահատիկային մշակաբույսերի գնաճը, բոլորովին արդարացված չէ։
-Գնաճ չպետք է լիներ այնքան ժամանակ, մինչև ցորենը Հայաստան նոր գնով չներկրվեր։ Ասենք թե Ռուսաստանի վարչապետը հայտարարեց, որ իրենք արգելում են արտահանումը և այլևս 20 մլն տոննա չեն հանի արտաքին շուկա, բայց երկու-երեք օր անց ԱՄՆ-ը հայտարարեց, որ 15 մլն տոննա ավելի կվաճառեն։ Իհարկե, այս արտաքին ազդեցությմաբ գնաճ կլինի, բայց եթե ներսում գոյություն ունեցող պաշարների գները չեն ավելացել, նորմալ շուկայի համար բնորոշ երևույթ չէ, որ էժան պաշարներ լինեն, բայց մարդկանց այն վաճառվի թանկ,-նշել է նա։ (շարունակել →)
Թլպատված երկաթուղի
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝
Մենք բազմիցս անդրադարձել ենք «Հարվկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը՝ տեղեկացնելով, որ օտարերկրյա կոնցեսիոները ոչ միայն չի կատարում իր ներդրումային պարտավորությունները, այլև, օգտվելով իր մենաշնորհային կարգավիճակից ու ՀՀ իշխանությունների թուլակամ պահվածքից, կամայական գներ է սահմանում իր ծառայությունների համար, իսկ հայ աշխատողների հետ վարվում է ստրկատիրոջ հոգեբանությամբ։
Եթե այսպես շարունակվի, ապա «Հարավկովկասյան երկաթուղու» թլպատված տնօրեն Շևքետ Շայդուլինի ձեռամբ շուտով «թլպատված», իսկ ավելի ճիշտ՝ «ամորձատված» վիճակում կհայտնվի արդեն մեր երկաթգիծը։
Ի դեպ, «Առավոտ» թերթին տված հարցազրույցում Շայդուլինն ընդունել է, որ իր ղեկավարած կազմակերպության հայ աշխատողներին սպառնացել է թլպատել։ Ազգությամբ թաթար Շայդուլինը, ով, ըստ ռուսական մամուլի տեղեկությունների, հասցրել է ֆինանսավորել նաև վահաբականներին, հավանաբար տեղյակ չէ, որ Հայաստանում այդ ավանդույթը չկա, և որ դա շատ վիրավորական է։ (շարունակել →)
Գյուղացիները Սամվել Ալեքսանյանի առաջարկած պայմաններին համաձայն չեն
Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանն իր առաջին արտադրանքը կտա, ու բացումը կլինի հաջորդ շաբաթ: Ի սկզբանե իշխանությունները նոր գործարանի բացումը ներկայացնում էին այնպես, թե դրա գործարկումով ոչ միայն տեղական շաքարավազն էինք գնելու կամ սպառելու, այլև շրջակա համայնքների գյուղացիների համար զբաղվածության խնդիր էր լուծվելու: Այսինքն, գյուղացիները գործարանի հետ համապատասխան պայմանագիր էին կնքելու, որպեսզի ճակնդեղ մատակարարեն: Սակայն այսօր Ազատան, Ախուրյան համայնքների գյուղացիները հրաժարվում են աշխատել գործարանի հետ։ Պատճառը մեկն է. առաջարկած գինը՝ 1 կգ ճակնդեղին 25 դրամ, ձեռնտու չէ:
Չնայած այն խոստումներին, թե կառույցը կմեղմի գործազրկությունը մարզում, շիրակցիներին ճակնդեղ ցանելու և մեծ եկամուտ ստանալու հնարավորություն կընձեռի, գյուղացիներն ամենևին էլ ոգևորված չեն: Օրինակ Ախուրյանում Ճակնդեղ այս տարի քչերն են ցանել։ Ու առհասարակ գտնում են, որ ճակնդեղի բիզնեսը գյուղացուն ոչինչ տալ չի կարող: (շարունակել →)
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է ՀՆԱ 8,8% աճ, բայց իրականում …

Հայաստանի առավել կոռուպմացված ոլորտները
ՀՀ ամենակոռումպացվածը առողջապահության, դատախազության, ընտրական համակարգի և կրթության ոլորտներն են։ Նման արդյունքներ է արձանագրել “Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնի”(CRRC) համապատասխան ուսումանսիրությունը։ Այս չորս ոլորտներին, ըստ հարցումների, հաջորդաբար շարունակում են հարկային ծառայությունը, պետավտոտեսչությունը, ոստիկանությունը, մաքսային ծառայությունը, ԴԱՀԿ-ն, կրթությունը, բանակը։
Հետասզոտության մեջ “Պետական հաստատությունների կոռումպացվածության աստիճանը” ենթաբաժնում “մեծապես” բնոշորմամբ առաջի հորիզոնականում են հայտնվել դատարանները, դատախազտությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ապա հաջորդիվ իրավապահ(կատարածու) մարմինները, նախարարությունները, Ազգային ժողովը, կառավարության աշխատակազմն ու տարածքային կառավարման մարմինները։ (շարունակել →)
Վահաբիզմի հարավկովկասյան «երկաթուղին»
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունը: 2008թ.-ի փետրվարին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը ստանձնեց Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը’ 30 տարի ժամկետով: Հայաստանի կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն, ընկերությունը պարտավորվել է 572 մլն դոլարի ներդրումներ կատարել հայկական երկաթուղային տրանսպորտի ոլորտում, ընդ որում՝ այդ գումարից 200 մլն դոլարը նախատեսված է ներդնել առաջին 5 տարիների ընթացքում: (շարունակել →)
Կրճատումներ պետական համակարգում
Այսօրվա կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ պետական համակարգում առկա է օպտիմալացման խնդիր։ «Պետական համակարգում պետք է կատարվի աշխատակիցների կրճատում։ Կրճատումներից գոյացած ֆինանսական միջոցները կմնան նախարարությունների տնօրինման տակ և կուղղվեն աշխատակիցների պարգևատրման ֆոնդին»,-ասել է վարչապետը։ Նա նաև տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի հետ համատեղ ընդունվել է քաղաքական որոշում, համաձայն որի’ ծրագրերի իրականացման գրասենյակները պետք է ինտեգրվեն նախարարություններին, իսկ ԾԻԳ-երի լավագույն մասնագետները՝ բարձր աշխատավարձով, մնան նախարարություններում։ (շարունակել →)
2010թ. փետրվար ամսվա խոշոր հարկ վճարողները
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի փետրվար ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 344 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով 2010թ.-ի փետրվար ամսին նախորդ տարվա փետրվար ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ: Նշված հանգամանքը հիմնականում պայմանավորված է նրանով, որ տնտեսությունը աստիճանաբար թոթափելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը վերականգնում է նախորդ տարիներին արձանագրված զարգացման տեմպերը: Մասնավորապես. (շարունակել →)
Ո՞ւմ դեմ է ուզում պայքարել Տիգրան Սարգսյանը
Արդեն երկար ժամանակ է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է այն մասին, որ պետք է պայքարել խոշոր բիզնեսի դեմ։ Սակայն միջազգային կենտրոնների մեծ սիրահարը չի կոնկրետացնում, թե ում ի նկատի ունի։ Խոշոր բիզնեսը, մեր պատկերացմամբ, նախ և առաջ երկրի բարձրագույն իշխանավորներն են, այդ թվում՝ Տ. Սարգսյանը։
Քաղաքական կուլուարներում շատերը գիտեն, որ Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի ղեկավար աշխատած տարիներին ներկայացրել է վառելիքի ոլորտի խոշոր խաղացող և նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանի տնտեսական շահերը։ (շարունակել →)
Տնտեսական ճգնաժամը և դրա հաղթահարման ուղիները

«7օր»-ը հյուրընկալել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանին և քաղաքագետ Երվանդ Բոզոյանին
-Հայաստանում մի ժամանակ բանավեճը գնում էր «կլինի՞ արդյոք ճգնաժամ մեզ մոտ, թե՞ ոչ» հարցի շուրջ Հիմա սկսել են քննարկել անցե՞լ է ճգնաժամը, թե՞ ոչ։ Մի քիչ շատ պարզունա՞կ չեն քննարկումները։ Կառավարությունը սկսել է արդեն խոսել տնտեսական աճից …
Արա Նռանյան-Կառավարությունն առաջնորդվում է այն սկզբունքով, որ կարևորը հասարակության մեջ դրական մթնոլորտ ձևավորելն է, սակայն չի մտածում, որ դրական այդ սպասումներն առաջացնելու համար նախ և առաջ հարկավոր են կոնկրետ քայլեր։ Եվ, կարծեք թե, հաջողությունների պրոպագանդան ավելի առաջանցիկ տեմպերով է զարգանում, քան քաղաքականության դրական արդյունքները։ (շարունակել →)
Կառավարությունն ի՞նչ է հասկանում տնտեսական ճգնաժամ ասելով
«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում մի շարք հարցեր է հնչեցրել՝ կառավարությունն ի՞նչ է հասկանում տնտեսական ճգնաժամ ասելով, ինչպիսի՞ ցուցանիշներով է այն բնութագրվել, կառավարությունը ներկայումս ինչպե՞ս է կարողանում հաղթահարել այն, և այդ հաղթահարումն, ըստ կառավարության, ինչպե՞ս է անդրադարձել բնակչության կենսամակարդակի վրա։ (շարունակել →)
«Հայկական աշխարհի» մշակները…
Գները գնալով աճո՜ւմ ու աճում են…
2010թ. ապրանքների գները, համեմատած նախորդ տարիների հետ, բավական աճել են, և այդ միտումը շարունակվում է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային հաշվումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
-2010թ., համեմատած 2009թ. հետ, սպառողական գների աճը կազմել է 2%, այդ թվում պարենային ապրանքներինը՝ 3,7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,3%, ծառայողական սպասարկման սակագներինը՝ 0,5%,-նշել է նա։ Ըստ Գուրգեն Մարտիրոսյանի՝ գների աճի միտումն ակնհայտ է, և այն հիմնականում անդրադառնում է պարենային ապրանքների վրա։ (շարունակել →)
Ռոբերտ Քոչարյանը քննադատել է իրականացվող տնտեսական քաղաքականությունը
-Այո, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ճգնաժամեր: Դա պետք է գիտակցել, և նախապատրաստվել դրան լավ տարիներին: Սակայն ոչ թե տնտեսության զարգացումը զսպելով, այլ‘ պահուստների ձևավորմամբ, պետական պարտքի և բյուջեի պակասուրդի կրճատմամբ, առևտրի դիվերսիֆիկացմամբ և այլն: Եվ մենք դա արել ենք,- մարտի 23-ին «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է, որ բյուջեի պակասուրդն իր նախագահության վերջին տարիներին կազմում էր 2%-ից պակաս, իսկ միջին տարեկան ինֆլյացիան տնտեսության 12-13% աճի պայմաններում՝ 2-4%: Միաժամանակ, բյուջետային ֆինանսավորումը 2007թ., նրա խոսքերով, կազմում էր կապիտալ շինարարության ընդամենը 7%-ը, հետևողականորեն ավելացվում էին ոսկեարժույթ պահուստները, իսկ 2008թ. սկզբին միայն ֆինանսների նախարարության հաշիվների ազատ մնացորդը կազմում էր 100 մլրդ դրամ. (շարունակել →)





