7or BLOG

Ժերար Դեպարդիե. «Կարծում եմ՝ Թուրքիան արդեն կամաց–կամաց սկսել է ցեղասպանության ճանաչման գործընթացը»

picresize.php (4)Սեպտեմբերի 2-7-ը Հայաստանում և Արցախում անցկացվում է «Կարոտ» հայկական միջազգային երրորդ փառատոնը։ Փառատոնին հրավիրված է ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեն, ով սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում հանդես է եկել մամուլի ասուլիսով։

Դեպարդիեն ՀՀ ԱԺ էր եկել Ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ հուշահամալիրն իր վրա շատ մեծ տպավորություն է թողել։ Ասելով, թե շատ երջանիկ է, որ իրեն հրավիրել են փառատոնին, դերասանը նշել է, որ մի երկրում է, որի մասին գիտի շատ երկար տարիներ, Ֆրանսիայում ծանոթ է բազմաթիվ հայերի, գիտի, թե ինչու են նրանք այնտեղ գտնվում, և գիտի թե, ինչ է նշանակում 1915թ. ցեղասպանությունը։ (շարունակել →)

Հարցազրույց բանաստեղծ, բլոգեր Կարեն Անտաշյանի հետ

picresize.php (2)«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց բանաստեղծ, բլոգեր Կարեն Անտաշյանի հետ

-Հայաստանում այսօր մարդիկ շատ են խոսում ազգային արժանապատվությունից, բայց որքան շատ են խոսում, այնքան շատ էլ կորցնում ենք այն։ Ըստ ձեզ՝ ազգային արժանապատվության իրական ընկալումը ո՞րը պետք է լինի։

-Իմ ընկալմամբ՝ ազգային արժանապատվություն կամ ինքնասիրություն եզրը երկու բաղադրիչ ունի’ մարդու վերաբերմունքն իր պետության նկատմամբ ու վերաբերմունքն իր ազգային ինքնության նկատմամբ։ Դե, պետության դեպքում պարզ է, միջին վիճակագրական հայորդու համար հեշտ է. «Էդ էն դեղնավուն տուֆից շենքն ա, չէ՞, հրապարակի վրա, հա, մեկ էլ դրանք բանակ են տանում, ու մեկ էլ գայիշնիկներն են պետությունը, չէ՞, էն, որ ռեմեն չգցելու համար տուգանում են…»… Ինքնության ընկալումը լրիվ հակառակ ծայրահեղության մեջ է թափառում, ու ինքնության բոլոր ձևակերպումները սովորաբար սկսվում են «Դե մե՜նք, մե՜նք…» պաթետիկ նախաբանով, որը բոլորը գիտեն, բայց որին հիմնականում չեն հավատում: Չնայած վերջերս նաև նորաձև է դարձել ազգային ինքնախարազանման մեակուլպայական թեման, որը նույնպես մի առանձին հիվանդագին ծայրահեղություն է, ու իր «համազգային դաստիարակության ազնիվ» նպատակին հաստատ չի ծառայում: (շարունակել →)

Հարցազրույց «Կարին» ազգագրական համույթի ղեկավար, ազգագրագետ Գագիկ Գինոսյանի հետ

picresize.php«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց «Կարին» ազգագրական համույթի ղեկավար, ազգագրագետ Գագիկ Գինոսյանի հետ՝

-Այսօր կարծիքներ են հնչում, թե հասարակական-քաղաքական-մշակութային կյանքը ամորֆ վիճակում է։ Համամի՞տ եք այդ տեսակետին։

-Ես այս վիճակը կհամեմատեմ ճահճի հետ։ Նույնիսկ ճահճի մեջ փորձառու մարդիկ կարողանում են ձող վերցնել ձեռքներն ու ստուգելով քայլել առաջ։ Միգուցե ինչ-որ տեղ ճշմարտություն կա այդ արտահայտության մեջ՝ ամորֆ՝ ճահճային վիճակի առումով, բայց ավելի քան վստահ եմ, որ այն անանցանելի չէ։ Եթե մենք ունենք գերխնդիր՝ քայլել առաջ և չխեղդվել այդ ճահճում, մեկս մյուսից բռնած, մեկս մյուսին սատարելով պետք է քայլենք։ Մարդը, որը արդեն անցել է այդ ճահիճը, իր ետևից ճիշտ ուղին է ցույց տալիս, որպեսզի մյուսն էլ չխեղդվի։ Իհարկե, հիմա  շատ տհաճ իրավիճակ է՝ հատկապես մշակույթի մեջ, բայց չեմ կարծում, թե դա անանցանելի ճահիճ է։ Շատ դեպքերում արտաքին շերտով ճահճացած տարածքը (չեմ ուզում այդ կեղծ մշակույթի կրողներին վիրավորել, բայց պետք է ասեմ) օգտակար է լինում՝ հետագայում վառելանյութ է առաջանում։ Ես միշտ ասում եմ, որ այս ամենին վախով չվերաբերվենք, այլ տոկունությամբ պետք է առաջ գնալ։ Եվ եթե մտածում ենք, որ սա մեր հայրենիքն է, պետք է տքնել, որ ճահիճը չխորանա, այլ չորացվի։ Վախենալ պետք չէ, դասալիք լինել պետք չէ։ (շարունակել →)

Հարցազրույց ՀՀ վաստակավոր դերասան Արա Դեղտրիկյանի հետ

picresize.php (1)«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց ՀՀ վաստակավոր դերասան Արա Դեղտրիկյանի հետ

-Ինչպիսի՞ն մշակութային կյանքն այսօրվա Հայաստանում։

-Դատելով մեր քաղաքում տեղադրված պաստառների քանակությունից՝ բավական աշխույժ է։ Պարզապես ցանկալի կլինի, որ այդ բազմազանության մեջ առնչվենք արվեստի բարձր որակի հետ, տեսնենք այնպիսի գործեր, որոնք հաճույք կպատճառեն հանդիսատեսին։ Վերջին շրջանում բավական բարձրարվեստ երաժիշտներ են հյուրախաղերով լինում Երևանում։ Շուտով կմեկնարկի շեքսպիրյան փառատոնը, Սունդուկյանի անվան թատրոնում տեղի կունենա բացումը, որտեղ ես հանդես կգամ «Մակբեթ» ներկայացման մեջ, կմարմնավորեմ Մակբեթին։ Մշակութային կյանքը բավական աշխույժ է, և հանդիսատեսն ինքը պետք է գտնի, թե ինչն է իրեն հոգեհարազատ։

-Դուք նկարահանվում եք հեռուստասերիալներում, ինչին Ձեր գործընկերներից շատերը քննադատաբար են արձագանքում։ Դրան ինչպե՞ս եք վերաբերվում։

-Այն դերասանները, որոնք քննադատաբար են վերաբերվում մյուս դերասաններին, ովքեր նկարահվում են սերիալներում, հենց իրենց որ առաջարկ է լինում, մոռանում են, որ ժամանակին քննադատում էին իրենց գործընկերներին, և մեծ սիրով նկարահանվում են։ Բազմիցս ասել եմ, որ ոչ մի վատ բան չեմ տեսնում սերիալներում։ Վերջ ի վերջո, սերիալ նկարվում է ամբողջ աշխարհում։ (շարունակել →)

Հարցազրույց գրող Վահրամ Սահակյանի հետ

picresize.php (1)«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց գրող Վահրամ Սահակյանի հետ

-Շատերն են հավանում Ձեր գրելաոճը և Հայաստանում շատ երկրպագուներ ունեք,   սակայն բազմիցս եք հայտարարել այն մասին, որ կթողնեք ու կհեռանաք Հայաստանից։ Ինչո՞ւ եք ուզում հեռանալ և ինչու՞ եք շարունակում մնալ։

-Ես չեմ մնում Հայաստանում, ես անընդհատ տեղաշարժվում եմ։ Հեռանկար միշտ էլ կա, քանի որ ես ոչ մի առաջընթաց չեմ տեսնում, բայց ուղղակի իմ տեսակը, գրողի իմ մասնագիտությունն այնպիսին չէ, որ հեշտ լինի որպես գրող դրսևորվել Եվրոպայում կամ Ամերիկայում։ Դա ավելի հեշտ է երաժիշտների, նկարիչների, նույնիսկ կինոյի ոլորտում աշխատողների համար։ Ես այն տարիքում չեմ, որ կարողանամ… Որոշել էի գնալ և զբաղվել մոնտաժով։ Մի երկու տարի հետո, երբ վերջնական հասկանալի լինի, որ պրոլետարիատն ավելի է շատանում Հայաստանում, պլեբեյները և ազգային նեղ հիվանդագին մտածողությունը սկսել է արդեն լրիվ խեղդել ինձ, ես վերջնականապես կգնամ։ (շարունակել →)

Խորեն Արամունի. «Առողջ ընդդիմություն Հայաստանում գոյություն չունի։ Կա աթոռամոլություն»

xoren«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց արձակագիր, դրամատուրգ Խորեն Արամունու հետ (ծնվել է Իրանում, 10 տարի բնակվել է Հայաստանում, 30 տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում)՝

-Դուք մասնակցել եք Գրողների միության կազմակերպած հայ գրողների 5-րդ համագումարին։ Ինչպիսի՞ սպասելիքներ ու ակնկալիքներ ունեիք, և արդյոք դրանք իրականացա՞ն։

-Սա արդեն 5-րդ համագումարն էր, և այս տարի ավելի քան 100 գրող էր եկել աշխարհի տարբեր ծայրերից. ամբողջ աշխարհից ինչքան հայ գրող կա, հրավիրում են։ Ամեն օր ինչ-որ թեմաներով զեկույցներ, միջոցառումներ եղան, բավական շատ շքանշաններ, մեդալներ (Սովետական Միությունը հիշեցնող այդպիսի ակցիա կա այնտեղ) և խրախուսական չգիտեմ ինչեր։ Ընդհանուր առմամբ երեք համագումարի եմ մասնակցել, որոնցից աշխարհի տարբեր ծայրերում մեծ շրջապատ եմ ձեռք բերել՝ գրողներ, արձակագիրներ, արվեստագետներ։ (շարունակել →)

Արամ Րիան. «Երբեք չեմ մասնակցել որևէ քաղաքական գործչի նախընտրական քարոզարշավին»

vox«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց «VO.X» խմբի անդամ Արամ Րիանի հետ

-Շատերն են մտահոգություն հայտնում, թե Հայաստանում այսօր հոգևոր ոլորտը խեղաթյուրված է։ Համամի՞տ եք այդ կարծիքին և չե՞ք կարծում, որ դրա մեղավորը նաև հայկական «շոու բիզնես» կոչվածն է։

-Եթե «շոու»-ն (անգլերեն՝ show) իր էությամբ խորհրդանշում է «հանդես», «ձևականություն», «ցուցադրականություն», իսկ «բիզնես» բառի իմաստներից մեկն է «առևտրականությունը», ապա կասկածելի է, որ շոու բիզնեսն ու նրա պտուղները երբևէ հիմք հանդիսանան հոգևոր սնունդ արարելու և մատուցելու համար: Այդ իսկ պատճառով ավելի ճիշտ է հոգու սննդի պոտենցյալ աղբյուր համարել բուն արվեստը, իմ պարագայում՝ երգարվեստը, որն այսօր Հայաստանում, իրոք, չի կատարում իր ֆունկցիաներն ու «պարտականությունները»: Ինչո՞ւ: Որովհետև չկա ասելիք: Չկան ճիշտ հոգևոր գաղափարներ, որոնց ուղղությամբ ցանկություն կառաջանա գնալ, հանուն որոնց նորմալ մարդը կուզենա ապրել: Իսկ երբ հազարից մեկ ծնվում է այդ գաղափարը, այդ ասելիքը, ապա, ցավոք, «ասողին լսող» չի լինում, քանի որ հոգևոր քաղցն արդեն նախապես հագեցված է լինում արհեստական սուրոգատ-պարարտանյութերով: Բայց դե, ստեղծողը միշտ էլ կստեղծի, փնտրողը միշտ էլ կգտնի: Գուցե հաճախ չէ, որ ճշմարիտ հոգևոր սնունդը վայելում է մասայականություն, բայց աղբակույտից ադամանդներ առանձնացնողներ միշտ էլ կգտվեն: (շարունակել →)

Վարդան Պետրոսյան. «Ես կտրականապես դեմ եմ եղել այս պայմաններում հայ–թուրքական սահմանների բացմանը»

vardan petrosyan«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց դերասան Վարդան Պետրոսյանի հետ

-Ձեր ներկայացումների ժամանակ մի միտք եք անընդհատ նշում, որ թե մենք մեր անցյալը չենք ճանաչում ….

-Մեզ ճնշված է դարձնում այն փաստը, որ մենք անցյալը չենք ճանաչում։ Անցյալի մեր հերոսական էջերը մեզ արիացնում են. մենք տեսնում ենք, թե ինչպիսի արի բազուկ է ունեցել հայ մարդը։ Անցյալի ողբերգական էջերը մեզ ազնվացնում են, որովհետև սուգն ու ողբերգությունը մարդուն անընդհատ սրբացնում են և ազնվացնում։ Մենք անցյալի ո՛չ ողբերգական էջերն ենք ճանաչում, ո՛չ հերոսական։ Դրա պատճառով մթան մեջ խարխափում ենք, փորձում ենք ինքներս մեզ ճանաչել, և անընդհատ գալիս ենք մի սխալ կարծիքի, այն էլ’ շատ վիրավորական մի կարծիք. «Արա՛, դե հա էլ էս ենք, չարչի ժողովուրդ ենք եղել»։ Չեմ ասում, թե սա ճիշտ չէ, բայց վերելքի ճանապարհն ինչպիսին է. մարդը, ինչպես և ժողովուրդը,  պետք է ուժ գտնի իր մեջ նայելու անցյալին, տեսնելու, որ ինքն այսօր արդեն անցյալինը չէ։ Բայց առանց վերարժեքավորելու անցյալի մեր կատարածը’ մենք չենք կարող գնալ առաջ։ (շարունակել →)

Հարցազրույց երաժիշտ, երգահան Վահան Արծրունու հետ

Vahan Artsruni«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց երաժիշտ, երգահան Վահան Արծրունու հետ.

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում այսօր ձևավորված հանրային մթնոլորտը։

-Մեկ բառով կարող եմ բնութագրել՝ անտարբերություն։

-Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Նրանով, որ հանրությունը հոգնել է էքսպերիմենտներից, որոնք սարքվում են նրա գլխին՝ սկսած սահմանների բացումից, վերջացրած օտարալեզու դպրոցների հետ կապված օրենսդրական փոխոփոխություններին առնչվող իրադարձություններով։

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները պարբերաբար, այսպես՝ մեկը մյուսի հետևից, այդպիսի նախաձեռնություններով հանդես գալիս։

-Խորին համոզմունք ունեմ, որ բոլոր խնդիրների հիմքում, որոնք բարդվել են հասարակության գլխին և ներկայացվում են հանրությանը, փողն է և գումար աշխատելու ու եկամուտ ստանալու հնարավորությունը կամ ակնկալիքը։ Ուրիշ ոչ մի դրդապատճառ ես չեմ կարող տեսնել ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյահոգեբանական, ո՛չ էլ մեկ այլ ոլորտում։ Այստեղ խնդիրը զուտ փող աշխատելու, նոր միջոցներ և նոր հնարավորություններ ունենալու մեջ է։ (շարունակել →)

Այսօր Մայքլ Ջեքսոնի մահվան մեկ տարին է

picresize.phpՄեկ տարի առաջ՝ հունիսի 25-ին, սրտի աշխատանքի հանկարծակի դադարի հետևանքով կյանքի 50-րդ տարում մահացավ աշխարհահռչակ փոփ արքա Մայքլ Ջեքսոնը։ Հետագայում նրա մահվան պատճառների մասին բազմաթիվ ասեկոսեներ շրջանառվեցին։ Հայտարարվեց, որ Ջեքսոնի առողջությունը սկսել էր քայքայվել դեռ տարիներ առաջ՝ բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների պատճառով: Հետո տեղեկություններ տարածվեցին, թե նրա մահվան պատճառն ուժեղ ցավազրկող դեղի ներարկումն է եղել, որի հեղինակը Ջեքսոնի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյն է։ Ջեքսոնի բժիշկը հայտարարել էր, թե  երգիչը դեղորայքի մահացու չափաբաժինն ինքնուրույն է ընդունել։Մյուրեյը երգչի ոչ կանխամտածված սպանության համար իրեն մեղավոր չճանաչեց, և նրան $ 75 հազ. գրավի դիմաց բաց թողեցին դատարանից։

Այսօր հանրահայտ երգիչները  հանդես կգան փոփ արքայի հիշատակին նվիրված համերգով։

7or.am

Կառավարությունն արդեն վաճառքի է հանում Մինաս Ավետիսյանի որմնանկարները

minasՀանրահայտ հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարները, որոնք մշակութային արժեք են ներկայացնում, այսօր անմխիթար վիճակում են:

Մշակույթի նախարարությունը դրանք փրկելու համար հրավիրել էր իտալացի մասնագետների, ովքեր վերականգնելու ու տեղափոխելու էին դրանցից 1-2-ը, իսկ այնուհետև նախատեսված էր, որ հայ մասնագետները վերապատրաստվելու էին, ապա մյուս որմնանկարները վերականգնելու և փրկելու էին սեփական ուժերով: Այս պայմանավորվածությունից 1 տարի չանցած՝ ՀՀ կառավարությունը նոր աննախադեպ որոշում է կայացրել՝ աճուրդ-վաճառքի հանել Մինասի ոմնանկարները: Ըստ այդ որոշման՝ կառավարությունն իր պահուստային ֆոնդից գումար է հատկացնելու, որպեսզի իտալացի մասնագետները վերկանգնեն այդ որմնանկարները, որից հետո աճուրդով դրանք վաճառելու են բարձր գին առաջարկողին: (շարունակել →)

Արմեն Ջիգարխանյան. «Հայաստանը և Ադրբեջանը պետք է համաձայնության գան»

picresize.php (1)Հանրահայտ դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը կարծում է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ ցանկանան համաձայնության գալ։

Ջիգարխանյանը GZT.ru-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտությունը։

-Դուք այժմ թատրոնից բացի ինչ-որ բանով հետաքրքրվո՞ւմ եք։

-Օրինակ ինչո՞վ։

-Օրինակ՝ քաղաքականությամբ։

-Ո՛չ։ Իհա՛րկե, ես չեմ կարող այդ մասին ընդհանրապես ոչինչ չիմանալ. հերիք է միացնել հեռուստացույցը, և քաղաքականության մասին լուրերը խցկվում են ականջներս, աչքերս, երբեմն նույնիսկ խփում են մեջքիս (ծիծաղում է)։ (շարունակել →)

Էդգար Ռոստոմյան. ««Armenoids» նախագիծը միշտ կողմնակից է եղել ՀՀ ճիշտ դրված օրենսդրությանը և միշտ հետևել է օրենսդրության հիմքին ու մեր սեփական իրավունքների ճիշտ օգտագործման պրոցեսին»

эдгар«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց «Armenoids» խմբի ղեկավար Էդգար Ռոստոմյանի հետ՝

-Դուք պատրաստակամություն եք հայտնել մասնակցելու «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի կազմակերպած համերաշխության համերգին։ Դա նշանակո՞ւմ է, որ Դուք էլ եք դեմ օտարալեզու դպրոցների բացմանը։

-Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ կրթական համակարգում կան տեխնոլորգիաներ, որոնք պետք է ավելի շատ շեշտավորեն հայկական կրթական համակարգն է՛լ ավելի բարեհաջող հիմքերի դնելու վրա գործընթացը։ Իսկ այդ առիթով միանշանակ ասել դեմ՝ ո՛չ, դեմ չեմ։ Բայց, այնուամենայնիվ, ավելի շատ կողմնակից եմ հայկական ամբողջ սիստեմի է՛լ ավելի կտարարելագործմանը, գործընթացը ճիշտ հիմքերի վրա դնելու պորցեսին։ (շարունակել →)

Գոռ Սուջյան. «Առաջին տեղում էր Հայաստա՛նը՝ sms-ներով»։

Gor S«7օր Բլոգ»–ը ներկայացնում է Արեգնազ Մանուկյանի հարցազրույցը «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանի հետ՝

-Այսօր շատերն են խոսում, որ Հայաստանի բոլոր ոլորտներում նոր որակներ են անհրաժեշտ։ Հաշվի առնելով մեր իրականությունը՝ ի՞նչ եք կարծում, նոր որակներ կլինե՞ն։

-Արդեն կա, արդեն նկատվում է, ու ոչ միայն նոր: Նաև հին շատ որակով երաժշտություն մենք միշտ էլ ունեցել ենք և կունենանք։ Ուղղակի, ոչ միշտ են դրանք երևում հեռուստատեսությամբ։ (շարունակել →)

«Եվրատեսիլ-2010»-ում հաղթող է ճանաչվել Գերմանիայի մասնակիցը

picresize.phpՆորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացած «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասն իր «Ծիրանի կորիզ» երգով զբաղեցրեց յոթերորդ հորիզոնականը:

Առաջին տեղը գրավել է Գերմանիան:

Հայաստանին ամենաբարձր’ 12 միավորով գնահատել են Ռուսաստանը, Իսրայելը և Նիդեռլանդները:

Նշենք, որ Հայաստանի մասնակիցը Թուրքիայից ստացավ 6 միավոր, Վրաստանից 10,  իսկ Ադրբեջանից ոչ մի միավոր չստացավ:

Երգի մրցույթում երկրները հանդես եկան հետևյալ հերթականությամբ’ Ադրբեջան, Իսպանիա, Նորվեգիա, Մոլդովա, Կիպրոս, Բոսնիա և Հերցեգովինա, Բելգիա, Սերբիա, Բելառուս, Իռլանդիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Վրաստան, Թուրքիա, Ալբանիա, Իսլանդիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Ռումինիա, Ռուսաստան, Հայաստան, Գերմանիա, Պորտուգալիա, Իսրայել և Դանիա։

7or.am

Հաջորդ էջը »

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics