7or BLOG

Պատասխանատու է ոչ միայն Սեյրան Օհանյանը, այլ նաև Սերժ Սարգսյանը

picresize.php (2)Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անհեթեթ է համարում այն մեկնաբանությունները, թե վերջին շրջանում հայոց բանակում հաճախակի արձանագրող ինքնասպանություններում ոչ մի արտառոց բան չկա, թե ինքնասպանությունների դեպքերն ավելացել են նաև, օրինակ, ամերիկյան բանակում և այլն։ «7օր»-ի հետ զրույցում իրավապաշտպանը նախ ընդգծել է, որ վերոնշյալ ինքնասպանություններին հանգեցնող պատճառներն են տարբեր, և հետո՝ այսօր պետությունը զինված ուժերի բնագավառում առկա խնդիրների վերաբերյալ որևէ մեխանիզմ, հայեցակարգ, վերլուծություն, ուսումնասիրություն, մոտեցում չունի։ Նման մոտեցման բացակայությունն էլ հանգեցրել է ինքնասպանությունների և սպանությունների դեպքերի լայն ընդգրկման՝ շարքային զինծառայողներից անցնելով կրտսեր հրամանատարական կազմին։

-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իհարկե՛, պատասխանատու է, բայց միայն Սեյրան Օհանյա՞նն է պատասխանատու։ Ո՛չ։ Պատասխանատու է նաև գերագույն գլխավոր հրամանատարը,-ասել է Ա. Սաքունցը։-Սեյրան Օհանյանի առջև ի՞նչ խնդիր է դրել քաղաքական իշխանությունը զինված ուժերի բնագավառում։ Ես այդ պահանջը չեմ տեսնում։ Միայն մի պահանջ է դրված՝ համալրել բանակը թվով և ռազմական ծախսերի ստրուկտուրան։ (շարունակել →)

Արմեն Աշոտյանն ընդդեմ Ներսես Երիցյանի՞

picresize.php«7օր Բլոգ»–ը Ձեր ուշադրւթյանն է ներկայացնում Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝

Կարծես թե ներիշխանական, կամ, ավելի ճիշտ, ներկուսակցական, ես կասեի նույնիսկ՝ ներտեսակային բախում է հասունանում ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանի և Ներսես Երիցյանի միջև։ Իսկ բախման առիթ կարող է դառնալ կրթության նախարարի անկեղծացումը։

Բանն այն է, որ թերթերից մեկում լուր հրապարակվեց, որտեղ ներկայացվել էին Աշոտյանի տեսակետները տնտեսագիտական համալսարանի կամ, ինչպես ընդունված է անվանել այդ կառույցը, ժողինստիտուտի մասին։ Աշոտյանը քննադատել էր տվյալ ԲՈՒՀ-ը, ասելով. «Երևանի տնտեսագիտական համալսարանն անպիտան կադրեր է թողարկում»։ (շարունակել →)

Արմեն Աշոտյանը, պաշտոնյաների սիրուհիները և տնտեսագիտական համալսարանի ռեկտորը

picresize.php (2)Այսօր կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարց են ուղղել՝ ինչո՞ւ են բարձրաստիճան պաշտոնյաների կանայք և սիրուհիներն ուզում դպրոցի տնօրեն դառնալ։

-Ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա ինձ, այս մեկուկես տարվա ընթացքում, իր տիկնոջ կամ սիրուհու համար չի դիմել,-պատասխանել է ԿԳ նախարարը։

Վերջերս մամուլում հրապարակում էր եղել նաև, որ Արմեն Աշոտյանը ցանկանում է աշխատանքից ազատել Երևանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանին, քանի որ նա հանդգնել է հակադրվել իրեն: Նշված էր նաև, որ Ա. Աշոտյանը հայտարարել է, թե Երևանի տնտեսագիտական համալսարանն անպիտան կադրեր է թողարկում։ (շարունակել →)

Հարցազրույց բանաստեղծ, բլոգեր Կարեն Անտաշյանի հետ

picresize.php (2)«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց բանաստեղծ, բլոգեր Կարեն Անտաշյանի հետ

-Հայաստանում այսօր մարդիկ շատ են խոսում ազգային արժանապատվությունից, բայց որքան շատ են խոսում, այնքան շատ էլ կորցնում ենք այն։ Ըստ ձեզ՝ ազգային արժանապատվության իրական ընկալումը ո՞րը պետք է լինի։

-Իմ ընկալմամբ՝ ազգային արժանապատվություն կամ ինքնասիրություն եզրը երկու բաղադրիչ ունի’ մարդու վերաբերմունքն իր պետության նկատմամբ ու վերաբերմունքն իր ազգային ինքնության նկատմամբ։ Դե, պետության դեպքում պարզ է, միջին վիճակագրական հայորդու համար հեշտ է. «Էդ էն դեղնավուն տուֆից շենքն ա, չէ՞, հրապարակի վրա, հա, մեկ էլ դրանք բանակ են տանում, ու մեկ էլ գայիշնիկներն են պետությունը, չէ՞, էն, որ ռեմեն չգցելու համար տուգանում են…»… Ինքնության ընկալումը լրիվ հակառակ ծայրահեղության մեջ է թափառում, ու ինքնության բոլոր ձևակերպումները սովորաբար սկսվում են «Դե մե՜նք, մե՜նք…» պաթետիկ նախաբանով, որը բոլորը գիտեն, բայց որին հիմնականում չեն հավատում: Չնայած վերջերս նաև նորաձև է դարձել ազգային ինքնախարազանման մեակուլպայական թեման, որը նույնպես մի առանձին հիվանդագին ծայրահեղություն է, ու իր «համազգային դաստիարակության ազնիվ» նպատակին հաստատ չի ծառայում: (շարունակել →)

Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրն է

20090921043155Arcax1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց հռչակագիր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Անկախության հռչակագիրն ընդունվեց օգոստոսի 30-ին «Պետական ինքնիշխանության մասին» Ադրբեջանի ընդունած հռչակագրից երեք օր անց և փաստորեն պատասխան էր Բաքվի իշխանություններին:

Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում հաղթելով և արտահայտելով ամբողջ հայության հավաքական կամքը’ Արցախը հռչակեց և պաշտպանեց իր անկախությունը։

Գիտելիքը ո՞ւժ է, թե՞ քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ

picresize.phpԳիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով գործող իշխանությունները բազմապիսի հանդիպումների ժամանակ հայտարարում են, թե գիտելիքը ուժ է։ Պարզելու համար, թե որքանո՞վ են այս խոսքերն անկեղծ և համապատասխանում մերօրյա պաշտոնյաների պատկերացումներին, «7օր»-ը վերհիշել է որոշ օրենսդիրների կենսագրականները։ Դրանք հնարավորություն են տալիս ենթադրելու նաև, որ ՀՀ ԱԺ պատգամավորները, որոնք հիմնականում զուգահեռաբար նաև գործարար աշխարհի ներկայացուցիչներ են, իրենց ուսումը ստացել են հեռակա կարգով կամ էլ դիպլոմը ձեռք են բերել փողատեր դառնալուց հետո։

Օրինակ, ՀՀ ԱԺ նախագահ, Արարատի մարզի Մխչյան գյուղում ծնված ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի կենսագրականում թեև նշված է, որ նա ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, սակայն տվյալները, թե կոնկրետ ո՞ր թվականին է նա ընդունվել և ավարատել, բացակայում են։ Ի դեպ, Հ. Աբրահամյանն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ: Հիշեցնենք, սակայն, որ ոչ վաղ անցյալում Հ. Աբրահամյանը հայտարարել էր, թե քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք  չէ։ (շարունակել →)

YouTube–ում ավելացել է անվճար ֆիլմերի բաժին

youtubeՇնորհավորու՛մ եմ բոլոր կինոմաններին։

Ինչպես հաղորդում է «The Guardian»–ը, YouTube կայքում ավելացվել է անվճար ֆիլմերի բաժին։ «YouTube Movies» բաժնի հավաքածուն հաշվառում է 400–ից ավել կինոժապավեն։

Տեսահոսթինգից օգտվողներին ներկայացված ժապավենների ցանկում ընդգրկվել են մի շարք հնդկական ֆիլմեր, ինչպես նաև Ջեքի Չանի և Բրյուս Լիի մասնակցությամբ ֆիլմեր։

Այս ծառայությունը ավելացվել է շնորհիվ տեսահոսթինգ ունեցող Google–ի և մի շարք խոշոր կինոկազմակերպությունների (այդ թվում Lions Gate Entertainment Corp., Sony Pictures և MGM) միջև համաձայնությունների։ Այդ հավաքածուի 165 ֆիլմեր (մոտ 40%–ը) ներկայացվել են բրիտանական «Blinkbox» ծառայության կողմից։ Ենթադրվում է, որ ֆիլմի իրավունքի տերերը կարող են գումար վաստակել ցուցադրությանն ուղեկցող գովազդից։

«Պատվո բլուր»-ը կառուցած շինարարներն աշխատավարձ չեն ստացել

picresize.php (1)ՌԴ նախագահ Դմիդրի Մեդվեդևի պատվին շուտափույթ կառուցված և ռուս զինվորների հիշատակը հավերժացնող «Պատվո բլրի» շինաշխատանքը իրականացրած շինարար-բանվորները մինչև հիմա իրենց աշխատավարձը ամբողջությամբ չեն ստացել: Աշխատանքների ավարտից հետո ղեկավարները մեկնել են մայրաքաղաք, իսկ բանվորները չգիտեն, թե ումից պահանջեն իրենց աշխատավարձը: Այսօր նրանք բողոքով ներկայացել էին Գյումրու քաղաքապետարան, որտեղ նրանց տեղեկացրել են, որ շինարարության ղեկավարները մեկնել են հանգստանալու, ուստի  բանվորները ևս մեկ շաբաթ պետք է սպասեն:

-Ասում են՝ էսօր, էգուց, ամեն ուրբաթ, էդպես արդեն եղավ  ամիս ու կես, ու դրանից առաջ էլ էդպես շարունակվել է մինչև հիմա: Նոր եկել ենք քաղաքապետարան, դրանից առաջ էլ դիմել ենք էդտեղի շեֆերին, ով որ եղել է: Չեն ասում «չենք տա», բայց էսօր-էգուց են անում: Էսօր էլ ասեցին՝ 5 օր հետո,-ասել է երիտասարդ բանվորներից մեկը: (շարունակել →)

Գյումրիում «Գլենդել հիլզ»-ի կառուցած բնակարաններն ինքնափլուզվում են

picresize.php (2)Գյումրու Մուշ-2 թաղամասում անօթևաններին հանդիսավոր կերպով նորկառույց բնակարաններ հանձնելուց հետո պարզվեց, որ այդ բնակարաններից շատերը պատուհաս են դառնում նոր տանտերերի համար: Բնակիչները պարբերաբար ահազանգում են բնակարաններում տարատեսակ խնդիրների առնչությամբ. մի դեպքում բնակիչը հայտնաբերում է, որ հարևանի տան կոյուղաջրերը խողովակով հոսելու փոխարեն լցվում են իր տունը, մեկ այլ դեպքում ճաքեր են հայտնվում տների պատերին, իսկ այսօր Մուշ-2 թաղամասի թիվ 16 շենքի 13-րդ բնակարանի բնակիչները գիշերը արթնացել են այն բանից, որ ինքնափլուզվել է իրենց ննջասենյակի գաջապատ առաստաղը: (շարունակել →)

Գյուղացիները խմում են անասունների համար նախատեսված ջուրը

picresize.php (2)Շիրակի մարզի շատ գյուղական համայնքներ խմելու ջրի առումով բավական վատ վիճակում են: Կան գյուղեր, որտեղ գյուղացիների խմած ջուրը ցեխաջրից շատ քիչ է տարբերվում: Ջրի հետ կապված խնդիրներ ունեցող համայնքներից է նաև Շիրակի մարզի Երազգավորս գյուղը: Գյուղացիների խոսքերով՝ իրենք ոչ միայն խմելու ջրի հետ կապված խնդիր ունեն, այլ նաև ոռոգման: Սակայն խմելու ջրի պրոբլեմն այնքան սուր է, որ մոռանում են ցանքատարածություններն է՛լ, հողագործությունն է՛լ: Խմելու ջուր ունի միայն Երազգավորսի փոքր հատվածը, այն էլ գրաֆիկով՝ օրական 2-3 ժամ: Գյուղացիներն առավոտյան ժամերին զբաղված են ջրկիրությամբ հարևանների  ջրաչափ տեղադրած ծորակներից կամ ջրհորներից: (շարունակել →)

Հարցազրույց գրող Վահրամ Սահակյանի հետ

picresize.php (1)«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց գրող Վահրամ Սահակյանի հետ

-Շատերն են հավանում Ձեր գրելաոճը և Հայաստանում շատ երկրպագուներ ունեք,   սակայն բազմիցս եք հայտարարել այն մասին, որ կթողնեք ու կհեռանաք Հայաստանից։ Ինչո՞ւ եք ուզում հեռանալ և ինչու՞ եք շարունակում մնալ։

-Ես չեմ մնում Հայաստանում, ես անընդհատ տեղաշարժվում եմ։ Հեռանկար միշտ էլ կա, քանի որ ես ոչ մի առաջընթաց չեմ տեսնում, բայց ուղղակի իմ տեսակը, գրողի իմ մասնագիտությունն այնպիսին չէ, որ հեշտ լինի որպես գրող դրսևորվել Եվրոպայում կամ Ամերիկայում։ Դա ավելի հեշտ է երաժիշտների, նկարիչների, նույնիսկ կինոյի ոլորտում աշխատողների համար։ Ես այն տարիքում չեմ, որ կարողանամ… Որոշել էի գնալ և զբաղվել մոնտաժով։ Մի երկու տարի հետո, երբ վերջնական հասկանալի լինի, որ պրոլետարիատն ավելի է շատանում Հայաստանում, պլեբեյները և ազգային նեղ հիվանդագին մտածողությունը սկսել է արդեն լրիվ խեղդել ինձ, ես վերջնականապես կգնամ։ (շարունակել →)

Ամենամեծ կրծքեր ունեցող մոդելը մահամերձ վիճակում է

picresize.phpԱշխարհում ամենամեծ կուրծք ունեցող մոդելը վերջին ծանր վիրահատությունից հետո պայքարում է իր կյանքի համար։ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում ապրող բրազիլուհի Շեյլա Հերշին կրծքի մեծացման հերթական վիրահատությունից հետո ստաֆիլակոկային լուրջ վարակ է ստացել։

Բժիշկները 30-ամյա կնոջը հիվանդանոց են տեղափոխել երեքշաբթի առավոտյան՝ իմպլանտանտները հանելու և հավանաբար նրա սեփական կուրծքը հեռացնելու համար։ Մինչ այսօր մոդելը կրծքի 30-ից ավել վիրահատություն է տարել։ Բժիշկները մտահոգված են, որ վարակը կարող է անցնել արյան շրջանառության համակարգ, ինչը վտանագավոր է նրա կյանքի համար։

Բաց նամակ Երևանի կենդանաբանական այգու տնօրենին

edik andreasyanՀարգարժան տնօրեն

Ֆուտբոլի աշխարհի նոր-նոր ավարտված առաջնությունը ցույց տվեց, թե որքան թաքնված հնարավորություններ ունեն մեր ութոտանի եւ չորքոտանի բարեկամները: Կարծում ենք, որ Ձեր տնօրինության տակ գտնվող այգու բնակիչները եւս իրենց գերմանացի եւ ավստրալացի ազգակիցներից հետ չեն մնա գուշակություն անելու արվեստում: Մանավանդ որ Հայաստանում այնքան շատ հարցեր են կուտակվել…

Դուք, հավանաբար, կռահեցիք, որ խոսքը գերմանացի Պաուլ անունով ութոտնուկի եւ ավստրալիացի Ֆեյսբուքի մասին է, որոնք անսխալ գուշակություններ են արել այն մասին, իսպանացիների աչքը լույս, թե որ հավաքականը կդառնա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն:

Մենք չենք խնդրում, որ մեր կենդանիներին էլ  տաք նույնքան պարզ առաջադրանքներ. օրինակ’ որոշել, թե ո՞ր թիմը կդառնա Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն: Դա այնքան էլ ակտուալ չէ: Այդ մասին գիտեն ոչ միայն Երևանի կենդանաբանական այգու բոլոր կենդանիները, այլև մենք’ ՀՀ քաղաքացիներս: Դուք նրանց մի փոքր ավելի խրթին հարցեր տվեք: (շարունակել →)

Որտե՞ղ են անցկացնելու իրենց արձակուրդը մեր նախարարները

hangistՄեր տեղեկություններով’ նախարարները ներքին կարգով հրահանգ են ստացել, որ իրենց ամառային արձակուրդը Հայաստանում անցկացնեն։

«7օր»-ը մի շարք նախարարներից փորձել է պարզել, թե իրենք երբ և որտեղ են անցկացնելու ամառային հանգիստը։ Պարզվում է, որ այս տարի նախարարները չեն պատրաստվում Հայաստանից մեկնել և իրենց հանգիստն անցկացնել թանկարժեք ու էկզոտիկ վայրերում։

Եվ այսպես, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ընդունարանից մեզ հաղորդեցին, որ նախարար Գերասիմ Ալավերդյանը դեռևս արձակուրդ չի գնալու.

-Իսկ եթե գնալու էլ լինի, ապա արձակուրդը Հայաստանում է անցկացնելու։ (շարունակել →)

Խորեն Արամունի. «Առողջ ընդդիմություն Հայաստանում գոյություն չունի։ Կա աթոռամոլություն»

xoren«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց արձակագիր, դրամատուրգ Խորեն Արամունու հետ (ծնվել է Իրանում, 10 տարի բնակվել է Հայաստանում, 30 տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում)՝

-Դուք մասնակցել եք Գրողների միության կազմակերպած հայ գրողների 5-րդ համագումարին։ Ինչպիսի՞ սպասելիքներ ու ակնկալիքներ ունեիք, և արդյոք դրանք իրականացա՞ն։

-Սա արդեն 5-րդ համագումարն էր, և այս տարի ավելի քան 100 գրող էր եկել աշխարհի տարբեր ծայրերից. ամբողջ աշխարհից ինչքան հայ գրող կա, հրավիրում են։ Ամեն օր ինչ-որ թեմաներով զեկույցներ, միջոցառումներ եղան, բավական շատ շքանշաններ, մեդալներ (Սովետական Միությունը հիշեցնող այդպիսի ակցիա կա այնտեղ) և խրախուսական չգիտեմ ինչեր։ Ընդհանուր առմամբ երեք համագումարի եմ մասնակցել, որոնցից աշխարհի տարբեր ծայրերում մեծ շրջապատ եմ ձեռք բերել՝ գրողներ, արձակագիրներ, արվեստագետներ։ (շարունակել →)

Հաջորդ էջը »

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics