7or BLOG

Հատուկ դպրոցի շուրջ ծավալված զարգացումները շարունակվում են լռության մատնվել

child-abuse«7օր բլոգ»–ը անդրադարձել էր Մարիամ Սուխուդյանի հետ կապված միջադեպին։ Նշենք, որ կանաչ շարժման ակտիվիստի նկատմամբ մեղադրանք էր ներկայացվել միայն այն պատճառով, որ վերջինս ահազանգել էր հատուկ դպրոցի ուսուցչի կողմից աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մասին։ Կարդացեք նախապատմությունը այստեղ։ Երեկ արդեն հայտնի դարձավ, որ Մարիամի նախկինում առաջադրված «Սուտ մատնություն» մեղադրանքը փոխել է «Զրպարտություն» մեղադրանքով:   Նրա փաստաբան Նոնա Գ  ալստյանը նշել է, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալին հարցաքննել են միայն որպես վկա, գործով լսել են միայն անչափահաս Դիանա Ամիրխանյանի ցուցմունքները: Իսկ երբ ինքը միջնորդել է որպեսզի Սուխուդյանի եւ Ամիրխանյանի միջեւ առերեսում լինի, քննիչը մերժել է ասելով, թե Ամիրխանյանը քաղաքում չէ:  Հայտնի է նաև, որ հանդիպման ժամանակ քննիչը Մարիամ Սուխուդյանին առաջարկել է ընդունել համաներում կիրառելու իր առաջարկը, ինչին աղջիկը բացասական է պատասխանել: 

«7օր»–ը հետևում է դեպքերի զարգացմանը և պարբերաբար կտեղեկացնի ձեզ այս միջադեպի մասին։ Իսկ մինչ այդ  օրվա բլոգային հրապարակումներից ուղղակիորեն արտատպում ենք «Հետք»–ի «ԵրիտաՍարդ» բլոգի այսօրվա գրառումը, որը հեղինակել է հատուկ դպրոցում կամավորական աշխատանքներ կատարած երիտասարդներից Արման Ղարբյանը.

«2008 թվականի մայիս ամիսն էր, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաներին Էջմիածին էքսկուրսիայի էինք տանում: Փոքրիկ Դիանան տխուր նստած էր ավտոբուսի հետնամասում եւ ոչ ոքի հետ չէր խոսում: Մոտեցա նրան, հարցրի` ոնց ես: Դիանան չպատասխանեց, թեթեւակի ժպտաց, հետո նորից գլուխը կախեց: Նրա կողքին նստած փոքրիկ Անուշը մոտեցավ ինձ ու ցածր ձայնով ասաց. «Դիանան տխուր ա, որովհետեւ ընկեր Ավագյանն իրան պատժում ա»: «Քանոնով մատներիս ա խփում, որ չեմ կարում սիրուն գրեմ»,- անմիջապես ավելացրեց Դիանան: Հարցնում եմ` բոլորին է խփում, թե միայն քեզ:- Մյուսներն էլ են վատ գրում, բայց ինքը ինձ ա խփում, որովհետեւ ես չեմ թողում, որ վատ բաներ անի:
- Ի՞նչ անի:
- Դու չգիտե՞ս, ինքը ինձ կանչում էր իրա սենյակ ու վատ բաներ էր անում:
- Ի՞նչ վատ բաներ:
- Մի անգամ ընկեր Ավագյանը կանչեց իրա սենյակ ու սկսեց ինձ ձեռ տալ,- Դիանան կարմրեց,- մեջքիս էր ձեռ տալիս, կրծքերիս, փորիս…Երեխայի աչքերում արցունքներ հայտնվեցին. զգացվում էր, թե որքան ցավալի է նրա համար պատմել կատարվածը, այսինքն` վերապրել այդ ամենը եւս մեկ անգամ: Ես չգիտեի` ինչպես նրան հանգստացնել, մխիթարել: Դիանան շարունակեց խոսել:- Բայց ես մեղավոր չեմ, ինքը զոռով էր անում, ես չէի ուզում,- նորից լաց եղավ:«Ես մեղավոր չեմ»,- անընդհատ կրկնում էր փոքրիկ աղջիկը, նա երեւի կարծում էր, թե ես նրան կմեղադրեմ: Ասացի, թե հավատում եմ նրան:- Մի անգամ էլ ընկեր Ավագյանն ինձ ասեց` գնա յուբկա հագի, արի: Ես գնացի հանդերձարան, որ յուբկա հագնեի, ընկեր Լուսինեն (հանդերձապահը) տեսավ, հարցրեց` Դիանա, ինչի՞ ես շորդ փոխում: Ասեցի` ընկեր Ավագյանն ա ասել: Ընկեր Լուսինեն ջղայնացավ, ու ասեց` էլ ընկեր Ավագյանի սենյակ չգնաս: Ես էլ չեմ գնում, դրա համար էլ դասի ժամանակ փետով իմ մատներին ա խփում:

13-14-ամյա Դիանան չէր կարողանում բացատրել, արդյո՞ք հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լեւոն Ավագյանը բռնաբարել է իրեն, թե ոչ, նա չգիտեր` ինչ է նշանակում բռնաբարել: «Ինքը շալվարն իջացրեց ու ամեն ինչ արեց»,- այսքանից ավելին աղջիկը չէր կարողանում արտաբերել: Երբ հարցրի, թե ինչ է նշանակում «ամեն ինչ արեց», Դիանան պատասխանեց:

- Իի, չգիտե՞ս, ինչ են անում,- եւ կրկին արցունքների միջից ասաց,- ես մեղավոր չեմ…»

Related posts:

  1. Թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչն ընդունել է իր մեղքը Ինչպես տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների...
  2. Հացադուլը շարունակվում է Գլենդելում և Երևանում Հայ–թուրքական արձանագրությունների կասեցման արշավի շրջանակներում Լոս Անջելոսում հայտարարված երիտասարդական հացադուլը...
  3. Օրվա ծաղրանկարը. «Վարչապետության համար պայքարը շարունակվում է» ...
  4. Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ առաջին քաղաքական խորհրդակցությունը մեկնարկեց Քիչ առաջ Մարզահամերգային համալիրում մեկնարկեց հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ նախագահ...
  5. Հայաստանում շարունակվում են լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները Այսօր «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» հրապարակել է 2009թ. տարեկան զեկույցը «ՀՀ–ում...

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Մեկնաբանություն

2 մեկնաբանություն “Հատուկ դպրոցի շուրջ ծավալված զարգացումները շարունակվում են լռության մատնվել”

Trackbacks

Check out what others are saying about this post...
  1. [...] բլոգի թեմային նախորդ անդրադարձները կարդացեք այստեղ և [...]



Մեկնաբանել

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics