7or BLOG

Տիգրան Սարգսյանը արդեն հանրապետականի անդամ է

Tigran Sargsyan«7օր»-ը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀԿ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ձայների մեծամասնությամբ ընդգրկվել է կուսակցության մեջ։ Այդ տեղեկությունը հաստատել են ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաև ՀՀ կառավարության լրատվական բաժնից։

Իսկ թե ինչ նկատառումներով է ՀՀ վարչապետը անդամակցել Հանրապետական կուսկացությանը, ՀՀ կառավարության լրատվական բաժնի աշխատակից Քնարիկ Բալյանը խոստացել է, որ այդ մասին վաղը կխոսի վարչապետի օգնականը։ Հիշեցնենք, որ ժամանակին Տիգրան Սարգսյանը եղել է ԱԺՄ վարչության անդամ։ Դուրս գալով ԱԺՄ–ից և 1998թ նշանակվելով ԿԲ նախագահ՝ Տիգրան Սարգսյանը տևական ժամանակ եղել է անկուսակցական։

Related posts:

  1. Ո՞ւմ դեմ է ուզում պայքարել Տիգրան Սարգսյանը Արդեն երկար ժամանակ է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է այն...
  2. Հայկական բլոգոսֆերայի նորություններից. վարչապետ Տիգրան Սարգսյանը բլոգ է բացել Հայկական բլոգոսֆերայում այս օրերին ամենից շատ քննարկվող թեման ՀՀ վարչապետ...
  3. Օրվա ծաղրանկարը. Տիգրան Սարգսյանը գործողության մեջ… ...
  4. Տիգրան Սարգսյան՝ մարդը, վարչապետը, բլոգերը և «Հայկական աշխարհի» միակ մոհիկանը Կարեն Հակոբջանյան. Հայտնի խոսք կա. «Սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրության  մասին...
  5. Սերժ Սարգսյանը մտադիր է «մաքրե՞լ» նախարարների կաբինետը Այսօր մամուլում լուրեր են տարածվել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը...

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Մեկնաբանություն

13 մեկնաբանություն “Տիգրան Սարգսյանը արդեն հանրապետականի անդամ է”
  1. Անտառապահ ասում է՝

    ՀՀԿ–ն հիմա կվերածվի երկնագույն եվրոնժդեհիզմի կառույցի: Դավիթ Հարությունյան, վարչապետ Տիկո,…. սրանք լրիվ եվրոռեմոնտի կենթարկեն ռաբիզ գալուստներին ու մկներին։ Առաջ, Հայաստան

  2. Արմեն Մարտիրոսյան. «Երևի թե Տիգրան Սարգսյանին հոգեհարազատ է դարձել նժդեհական գաղափարախոսությունը»

    -Ընդհնարապես մարդիկ կուսակցական դառնում են, եթե տվյալ կուսակցության գախափարախոսությունը և գործունեության ձևը համապատասխանում է տվյալ անձի գաղափարական ուղղություններին և աշխատաոճին։ Այս դեպքում, երևի թե, Տիգրան Սարգսյանին հոգեհարազատ են դարձել նժդեհական գաղափարախոսությունն ու Հանրապետական կուսակցության գործունեության հիմքը,- «7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ վարչապետի’ Հանրապետակն կուսակցության անդամ դառնալու փաստը՝ ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։

    Այն հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա այդպիսի որոշում կայացվեց, նա պատասխանել է, թե չի կարող ասել, որովհետև դա անձնական հարց է, և վարչապետն ավելի ճիշտ կմեկնաբանի դա։

    7or.am

  3. Տիգրան Կարապետյան. «Տիգրան Սարգսյանը վաղուց էր հոգով–սրտով հանրապետական»

    Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ վարչապետի Հանրապետական կուսակցության անդամ դառնալը, ասել է, թե Տիգրան Սարգսյանը վաղուց էր հոգով-սրտով հանրապետական։

    - Մեր տվյալներով՝ վարչապետը պետք է դառնար կա՛մ ՄԻԱԿ-ի, կա՛մ Արմենականների նախագահը։ Չստացվեց, կամ միտքը հնացավ, և արդեն անիմաստ էր մնալ անկուսակցական,-նշել է նա։

    Այն հարցին, թե ինչո՞ւ հիմա այդ որոշումը կայացվեց, ԺԿ նախագհը պատասխանել է, թե մտածում է, որ ինչ-որ փոփոխություններ պետք է լինեն։ Իսկ թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, նա նշել է, թե չի կարող կոնկրետ ասել։

    -Համենայնդեպս, կարող եմ ասել, որ առանց առիթ դա չի եղել և շուտով կիմանանք, թե որն էր պատճառը,-ասել է Տիգրան Կարապետյանը։

    7or.am

  4. Հանրապետականնե՛րն են պարտադրել, որ Տիգրան Սարգսյանը դառնա կուսակցական

    «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ավելի ձեռնտու էր անկուսակցականի կարգավիճակը, քանի որ իր ապարատի կուսակցական բոլոր նախարարներից նա այդպիսով մի աստիճան վեր էր կանգանած, նրանց հետ շփումն էլ դյուրն էր։ Եվ, ի վերջո, Տ. Սարգսյանը վարչապետ էր նշանակվել այն նկատառումով, որ նա անկուսակցական է և լավ ֆինանսիստ։ «7օր»-ին այս կարծիքն է հայտնել Ա. Ադիբեկյանը՝ նշելով, որ թերևս հանրապետականներն են Տիգրան Սարգսյանին պարտադրել դառնալ իրենց կուսակցության անդամ։

    -Երևի նրան դրել են երկընտրանքի առաջ՝ կա՛մ դու դառնում ես կուսակցական, և մենք աջակցում ենք քո վարչապետ լինելը, կա՛մ դու պետք է նորից գնաս քո տեղը կամ դառնաս ֆինանսների նախարար, փորձես այս գործողությունները կատարել՝ ծառայելով ազգին,- նշել է սոցիոլոգը։-Այն, որ նա դարձավ կուսակցության անդամ, գուցե դա կապված է կուսակցական վերջին համագումարի հետ, և գուցե համագումարի պատգամավորները ճիշտ են՝ մենք հաղթած կուսակցություն ենք, բայց ինչո՞ւ ենք մեր գործադիր իշխանությունը տվել անկախ դեմքի։ Նրանք իրավացի են, որ եթե հաղթող իշխանություն են և ամբողջ պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա, հետևաբար պետք է հիմնական դիրքերում լինեն պատասխանատու անձեր, որոնք կուսակցության անունից են հանդես գալիս։

    7or.am

  5. «ՀՀԿ–ին անդամագրումը վարչապետի ճակատագրի հետ կապված լավ բանի մասին չի խոսում»

    -Կարծում եմ, Նժդեհն արդեն մի քանի անգամ շուռումուռ է եկել գերեզմանի մեջ՝ իմանալով, որ նմանատիպ կերպարը, որը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, անդամագրվել է այն կուսակցությանը, որը իր գաղափարախոսության կրողն է,-ասել է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը՝ գնահատական տալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ՀՀԿ-ին անգամագրվելու իրողությանը։-Հավանաբար, վարչապետն ինչ-ինչ պատճառներ ունեցել է նման քայլի գնալու համար, և փորձել է քաղաքական հենարան ստեղծել իրեն։

    «7օր»-ի հարցին, թե ինչո՞ւ է դա տեղի ունեցել հիմա, այլ ոչ ավելի վաղ, ՀՌԱԿ ատենապետը պատասխանել է.

    -Հավանաբար մեկ տարի առաջ դիրքերն ավելի ուժեղ էին, քան հիմա։ Սա իր ճակատագրի հետ կապված լավ բանի մասին չի խոսում։ Նրա անդամագրումը Հանրապետական կուսակցությանը կամ որևիցե այլ կուսակցության, չեմ կարծում, իրեն ազատի հայ ժողովրդի հանդեպ գործած հանցագործությունների համար պատասխան տալուց։

    7or.am

  6. Վարչապետը դարձել էր կռվախնձո՞ր

    Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, որ իրենց կուսակցության դիրքորոշումը ՀՀ վարչապետի՝ ՀՀԿ անդամ դառնալու վերաբերյալ այն է, որ դառնալով ՀՀԿ անդամ՝ Տիգրան Սարգսյանն ամրապնդել է իր դիրքերը։

    -Վարչապետի պաշտոնը սադրանք էր առաջացնում կուսակցությունների մեջ, մասնավորապես ԲՀԿ-ի համար։ Նրանք անվստահություն էին հայտնում վարչապետին և դրանով կարծես չէին կպնում ՀՀԿ-ին։ Վարչապետը կռվախնձոր էր դարձել։ Այդ պատճառով նա դարձավ հանրապետական, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն,-ասել է նա։

    7or.am

  7. Տիգրան Սարգսյանի ՀՀԿ անդամ դառնալը Ռոբերտ Քոչարյանի դեմն առնելուն ուղղված քա՞յլ էր

    Վարչապետի ՀՀԿ անդամ դառնալը սպաասելի քայլ էր։ Պատասխանելով «7օր»-ի հարցին՝ այս մասին ասել է Հմայակ Հովհաննիսյանը։ Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ն իշխանության կուսակցություն է, ինչպես «Եդինայա Ռոսիյան», և այն գնալով ավելի է նմանվում կոմունիստական կուսակցությանը, այսինքն՝ սերտաճում է իշխանական ապարատի հետ, որտեղ ցանկացած բարձր պաշտոն զբաղեցնող մարդ կա՛մ պետք է իրեն խախուտ զգա իր պաշտոնում, կա՛մ ընդգրկվի Հանրապետական կուսակցության կազմում։

    -Տիգրան Սարգսյանի այդ քայլը միաժամանակ այն ուժերի դեմն առնելու ուղղությամբ կատարված քայլ է, որոնք ձգտում են այսօր վերադառնալ ակտիվ քաղաքականության։ Խոսքը հիմնականում Ռոբերտ Քոչարյանի կադրերի մասին է, նրա հետ սերտաճած իշխանական շրջանակի, որն ակտիվորեն ձգտում էր թուլացնել Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնը նվաճելու համար, և այդ ձգտումները բերեցին նրան, որ մի կողմից Տիգրան Սարգսյանն այդ քայլն արեց, մյուս կողմից այդ քայլին ընդառաջեց ՀՀԿ-ն՝ այսպիսով արձանագրելով, որ ինքն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում վարչապետի գործունեության և դրանից բխող արդյունքների համար,- ասել է Հմայակ Հովհաննիսյանը։

    Այդուհանդերձ, նա չի բացառել վարչապետի փոփոխությունը՝ նշելով, որ Տիգրան Թորոսյանը ևս կուսակցական էր։

    7or.am

  8. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ 2010թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ

    2009-11-18

    ՀՀ Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ։
    ՀՀ կառավարությունը, ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածին համապատասխան, ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նախագծի համար ուղենիշային փաստաթուղթ է հանդիսացել ընթացիկ տարում Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագիրը, որը մշակվել է` հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և Կայուն զարգացման ռազմավարական ծրագրի հիմնադրույթները, ինչպես նաև կոալիցիա կազմող քաղաքական ուժերի կողմից մշակված հիմնադրույթները։
    Աժ-ում ավանդույթ է ձևավորվել` մինչև 2010 թվականի բյուջեի նախագծին անդրադառնալն ամփոփել այն խնդիրները, որոնք կուտակվել են ընթացիկ տարվա ընթացքում եւ այն միջոցառումները, որոնք իրականացվել են կառավարության կողմից։ Ցանկանում եմ առաջին հերթին անդրադառնալ հակաճգնաժամային միջոցառումներին և այն գործողություններին, որոնք համատեղ ենք իրականացրել։ Մեր հակաճգնաժամային ծրագրի տրամաբանությունը պարզ է` էապես ավելացնել ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերը, բարելավել միջավայրը փոքր եւ միջին բիզնեսի համար, օժանդակություն տրամադրել այն ընկերություններին, որոնք ունեն համաշխարհային կոնյուկտուրայի բացասական ազդեցությամբ պայմանավորված ժամանակավոր դժվարություններ։ Այս երեք ուղղություններով տարվող միջոցառումները բխում են սոցիալական մեր պարտավորություններից։ Խոսքն այն սոցիալական պարտավորությունների մասին է, որոնք կառավարությունը և Ազգային Ժողովը ընդունել էին` հաշվի առնելով 9 տոկոսանոց աճի կանխատեսումները։ Այսինքն, չնայած այն հանգամանքին, որ 2009 թվականին տնտեսական անկում ենք ունեցել, մեր ընդունած սոցիալական պարտավորությունների այս բարձր նիշը պարտավորվել էինք կատարել ամբողջ ծավալով և ժամանակին։
    Եվ այսպես, որոնք էին ենթակառուցվածքների ոլորտում իրականացրած մեր միջոցառումները։
    Դուք հիշում եք, հանրապետության նախագահը ԱԺ-ում հանդես եկավ` ներկայացնելով այն խոշոր ծրագրերը, որ միասին պետք է իրականացնենք։ Շարունակությունը կարդացեք՝ http://www.gov.am/am/news/item/7678/

  9. Անտառապահ ասում է՝

    Էս դիշովկա վարչապետի ելույթը ամբողջությամբ տեղադրելու իմասը ո՞րն էր։ Ձեր ղայդին բլօգի տարածքը ափսոսացեք

  10. Վարչապետին ՀՀԿ–ն է երաշխավորել

    -Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում՝ երբ մտնի կուսակցություն և իր քաղաքական ապագան որ կուսակցության հետ կապի,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ – Ընդհանրապես, քաղաքականության մեջ ընդունված է, որ քաղաքականությամբ զբաղվելու լավագույն միջոցը կուսակցությանն անդամագրվելն է։

    Շարմազանովն ասել նաև, որ վարչապետ Սարգսյանն իրենց քաղաքական թիմի անդամն է եղել. «Մենք ենք նրան երաշխավորել վարչապետի պաշտոնում»։

    Հարցին, թե ինչո՞ւ է հատկապես հենց հիմա անդամագրվել կուսակցությանը, պատգամավորը պատասխանել է.

    -Շատ տրամաբանական է, որ հիմա է մտել, որովհետև նոյեմբերի 20-ին տեղի կունենա ՀՀԿ համագումարը, ու նաև տրամաբանական է, որ նա համագումարից առաջ նման որոշում է կայացրել։

    7or.am

  11. Կառավարությունից պարզբանել են ՀՀ վարչապետի ՀՀԿ–ական դառնալը

    ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը «7օր»-ի հետ զրույցում պարզաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ՀՀԿ անդամ դառնալը՝ ասել է, թե քանի որ վարչապետը Սերժ Սարգսյանի քաղաքական թիմից է, շատ տրամաբանական էր նրա անդանամկցելը մի կուսակցության, որի հետ երկար համագործակության պատմություն ունի։

    -Այդ ուժը քաղաքական մեծամասնություն է նաև խորհրդարանում և համատեղ ծրագրեր իրականացնելու երկար փորձառություն ունի։ Խոսքը թե՛ Հանրապետական կուսակցության, թե՛ ՀՀ վարչապետի մասին է,-ասել է նա։

    7or.am

  12. Վահանգն Խաչատրյանը կարծում է, որ վարչապետը զբաղված է պոպուլիզմով

    Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում 2010թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթին՝ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Վահանգն Խաչատրյանը «7օր»-ին ասել է, որ դա սովորական սոփեստություն էր։

    -Ամենսովորական, ամենացածր մակարդակի պոպուլիզմ, որով ինքն ուզում է ցույց տալ, թե մտահոգ է Հայաստանի այսօրվա տնտեսական կամ սոցիալական վիճակով,- նշել է Վ. Խաչատրյանը։

    Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր, թե ուսումնասիրությունները և սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիներին առաջին հերթին մտահոգում է ոչ թե թոշակների և աշխատավարձերի, ոչ թե գործազրկության և նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրները, ոչ թե գնաճն ու փոխարժեքը, և նույնիսկ ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ սոցիալական արդարության խնդիրը։

    «Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջև՝ անկախ նրանից, թե ի՞նչ պաշտոնական դիրք են նրանք զբաղեցնում, ի՞նչ կուտակած եկամուտներ կամ հարստություն ունեն։ Այս խնդիրը լինելու է մեր ուշադրության կենտրոնում։ Առաջին հերթին այս խնդիրը վերաբերում է խոշոր բիզնեսին։ Հասարակության մեջ իր նկատմամբ վստահությունը վերագտնելու համար խոշոր բիզնեսի ճանապարհը թափանցիկ աշխատելն է։ Խոշոր բիզնեսի համար արժանապատվության խնդիր պետք է լինի հարկային պարտավորությունների կատարումը։ Այս գործընթացը մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք դարձնել թափանցիկ»,- նշել էր Տ. Սարգսյանը։

    Ի պատասխան՝ ՀԱԿ տնտեսական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչն ասել է, որ վերոնշյալի մասին տարիներ շարունակ ողջ Հայաստանը գիտի, սակայն երբ Տ. Սարգսյանը վարչապետ էր դառնում, այդ մասին չի խոսել։

    7or.am

Trackbacks

Check out what others are saying about this post...
  1. [...] Հանրապետական կուսակցությանը։ Սակայն երեկ արդեն նրանք հետևել են վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակին ու ՀՀԿ-ին…։ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել նաև ՀՀ [...]



Մեկնաբանել

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics