7or BLOG

Հայկական բլոգոսֆերայի նորություններից. վարչապետ Տիգրան Սարգսյանը բլոգ է բացել

tigran-sargsyanՀայկական բլոգոսֆերայում այս օրերին ամենից շատ քննարկվող թեման ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նոր բացված բլոգն է։

Անկեղծ ասած` ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի և գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից: Կարծում եմ` շատ կարևոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ, փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները: Իմ սպասելիքները` ձեզնից, ձերը` ինձնից: Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ, ինձ,-բլոգ բացելու իր նախաձեռնության մասին գրում է վարչապետը բլոգում, որին արդեն մի քանի տասնյակ արձագանքներ են եղել։

Ի դեպ, վարչապետի կողմից բլոգ բացելու լուրը իրենց բլոգներում քննարկել են kornelij–ը,  rubywedge–ը, radiovan–ը, aramx–ը, alkhimik–ը և այլ բլոգերներ։ 

Այս օրերին բլոգներում շատ խոսվող թեմաներից է նաև Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրթյունները, ինչի մասին գրում է  gago-berlin–ը։ david_sand–ը գրում է, թե  հիմնական մրցակցությունը կլինի Յանուկովիչի և Տիմոշենկոյի միջև։ Երկրորդ փուլի արդյունքների շուրջ կանխատեսումներ է անում kornelij–ը, իսկ nemo991–ը ներկայացնում է exit-poll–ի արդյունքները։

ԼՂՀ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած այցի մասին է գրում dan-an–ը Ղարաբաղից։ Մեկ այլ ղարաբաղաբնակ բլոգեր tigo77–ն էլ ԼՂՀ–ում աշխատող երթուղայինների գծերի մասին է հաղորդում։ Stfreddie–ի թեման մուլտերն են։ mirope–ն բնապահպանական դատողություններ է անում, իսկ taisha48–ը «Պասուսի մրցանակաբաշխություն»–ից է  պատմում։ Քաղաքական գործիչ surenyants–ն էլ իր բլոգում «Անզորներն ու զոռբաները» գրառումն է ներկայացնում։

Բլոգների տեսություն, 18 Հունվարի 2010թ

Related posts:

  1. Խոջալուի դեպքերն ու առաքելական եկեղեցին հայկական բլոգներում Հայկական բլոգոսֆերայում վերջին օրերին «Եվրատեսիլյան» կրքերը զիջել են «Խոջալու»–ի...
  2. Օրվա ծաղրանկարը. Տիգրան Սարգսյանը գործողության մեջ… ...
  3. Տիգրան Սարգսյանը արդեն հանրապետականի անդամ է «7օր»-ը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀԿ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ...
  4. Ո՞ւմ դեմ է ուզում պայքարել Տիգրան Սարգսյանը Արդեն երկար ժամանակ է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է այն...
  5. ԼՂՀ վարչապետ. «Տարածքային զիջումներ չեն լինելու» ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ով գլխավորել է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը,...

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Մեկնաբանել

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics