7or BLOG

Սկսվեց…

parliamentԱյսօրվանից՝ փետրվարի 1-ից, մեկնարկեցին Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքները։ Փետրվարի 1-4-ի քառօրյա նիստի օրակարգի նախագծում ընդգրկված է 78 հարց, միջազգային 14 պայմանագիր։

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ այսուհետ յուրաքանչյուր քառօրյայի առաջին օրը խորհրդարանում կազմակերպվելու են բաց դասեր, և հանրապետության քաղաքների և գյուղերի բոլոր դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան մասնակցել նիստերին: Այսօր արդեն Երևանի վարչական բոլոր շրջաններից որոշակի թվով աշակերտներ մասնակցում էին բաց դասին:

Նշենք, որ գրանցված 116 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 118-ը։ Որպես նորամուծություն՝ նկատենք, որ խորհրդարանի շենքում կրկին գորգերի փոփոխություն էր տեղի ունեցել:

Related posts:

  1. Սկսվեց Նիկոլ Փաշինյանի դատավարությունը Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Հայկական ժամանակ » օրաթերթի...
  2. Վարչական դատարանը բավարարեց Փաշինյանի հայցն ընդդեմ Ոստիկանության «7օր»-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակայնն ասել է,...
  3. ԱԺ–ն կվավերացնի՞ հայ–թուրքական արձանագրությունները Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 15-ին շրջանառության...
  4. Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահ Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ նախագահի և գործադիր մարմնի ընտրությունը։...
  5. Նիկոլ Փաշինյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի...

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Մեկնաբանություն

3 մեկնաբանություն “Սկսվեց…”
  1. Դաիել ասում է՝

    Նորամուծությունը ուժեղ էր! … Աշակերտներին խի են բերում?!?!?!

  2. Անտառապահ ասում է՝

    Ազգային ախոռի աշխատանքները մեկնարկեց։

  3. Մտահոգ ասում է՝

    Դե, աշակերտների մասով Հովիկ Աբրահամյանն ասեց, թե չի բացառվում, որ նրանք վաղը–մյուս օրը հայտնվեն այդ խորհրդարանում, պատգամավորի կարգավիճակով։

Մեկնաբանել

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics