7or BLOG

Գագիկ Ծառուկյան. «Ուրիշ…»

Gagik_CarukyanՓետրվարի 1-ին՝ ՀՀ ԱԺ 4-րդ գումարման 7-րդ նստաշրջանի մեկնարկի օրը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին.

-Ինչո՞ւ է հրաժարական տվել Սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը:

-Այդ հարցը կարող եք նախարարին տալ: Ուրիշ:

-Ասում են, որ նախարարի հրաժարականի պատճառը գումարների յուրացումն է, և Դուք անձամբ պատժել եք նրան:

-Ես այդպիսի բանից տեղյակ չեմ: Դուք նախարարից հարցրեք, ինքը բարի կլինի, ձեր հարցին կպատասխանի:

-Բայց ինքն ուժային կառույցներում է ամբողջ կյանքում աշխատել. ինչո՞վ է պայմանավորված, որ նշանակվեց Սպորտի նախարար:

-Ուժային լինի, կրթական, թե գիտական, ամենակարևորը՝ մարդը պետք է կարողանա կազմակերպել, ղեկավարել կառույցը: Հիմնական խնդիրը դա էր: Ուրիշ:

-Արմեն Գրիգորյանը չէ՞ր կարողանում կազմակերպել:

-10 անգամ այդ հարցին ես պատասխանեցի: Դուք Արմեն Գրիգորյանի՛ց հարցրեք, նա կպատասխանի:

-Ռուբեն Հայրապետյանը Ձեզանից ներողություն էր խնդրել…

-Ռուբեն Հայրապետյանը մեր ընկերն է, մեր հարաբերությունները շատ լավ են, որ դուք չխառնվեք, ավելի լավ կլինեն: Ուրիշ:

-Երկար ժամանակ հանրապետությում չէիք, տարբեր բացատրություններ էին հնչում: Դուք ծանո՞թ եք այդ բացատրություններին:

-Ես ծանոթ չեմ, թե լրագրողները  քնում, արթնանում, ինչ բացատրություն են գրում, բայց ես գործով իրոք բացակայել եմ երկրից: Ուրիշ:

-Հովիկ Աբրահամյանն իր տարեվերջյան ասուլիսում հայտարարեց, թե ՀՀԿ-ում առաջարկ է անելու, որ գործարարները չընդգրկվեն ընտրացուցակում: «Բարգավաճ Հայաստանն» ինչպե՞ս է վերաբերվում այդ հայտարարությանը:

-Մենք այդ հարցին չենք անդրադարձել: Հովիկ Աբրահամյանից ճշտեք՝ ինչի համար է այդպիսի հայտարարություն արել:

-Խոսակցություններ կան Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին: Այս մասի՞ն ինչ կասեք:

-Այդ մասին ես տեղյակ չեմ: Ռոբերտ Քոչարյանին գիտեք իր պահվածքով էլ, աշխատանքով էլ, մտածելակերպն էլ: Եթե այդպիսի բան կա, ինձ թվում է՝ առաջինը մենք իրենից կլսենք: Ուրիշ:

-Մխիթար Մնացականյանի նախարար դառնալուց հետո ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի թափուր տեղում ԲՀԿ-ն ո՞ւմ է առաջադրելու:

-Դրա համար նոր մենք գործկոմի նիստ հրավիրեցինք, այնտեղ քննարկում էինք, մյուս շաբաթ արդեն կհայտարարենք՝ ում թեկնածությունն ենք առաջարկում: Ուրիշ:

-Այս նստաշրջանում ԲՀԿ-ի մարտավարության մեջ փոփոխություններ լինելո՞ւ են:

-Առայժմ ո՛չ. մենք դեռ չենք քննարկել:

-Աբովյան քաղաքի բնակիչներից մենք շատ բողոքներ ենք ստանում տրանսպորտի հետ կապված. նոր ավտոբուսներ են ներմուծվել քաղաք, և բնակիչները 2-3 տրանսպորտ են փոխում, մինչև հասնում են Երևան:

-Մենք դա արել ենք ժողովրդի համար լավ լինելու համար: Եթե այդպիսի խնդիր կա, մենք կանենք այնպես, որ ժողովուրդը գոհ լինի: Ես ձեզ խոսք եմ տալիս, որ եթե ժողովուրդը ներկայացնի, որ դա իր համար դժգոհություն է, մենք այնպես կանենք, որ այդտեղ լիարժեք օգտվի միայն ժողովուրդը:

-Ադրբեջանական մամուլը գրել էր, որ Դուք կենդանիներին 10 կգ միս եք տալիս այն ժամանակ, երբ ժողովուրդը սոված է:

-Դե իրենք շուն ու կատու են պահում, ես էլ առյուծ ու վագր պետք է պահեմ:

Related posts:

  1. Գագիկ Ծառուկյան. “Ինքն իր տեղում չէ ու չի տիրապետում ո՛չ էկոնոմիկային, ոչ էլ…” Այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանել է...
  2. Գագիկ Ծառուկյանն ու նրա ներկայացուցիչների գնահատականները 2009–ի վերաբերյալ Այսօր «Դե ֆակտո» ակումբում նախանշված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության...
  3. Հովիկ Աբրահամյանի որդին և Գագիկ Ծառուկյանի դուստրը ամուսնանում են Տեղական “Անկախ” պարբերականի հաղորդմամբ վաղը «Օջախ» ռեստորանում կկայանա «Բարգավաճ Հայաստան»...
  4. Ներսիկ Նազարյան. «Ծառուկյանի և Հայրապետյանի միջև որևէ վիճաբանություն չի եղել» «Նման բան լինել չի կարող, որ նախագահը երկրի քաղաքացիներին՝ լինի...
  5. Խոշտանգվող ավանակի եւ առյուծի ձագերի մասին տեսանյութը մեկնաբանում է Գագիկ Ծառուկյանը Այս տեսաձայնագրությունը դուրս եկավ Twitter-ից, հղում արվեց ու տարավծեց Facebook-ում՝...

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Մեկնաբանություն

7 մեկնաբանություն “Գագիկ Ծառուկյան. «Ուրիշ…»”
  1. Զառա ասում է՝

    Գժվում եմ Ծառուկյանի հարցազրույցների համար: Իհարկե իմ սիրած լրագրողների կողմից արված: Էնքան եմ ծիծաղացել, ապրես հեղինակ ջան:

  2. sergik ասում է՝

    et el mer gagik carukjan@ ….urish…..?.

  3. Անտառապահ ասում է՝

    Ծառուկյանի սիրած բառը հիմա դառավ «ուրիշը»։ Առաջ «իքստիքյանն» էր, հետո «ասենք թե»–ն, իսկ հիմա դե գիտեք

  4. Ani ասում է՝

    Ծառուկյանի <>խոսքերի շարանը պարզվում է անսպառ է …….

  5. tarva hakamard ասում է՝

    Mi or lragroxner@ jamerov chspasen dran u chancheri pes vra chtan, arhamarhen ancnen, u ktesneq te inchqan kpuchurana ed pqvac ararac@–insinqyan!

  6. Sevak ասում է՝

    Mer voxbergutjunn a, bajc ancharutjunic tsisaxum enq: U verj: Urish?

Մեկնաբանել

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics