Ապրիլի 22-ը վերջնաժամկե՞տն է
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ողջամիտ ժամկետների մասին խոսելիս թուրքագետ Արտակ Շաքարյանը «7օր»-ին ասել է, որ նման փաստաթղթերում ընդհանրապես ողջամիտ ժամկետներ նշում են ձգձգումներն արդարացնելու նպատակով, և դրանք հասկանալու համար պետք է նմանատիպ գործընթացներում ողջամիտ ժամկետներն ուսումնասիրել որպես նախադեպեր։
-Ըստ իս’ այս գործընթացում ապրիլի 22-ը վերջնաժամկետն է,- նշել է նա։
Նրա կարծիքով’ ցեղասպանություն բառը չարտասանելու համար ԱՄՆ-ը ճնշումներ պետք է գործադրի Թուրքիայում եթե ոչ վերջնական վավերացման, ապա գոնե հենց ապրիլի սկզբներին Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստանալու ուղղությամբ՝ ցույց տալու համար, որ ամեն դեպքում ինչ-որ մի դրական գործընթաց կա, իսկ Օբամայի կողմից ցեղասպանություն բառն ասելը կխաթարի գործընթացը։ Դրանից ավելին, Ա. Շաքարյանի կարծիքով, տեղի չի ունենա։
Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից հնարքների կիրառմանը՝ ցույց տալու համար, թե գործընթացը շարունակվում է, Ա.Շաքարյանը նշել է, որ Թուրքիան այս առումով շատ խաղաքարտեր ունի։ Նրա կարծիքով հնարավոր է, որ Թուրքիան հայ միգրանտների ուղղությամբ ինչ-որ օրենք ընդունի այսուհետ նրանց աշխատանքի ընդունելու վերաբերյալ, որը բավական մեծ քայլ կդիտվի։ Հնարավոր է, որ համապատրիարքի ընտրություններում պատրիարքին ավելի մեծ դերակատարում տրվի. նա ինչ-որ ելույթներով հանդես գա կամ ընտրվելու կապակցությամբ ժամանի Հայաստան՝ կաթողիկոսի հետ հանդիպելու։ Հնարավոր է՝ հայկական դպրոցների և հիվանդանոցների վերահսկողությունը կրկին հանձնվի հայ համայնքին, ինչը նորից Թուրքիայի բարի կամքի նշան կլինի։
«Իսկ այս դեպքում ո՞րն է Հայաստանի խաղաքարտը» հարցին Արտակ Շաքարյանը պատասխանել է.
-Հայաստանի միակ խաղաքարտը մինչև ապրիլը չվավերացնելու դեպքում միջազգային իրավունքի ինչ-որ նորմեր օգտագործելն ու ստորագրությունը հետ քաշելն է կամ միջազգային հանրության շրջանում հայտարարություն անելը, որ Թուրքիայի պատճառով գործընթացը կասեցվում է։ Ուրիշ որևէ քայլ չկա։ Մյուսն Ադրբեջանի հետ համաձայնության հասնելն է, որն այնքան էլ իրատեսական չէ։
Related posts:
- Ֆոտոռեպորտաժ ապրիլի 6–ի ՀԱԿ հանրահավաքից ...
- «Ոչ»–ի ակցիան և հայ–թուրքական հարաբերությունները 2010–ը անհանգիստ է սկսվում նաև հայ–թուրքական հարաբերությունների ասպեկտում։ Այսօր տեղի...
- Քաղաքական գործիչները ապրիլի 1–ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին «7օր»-ը խնդրել է ապրիլի...
- Սերժ Սարգսյանի հեռուստաուղերձը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հեռուստաուղերձը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի...
- Ադրբեջանի հետ «համաձայնության» և «պատերազմի» մասին «Regnum» գործակալությունը, հղում անելով АПА-ին, գրում է, որ համաձայն պաշտոնական...
Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.





Մեկնաբանություն
1 մեկնաբանություն “Ապրիլի 22-ը վերջնաժամկե՞տն է”