Թեհրանում հայ–թուրքական հարաբերությունների թեմայով խորհրդաժողով է տեղի ունեցել
Ինչպես տեղեկացնում է Իրանի մայրաքաղաք Թեհրանում լույս տեսնող «Ալիք» հայալեզու օրաթերթը (www.alikonline.com), Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի (ՀՈՒՍԿ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել խորհրդաժողով՝ «Հայ–թուրքական հարաբերությունները՝ վերջին իրադարձությունների լույսի ներքո» թեմայով։
Զեկույցներով հանդես են եկել սփյուռքը ներկայացնող հայկական հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանից ժամանած ՀՅԴ–ական խոսնակներ Կիրո Մանոյանը, Կարեն Խանլարյանը և Արծվիկ Մինասյանը, ովքեր անդրադարձել են հայ–թուրքական հարաբերությունների ներկա ընթացքի քաղաքական, իրավական և տնտեսական մարտահրավերներին, առաջարկել լուծումներ և գործողությունների ծրագրեր։
Խորհրդաժողովին ելույթով հանդես են եկել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը և «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, ով խոսել է հայ–թուրքական ներկա գործընթացի և այդ համատեքստում ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին։
Խորհրդաժողովին մասնակցել և զեկույցներ են ունեցել նաև Իրանի դիվանագիտական և փորձագիտական շրջանակները ներկայացնող գործիչներ, որոնց թվում ՀՀ–ում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին, ով անդրադարձել է կովկասյան տարածաշրջանի երկրների տեղին ու դերին առնչվող հարցերին։
Ներկայացնելով իր մոտեցումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ Ազատ համալսարանի դասախոս, դոկտոր Հոսեյն Ահմադին խոսել է Կովկասում ոչ միայն պանթուրքիզմի ջլատիչ հետևանքների, այլ նաև իր իսկ ձևակերպմամբ՝ պանազերիզմի բացասական հետևանքների մասին։ Նա քննադատել է պատմական փաստերի խեղաթյուրման դրսևորումները, որոնք իրականացվում են Ադրբեջանում և տարածվում դասագրքերի միջոցով։
Related posts:
- «Ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն է ձախողվել, այլ Հայաստանն է ձախողել հայ-թուրքական գործընթացը, որովհետև Թուրքիան ոչինչ չի կորցրել»։ «7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ...
- Հայ-թուրքական գործընթացը տապալվե՞ց ՀՀ Ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների’ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի...
- Ռոբետ Քոչարյանի հետ տեղի ունեցածը թյուրըմբռնման կամ լրատվամիջոցների կողմից ոչ ճիշտ թարգմանության արդյո՞ւնք է -Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հրավերով Թեհրանում գտնվող Ռոբերտ Քոչարյանն...
- Հայ-թուրքական գործընթացի ապագան մշուշոտ է Հետաքրքիր վերլուծական հարցազրույց է, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Հարցազրույց Երևանի...
- Պուտին. «Ճիշտ չէ փոխշաղկապել ղարաբաղյան հիմնահարցն ու հայ-թուրքական հարաբերությունները» Ռուսաստանը ճիշտ չի համարում մեկ փաթեթի մեջ ներառել ղարաբաղյան հակամարտության...
Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.





Իմ տպավորությամբ՝ պարսիկներն ավելի շատ են մտահոգված Հայստանի ազգային շահերով, քան սերժ սարգսյանը։ շատ անհարմար բան է ստացվում։