7or BLOG

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. «Ի՞նչ իրավունք ունես կնոջս անունը տալու»

TurkeyԵրեկ Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք։ Միջադեպի պատճառ են դարձել «Ազգային անկախություն» կուսակցության պատգամավոր Օսման Դուրմուշի կողմից վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա տկնոջ հասցեին արված աննրբանկատ արտահայտությունները։

«Hurriyet»-ը գրում է, որ Էրդողանի կնոջն արգելել են մասնակցել GATA-ի նիստին, քանի որ վերջինս գլխաշորով էր։ «Էրդողանն ինքն իրեն Մարգարե է անվանում։ Ի՞նչ Մարգարե է նա, եթե նրա կնոջը չեն թողնում նիստի մասնակցել»,-հայտարարել է Դուրմուշը։ Ի պատասխան՝ իշխող կուսակցության պատգամավորները տեղերից վանկարկել են. «Դադարեցրու՛ անամոթությունը»։ «Չփորձե՛ս տալ մեր ղեկավարի անունը»։

Ամբիոն բարձրանալով՝ Էրդողանը պատգամավորի ելույթն անվանել է «անդաստիարակ»։ «Ի՞նչ իրավունք դու ունես տալու իմ կնոջ անունը։ Դու՝ խղճուկդ, մինչև հիմա չգիտես «Մարգարե» բառի իմաստը»,-պատգամավորին վրդովմունքով դիմել է Թուրքիայի վարչապետը։ Նրա ելույթի ընթացքում «Ազգային անկախություն» և իշխող կուսակցությունների պատգամավորների միջև շարունակվող լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։ Այա ամենից հետո Էրդողանի թիմակից Ալի Քոյունչուն տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարչապետը դուրս է բերվել դահլիճից։ Կարդացեք նաև նախորդ կամ հերթական ծեծկռտուքի մասին այստեղ։

Related posts:

  1. Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է եղել Նախօրեին Թուրքիայի խորհրդարանում, քրդական հարցի քննարկման ժամանակ, իշխող՝ «Արդարություն և...
  2. Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում. այսօր… Այսօր Թուրքիայի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացնելու Հայաստանի Հանրապետության և...
  3. Թուրքիայի խորհրդարանն աննախադեպ պատվիրակություն է ուղարկել ԱՄՆ Թուրքիան միանգամից երկու խորհրդարանական պատվիրակություն է ուղարկում ԱՄՆ Կոնգրեսին հակազդելու...
  4. Փիթր Վեյդրուդ. «Բանաձևը խորհրդարանում անցել է և չի կարող վերաքննության ենթարկվել» Մարտի 25-ին Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը թուրքական NTV հեռուստաընկերությանն ասել...
  5. Գազի գների թանկացում. Ո՞վ է «ՀայՌուսգազարդին» իրավունք տվել բուրժուական միջոցառումներ կազմակերպել Հանրապետությունում բնական գազի սպասվող թանկացման համատեքստում բազմաթիվ մեկնաբանություններ եղան վերջին...

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Մեկնաբանություն

4 մեկնաբանություն “Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. «Ի՞նչ իրավունք ունես կնոջս անունը տալու»”
  1. Էս էլ ծեծկռտուքի վիդեոն… Վայելեք :)

  2. Ես ներողություն եմ խնդրում էս լինքի համար, բայց դնում եմ ամեն դեպքում… Սա էլ մեր օրենսդիրները “գործողության” մեջ՝

  3. Բոռ ասում է՝

    թուրքերը դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեն, որ մեր մակարդակին հասնեն…:)

  4. sergik ասում է՝

    bajc tesaq sax el hamzajnecin vor irenc mamaner@ — u teseq te duxov txeqn ovqeren

Մեկնաբանել

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics