7or BLOG

Ինչո՞ւ է հրաժարական տվել «Հայլուրի» ղեկավարը

harutyun_harutyunyanԵրեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Հանրային Հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրի ղեկավար Հարություն Հարությունյանը: Ըստ պտտվող լուրերի՝ հրաժարականը պայմանավորված է աշխատանքային որոշակի տարաձայնություններով, մասնավորապես անցանկալի լուրերի եթեր հեռարձակմամբ։

Սակայն այս վարկածը հերքել է Հ. Հարությունյանը։ Նա նշել է, որ իր հրաժարականը որևի կոնֆլիկտի արդյունք չէ։ Հ. Հարությունյանը հայտնել է, որ հրաժարականից հետո որոշ ժամանակ հանգստանալու է, այնուհետև որոշելու անելիքները:

Նշենք, որ ինտերնետային քննարկումներում բազմաթիվ «հայլուրցիներ» գրել են այս որոշման՝ իրենց համար անակնկալ լինելը։ Լուրեր են պտտվում նաև, որ Հ. Հարությունյանին առաջարկել են այլ պաշտոն զբաղեցնել, սակայն այս տարբերակը ևս պաշտոնապես հաստատված չէ։

«7օր»–ի պատրաստած հարցազրույցը Հարություն Հարությունյանի հետ, կներկայացնենք քիչ հետո։

Related posts:

  1. Շիրակի մարզպետարանի աշխատակիցները տեղյակ չեն, որ Լիդա Նանյանը հրաժարական է տվել Տեղեկություն է տարածվել, որ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը հրաժարական է...
  2. Գազի գների թանկացում. Ո՞վ է «ՀայՌուսգազարդին» իրավունք տվել բուրժուական միջոցառումներ կազմակերպել Հանրապետությունում բնական գազի սպասվող թանկացման համատեքստում բազմաթիվ մեկնաբանություններ եղան վերջին...
  3. Արման Վարդանյանն այլևս Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը չէ Օրերս Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկել և որոշել է,...
  4. Դատի է տվել Կովկասյան ինստիտուտ հիմնադրամին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը Կովկասյան ինստիտուտ հիմնադրամին դատի...
  5. Ջավախահայության հարցը տարածաշրջանում հայապահպանության խնդիր է Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի նախաձեռնությամբ «Թեքեյան» մշակութային կենտրոնում այսօր...

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Մեկնաբանություն

9 մեկնաբանություն “Ինչո՞ւ է հրաժարական տվել «Հայլուրի» ղեկավարը”
  1. Հարցազրույց «Հայլուր» լրատվական ծրագրի նախկին ղեկավար Հարություն Հարությունյանի հետ

    -Ինչո՞վ էր պայմանավորված աշխատանքից Ձեր հրաժարականի դիմումը։ Արդյոք խդիրը գերհոգնածությո՞ւնն է, ինչպես որ նշել էիք։

    -Ես իսկապես հանգստանալու խնդիր ունեմ։ 5 տարի շարունակ գերծանրաբեռնված ռիթմով աշխատելը չի կարող անհետևանք անցնել։ Եթե այսպես շարունակվեր, ապա դա ուղղակի կարող էր անդրադառնալ առողջությանս վրա։ Այնպես որ, որոշումս պայմանավորված էր հենց այս հանգամանքով։

    -Այնուհանդերձ, Ձեր որոշումը շատերի, այդ թվում և լրագրողական դաշտի համար անակնկալ էր։ Արդեն խոսակցություններ կան, թե Ձեր հրաժարականը պայմանավորված է իշխանությունների հետ եղած աշխատանքային որոշակի տարաձայնություններով, և վերջիններիս պարտադրանքով էլ կայացրել եք աշխատանքից ազատվելու որոշումը։

    -Նման բան չկա։ Միգուցե եղել են դժգոհություններ։ Բնական է, չէ՞ որ լրագրողական աշխատանք է, և կարող են լինել ինչ-որ անհամաձայնություններ։ Ես ֆունկցիոներ չեմ։ Կրկնում եմ՝ որոշ հարցերում կարող են անհամաձայնություններ լինել։ Սակայն դրանց սահմանն այնքան չափավոր է եղել, որ չեմ կարծում, թե կարող է նման խոսակցությունների առիթ տալ։

    -Լուրեր են տարածվում նաև այն մասին, թե Ձեր հրաժարականով ամեն ինչ նոր միայն սկսվելու է, և «Հայլուր»-ում «կադրային ջարդ» է սպասվում։ Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։

    -Չեմ կարծում, թե իմ հրաժարականը կապված է ինչ-որ «կադրային ջարդի» հետ, որովհետև նման բան չկա։ Համենայնդեպս, մինչև այս պահը չկար։ Սակայն գիտե՞ք ինչ կա. ցանկացած նոր մարդ երբ գալիս է, երևի կուզենա իր մարդկանց հետ աշխատել։ Կարող է այնպես լինել, որ նա չցանկանա մեկ, երկու կամ չորս լրագրողի հետ աշխատել։ Սակայն չեմ կարծում, թե «կադրային ջարդ» կամ նման մի բան կարող է լինել։ «Հայլուր»-ի կոլեկտիվը շատ լավն է, և ես որևէ մեկի մասին վատ բան մտածելու իրավունք չունեմ։ Նրանք բոլորն իմ ընկերներն են։ Երեկ ես «Հայլուր»-ի աշխատակազմին շնորհակալություն հայտնեցի համագործակցության համար և ասացի, որ շատ երջանիկ եմ նրանց պես ընկերներ ունենալու համար։ Ու հիմա ավելի երջանիկ կլինեմ, քանի որ աշխատանքային պատերից դուրս մենք արդեն նոր ձևով իրար հետ ընկերություն կանենք։ Համենայնդեպս, այդ հինգ տարիները ինձ շատ բան տվեցին՝ թեկուզ միայն լավ ընկերներ ձեռք բերելու առումով։

    -Ինչո՞վ եք զբաղվելու։

    -Հենց այս պահին նստած լիամետրաժ ֆիլմի սցենարի վրա եմ աշխատում՝ շատ լուրջ։ Այն պետք է ներկայացնեմ Եվրոպական կինոարտադրողներին։ Այդ պահանջը կա։

    Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

  2. Pogos ասում է՝

    Isk 99-i hoktemberi 27@? Hishum es? Takanq!

  3. Pogos ասում է՝

    Isk Nagdalyan@ hangist talis e? Takanq!

  4. Վազգեն Պապոյան ասում է՝

    Հետաքրքիր է մի բան, հաջորդ Գեբելսը կգերազանցի՞ սրան, հոկտեմբերի 27-ի ոճրագործության հանցակիցներից է լինելու՞, թե դաշնակների տշոցին ձևականից «իրականի» վերածելու պատրանք են ուզում սռեղծել՝ ազգային բառի վրա պարազիտացող ու դրանով Հայասատանի թուրքերին հանձնելու կիսատ մնացած գործը՝ որը դաշնակներին չհաջողվեց 1915 թ., երբ ՀՅԴ–ի օգնությամբ երիտթուրքերը հայ ժողովրդի դիմադրողականությունը վերացրին ու արևմտյան Հայաստանն իսպառ հայզրկեցին, շարունակելու նպատակ ունեն։

  5. Անտառապահ ասում է՝

    Պողոսիկ դու գծերը լրիվ խառնել ես։ Հարութը ի՞նչ կապ ունիչ Նաղդալյանի սպանության հետ կամ հոկտեմբերի 27–ի։

  6. Pogos ասում է՝

    alikin harcru-kasi!

    • Անտառապահը ասում է՝

      Խի դու հարցերե՞լ ես Ալիկին, որ ինձ էլ խորհուրդ ես տալիս։
      Համ էլ լևոնականներով էդքան շատ մի ձևեր թափեք հոկտեմբերի 27–ի պահով, քանի որ այդ օրը ԼՏՊ–ի ամենաերջանիկ օրերից ա եղել։ Վազգեն Սարգսյանը սիկ… արեց Լևոնին ու նրանք լավ էլ ուրախացել էին, ստից ողբ մի դրեք՝ էժան դիվիդենտներ հավաքելու ակնկալիքով։

  7. heraklos ասում է՝

    Անտառապա՞հ։ Էս Գեբելսը քեզ համար Հարութ ա՞։ Վառեցիր քեզ։ Էն որ ռեժիմի ներկայացուցիչները Եվրոպայում զբաղված են սրանց հանցագործությունները կոծկելով, պարզ է, ու Արմենչիկ Ռուստամյանն ապացուցեց, որ ՀՅԴ–ն դհոլա Ախքային երևույթ ա։
    Իսկ սրա մասնակցությունը հոկտեմբերի 27–ին ապացուցված ա՝ իրա շեֆ Ալիկի ղեկավարությամբ, դա հաստատելու համար լոկ պետք է ազատվել խուժանի իշխանությունից

  8. Sevak ասում է՝

    Mi ban hastata a` Haruty Nairi Hunanyani yngern a exel u mnum: Es chem kara sem, ov er uraxacel, ov che hoktemberi 27-in, bajc Harutn u naxdalyan Tikon hastat uraxacel ein: Hishum eq H1-i gratsy?` Artakarg patahar. Vrodi artakarg ban a exel. Bolori herty galu a es msaxac petutjan mej:

Մեկնաբանել

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics