«Euronews»-ը հեգնե՞լ է Ալիևին
«Euronews» հեռուստաընկերությանը տված հարզազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ինքն իրեն գցել է անհարմար դրության մեջ։ Խոսելով ղարաբաղյան հակամրտության կարգավորման գործընթացի մասին՝ նա ասել է, այն ինչ միշտ ասել է։ Սակայն, երբ խոսքը գնացել է Ադրբեջանի ներքին կյանքի մասին Ալիևը ակնհայտորեն խառնվել է՝ հայտնվելով զավեշտալի իրավիճակում։ Ստորև բերում ենք հարցազրույից հատվածներ.
Euronews-2009թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ Ադրբեջանում վերացել է նախագահի պաշտոնավարման ժամկետների արգելքը։ Դուք ուզում եք հավերժ մնալ իշխանությա՞ն։
Ի. Ալիև-Գիտեք դա չէր արվել…ինչ-որ անձնական նկատառումներով։ Նման փորձ կա աշխարհի շատ երկրներում։
Euronews-Դեմոկրատական երկրներում՝ ոչ։
Ի. Ալիև-Դե, նայած որտեղ…Օրինակ, եթե անվանական պետության ղեկավարը համարվում է թագավորը, իսկ վարչապետը կարող է 5 անգամ անընդմեջ ընտրվել, ապա դա շատ քիչ է տարբերվում մեր իրավիճակից։ Նայեք եվրոպական երկրներին և կտեսնեք…
Euronews-Միգուցե Դուք ինքներդ Ձեզ թագավո՞ր եք համարում։
Ի.Ալիև-Ոչ, ոչ…Ես ինձ համարում եմ գործադիր իշխանության ղեկավար։ Ձեր երկրների պարագայում դա վարչապետն է, որը կարող է շատ անգամ ընտրվել։ Այդ դեպքում, ինչու՞ ժողովուրդը պետք զրկված լինի այդ իրավունքից։ Եթե նրանք ունեն ընտրության հնարավորություն, եթե կա ընտրելու հնարավորություն…
Euronews-Իսկապես, եթե՛։
Ի. Ալիև-…այդ դեպքում նրանք կարող են ընտրել ում ուզում են…Իսկ Ադրբեջանում դեմոկրատական գործընթացները բավականին ակտիվ զարգանում են։ Եվ հետո, չ՝ որ մենք չենք խառնվում ձեր երկրների ներքին գործերին, չնայած նրան որ շատ բաներ կան որոնք չեն կարող մեր դուրը գալ կամ էլ մեզ համար զավեշտալի են…բայց չէ որ մենք այդ մասին չենք խոսում։
Euronews-Օրինակ։
Ի. Ալիև.-Փաստացի, մենք ոչինչ չենք ասում…և շատ նրբանկատ ենք մեզ պահում։ Երկրի ներքին խնդիրները, նրա ավանդույթները, նրա պատմությունը, քաղաքական համակարգը, նրա վերաբերմունքը ազգի լիդերների հանդեպ պետքէ թողնել այդ երկրի ժողովրդին։ Նա է որոշողը։
Euronews-Այո, բայց Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամ է…
Ի. Ալիև.-Եթե ինչ-որ մեկը… Եթե ինչ-որ մեկը ցանկանում է սեփական նպատակներին հասնելու համար օգտվել ժողովրդավարության չափանիշներից՝ մենք դա թույլ չենք տա։
Related posts:
- Ադրբեջանի հետ «համաձայնության» և «պատերազմի» մասին «Regnum» գործակալությունը, հղում անելով АПА-ին, գրում է, որ համաձայն պաշտոնական...
- Նո՞ր Եվրոպա. ընտրվեց Եվրամիության առաջին նախագահը Եվրոպական միության նախագահ է ընտրվել Բելգիայի նախկին վարչապետ Հերման վան...
- Սերժ Սարգսյանը կոչ է արել Ադրբեջանին “Եվրանյուզի” եթերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Euronews»-ին տված հարցազրույցում պատասխանել է Հայոց...
- Թուրքիան սպասում է ժեստի՞, իսկ Հայաստանը՞… Հայ–թուրքական հարաբերությունները անցնող տարում լրատվամիջոցներում ամենաշատ քննարկվողներից էին։ Այն այսօր...
- Ալիև. «Հինգ շրջան վերադարձվում են անմիջապես» Խոսելով Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի մասին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն...
Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.





գրողի ծոցը պետք ա ուղարկել Ալիևին էլ, իրա ազերբայջանով հանդերձ :ՃՃՃ