7or BLOG

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը մեծացրել է պատերազմի հավանականությունը

serj-alievՄեր ունեցած տեղեկություններով՝ Սոչիում կայացած Սերժ Սարգսյան, Դմիտրի Մեդվեդև, Իլհամ Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված ղարաբաղյան հակամարտության փաստաթղթին առաջին անգամ  ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել։ Այդ քայլը բավական շոկային է եղել Սերժ Սարգսյանի համար, ում մարտավարությունը մինչ այդ եղել է հետևյալը՝ համաձայնել համանախագահների բոլոր առաջարկներին այն հաշվարկով, որ Իլհամ Ալիևը չի համաձայնի որևէ փաստաթղթի, որտեղ նույնիսկ տեսականորեն խոսք կգնա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին։

Սոչիում, սակայն, Ալիևը փոխել է նախկինում ունեցած իր դիրքորոշումը և համանախագահներին ասել, որ պատրաստ է ստորագրել ներկայացված փաստաթղթի յուրաքանչյուր բառի  տակ։ Այդպիսով  Սերժ Սարգսյանը հայտնվել է բավական անելանելի վիճակում, քանի որ այդ փաստաթղթով նախատեսվում է ազատագրված 7 շրջաններից հայկական զորքերի դուրսբերում, փախստականների վերադարձ  իրենց նախկին բնակության վայրեր, ընդամենը Լաչինի միջանցքի առկայություն և Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի որոշման  հնարավորություն։

Երկշաբաթյա ժամկետը, որ տրվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը Սոչիի հանդիպումից հետո, ըստ էության, հայկական կողմի ցանկությունն է եղել։ Այդ ժամանակահատվածն այժմ իշխանություններն օգտագործում են, որպեսզի ներկայացնեն իրենց վերապահումները Սոչիում քննարկված փաստաթղթի կապակցությամբ, որով պետք է փորձեն ձախողել համաձայնությունը։ Այսինքն, Սերժ Սարգսյանը գնալու է դիրքորոշման կոշտացման, որն այս պահին օբյեկտիվորեն միակ ճիշտ տարբերակն է, քանի որ Սոչիում ներկայացված փաստաթուղթն, ըստ էության, հայկական կողմի կապիտուլյացիա է նշանակում, և այն ընդունել չի կարելի։

Առաջիկա օրերին արդեն պարզ կդառնա, թե ինչ մոտեցում է ցուցաբերել Հայաստանի դիվանագիտությունը։ Երկշաբաթյա ժամկետն արդեն մոտենում է ավարտին։

Մի շարք վերլուծաբանների կարծիքով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարող է մտնել փակուղի, որն էլ կմեծացնի պատերազմի վերսկսման հավանականությունը։ Խոսքն առաջիկա ամիսների մասին է։

Տեղեկացնենք, որ ղարաբաղաադրբեջանական շփման գծում արդեն իսկ առկա է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճ։ Երկուստեք կան զոհեր և վիրավորներ։ Հայկական կողմի ունեցած կորուստների մասին «7օր»-ը կփորձի ճշտել համապատասխան մարմիններից։

Ի դեպ, հայ-թուրքական գործընթացի մասին արդեն բոլորն էլ մոռացել են, և կողմերի ուշադրությունը հիմա սևեռված է միայն Արցախի վրա։ Այսինքն, վերջնականապես հաստատվեց այն պնդումը, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը թուրքական կողմն ի սկզբանե Արցախի նախապայմանով էր սկսել, և այդ ուղղությամբ տեղի էին ունենալու ակտիվ զարգացումներ, ինչի ականատեսն ենք այժմ:

Related posts:

  1. Նախագահները կհանդիպեն Սոչիում Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 25-ին Սոչիում կկայանա Հայաստանի Հանրապետության...
  2. Բանակցել են Արցախի վերաբերյալ շրջանակային պայմանագրի շուրջ Նոյեմբերի 22-ին Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման...
  3. Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը հանդիպեցին Այսօր Սոչիում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ...
  4. Ֆուտբոլային դիվանագիտությունը գործողության մեջ ...
  5. Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։...

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Մեկնաբանություն

3 մեկնաբանություն “«Ֆուտբոլային» դիվանագիտությունը մեծացրել է պատերազմի հավանականությունը”
  1. Անտառապահ ասում է՝

    Սրա ինչը մեկնաբանենք։ Սերժի վարած քաղաքականությունը լրիվ կռախի ա ենթարկվել ու մեզ իշխանափոխությունը մենակ կարա փրկի։ Մենակ թե էն ԼՏՊ ենք չլինեն սրանց ալտեռնատիվան։

  2. Haykk ասում է՝

    Vaxuc chei mtel es dashnakcakan blog u patverov HAk-i dem ashxatelu npatakov stexcvac rejimi vecnoc, mi jamanak andranik isk hima – tevanyani sayt.
    Husov em cheq graqnni u haneq dzez u dzer terer dashnakneri u serjarobakan rejimi dur chekox coment.

    Uxaki uzum em asel, vor mer tevanyanin erevi verjers rejim lapi pay avelacrela u txen dozayi tak inqnmorac mec sirov rejimi u dashnkaneri srti xosqna asum amen stor dzevov aranc voreve himqi u pastarkvac xosqi vayrahachelov HAk-i u Levon Ter-Petrosyani dem.

    Es haskanum em vor ed rejimi u dashkneri vecnoci (aper ba el syamoyi vecnoc ches) npatak rejimi patver katarelna u qani vor hima serjarobakan rejim nor harcakum ancel HAk-i dem u nor errord ujeri hndimutyunneri qaroza anum, qani vor rejimi henasyun dashnkaneri hndimutyun gorcuxel chstacvec, bayc de tatevik tevanyan mi moraci, vor qo patviratuner dashnakamashnka serjarober gnacox en u vax petqa chamaches joxovrdi araj erevalu eresa tex unenas.

    P.S.1 i dep tevanyan jan kases imananq ed dashnak kiro-i arcviki u mnacaci het xi eiq gnacel Parskastan, narkotiki gorcer lav chen, te parskakan hatuk carayutyunner ira dashnak agentiknerin kanchel er instruktaji?

    P.S.2 mi chstum grel em nuyn dzer sayti meknabanutyunneri vochov uxaki voch te ogtagorcel em fransiakan, (vor – hamar mi qich shat kliner) hexapoxutyan het hamematutyunner u vorakavorumner, ayl mozambikyan, aysinqn vecnoc, caxu, lap, tatevik ev ayln sranq voch te pitakner en ayl mozambikyan hexapoxutyan hamapatasxan vorakumner, aynpes vor chnexveq drancic, dzer sayti vochia u ed himnavormamb coment chjnjeq.

  3. Լավրով. «Տարաձայնությունների շրջանակը փոքրացել է ԼՂՀ բանակցություններում»

    Մյունխնում կայացած անվնատգության խորհրդի նիստի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ԼՂՀ կարգավորման գործընթացի մասին, ասել է, որ կողմերը «փոքրացրել» են իրենց տարաձայնությունների շրջանակները։

    «Մենք ձգտում ենք օգնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին ընդհանուր մոտեցում գտնելու հարցում,-ասել է Լավրովը, ապա ավելացրել,-Սա ակնահյտորեն խորը հակամարտություն է, բայց որոշակի առաջընթաց է արձանագրվել արդեն»։

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտգործնախարարը նաև նշել է, որ բանակցային գործընթացում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդհանուր առմամբ համաձայնության են եկել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախաբանի շուրջ։ Լավրովի խոսքերով կողմերը նաև որոշել են պատրաստել կոնկրետ առաջարկներ մնացյալ անորոշ հարցերի ձևակերպումների շուրջ։

Մեկնաբանել

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics