7or BLOG

Հայկական մեծ երազա՞նք… բանկերի կողոպուտը դառնում է սովորական

bank-talanԶարմանալի ու նաև տարակույս հարուցող էին լուրերը երեկ Երևանում։ Հոլիվուդյան ֆիլմերի սցենարով դիմակավորված մարդիկ բանկ էին թալանել։ Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդեց, որ առավոտյան ժամը 09.20-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք անհայտ անձինք մուտք են գործել «ВТБ Հայաստան» բանկի Բաղրամյան 56 հասցեում գործող մասնաճյուղ, դանակի սպառնալիքով վնասել կառավարչին և հափշտակելով 3 միլիոն 900.000 դրամ, 3 040 դոլար, 420 եվրո, 18 000 ռուբլի` դիմել փախուստի:

Ու հատկանաշական է, որ եթե ամերիկյան փորձը՝ բանկեր թալանելու արկածախնդրության, արդեն ոչ ոքի չի զարմացնում, Եվրոպայում դեռահասներն ու թոշակառուներն են ոտքի ելել, Հայաստանը, ըստ երևույթին, փորձում է հետ չմնալ համաշխարհային «տենդենցներից»։ Միայն վերջին շրջանում բանկեր թալանելու հաջողված և չհաջողված բազմաթիվ դեպքերի մասին հայտնի դարձան։ Բանկային գումարի հափշտակում պահպանության վարչության ոստիկանի կողմից, ապա երկար պլանավորված բանկային կողոպուտ՝ բազմաթիվ մասնակիցներով, երեկ արդեն՝ ВТБ–ի միջադեպը։ Դեռ մեկ տարի առաջ հարձակումների թիրախը տարադրամի փոխանակման կետերն էին, ներկայումս արդեն անմիջականորեն բանկերը։ Հիշենք նաև վերջին շրջանի ոչ հայկական բանկերի կողոպուտի ոդիսականից։ Կալիֆորնիայի Լա-Մեսա քաղաքում «Wells Fargo» բանկի մասնաճյուղը երեք ժամվա ընթացքում ենթարկվել է կրկնակի կողոպուտի տարբեր հանցագործների կողմիցԲաղդադում բանկերի ամենօրյա կողոպուտի է ենթարկվում, բանկ թալանելու փորձեր տատիկներն են անում, ասել է, թե օրինակները քիչ չեն «սովորելու» համար։

Հետսովետական ժառանգությամբ կովկասյան մեր երկիրը Հոլիվուդի այս չափ «հերոսական» ժառանգականության մասին երբևէ չէր երազել երևի։ Սակայն այսօր մանկապարտեզում ու դպրոցներում երեխաները երազում են հայտնի օլիգարխի թեկնազորի պետ դառնալ կամ բանկ թալանել, արագ հարստանալ՝ բանկիր դառնալու փոխարեն։ Արդյունքում՝ 2008-ի տարեվերջին, ամփոփելով հանրապետությունում գրանցված հանցագործությունները, Ոստիկանության քրեական հետախուզության վարչությանը փաստեց, որ հանրապետությունում գրանցվել է 8.198 հանցագործություն, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը և արձանագրեց ծանր հանցագործությունների, բանկային գողության եւ կողոպուտի դեպքերի կտրուկ աճի մասին։

Ե.Գ. Ամերիկյան մեծ երազանքի հայկական չաղ տարբերակը բանկեր կողոպտե՞լ ու օլիգարխի թիկնազորի պետք դառնա՞լն է, թե՞, այնուամենայնիվ, այլ երազանքներ էլ ունենք ազգովի։ Ֆինանսական ճգնաժա՞մն է մեղավոր, թե՞…

Related posts:

  1. Խոջալուի դեպքերն ու առաքելական եկեղեցին հայկական բլոգներում Հայկական բլոգոսֆերայում վերջին օրերին «Եվրատեսիլյան» կրքերը զիջել են «Խոջալու»–ի...
  2. Քրեական անցուդարձ Ներկայացնում ենք քրեական իրավիճակն անցած 7 օրում։ Ըստ ոստիկանության օպերատիվ...
  3. Հայկական եթերի «հմայքը» Ներկայացնում ենք Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը: Ամենամասսայական լրատվամիջոցը համարվող հեռուստատեսությունը Հայաստանի...

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Մեկնաբանություն

12 մեկնաբանություն “Հայկական մեծ երազա՞նք… բանկերի կողոպուտը դառնում է սովորական”
  1. Անտառապահ ասում է՝

    Ճգնաժամերի դեպքում հանցագործությունները շատանում են։ Հիմա երևի այդ շրջանում ենք գտնվում։

  2. Դեմք ասում է՝

    Եղբայր, ճգնաժամ էլ կա՝ ճգնաժամ էլ։ Իբր են անճգնաժամ տարիներին մարդիկ էնքան փող էին կուտակել, որ հիմա կարողանան քչով յոլա գնա՞լ։ Ճգնաժամը մի կոմից, կառավարությունը մի կոմից էս երկիրը չոքացրել են։ Թումանյանի հեքիաթի պես ով մի հնար ագտնում տունը պահելու, հարկը դնում են վզին։ հըլը կոշկակարն ու վարսավիրը փեշակ ունեն, մի կերպ գլուխներւ կպահեն, բա երեկվա կիսագրագետ շրջանավարտը, ամնիստիայով բանտից դուրս եկածը, որ իրենց տեղը չեն կարողանում գտնել էս աշխարհում, ի՞նչ անեն, որ չգողանան։ Հըլը դրան էլ որոգայթներն ու դժբախտ երջանկությունները գումարի, վրեն էլ դիր պուզատիների թուլեքին, որ վխտում են ամեն տեղ…
    Սոված մարդն ամեն ինչի ընդունակ ա։ Հռոմի կայսրերն հո հիմար չեին, որ հաց ու գլադիատորական մարտեր էին հրամցնում իրանց քաղաքացիներին։
    Բայց էդ սաղ մի կոմ, հուսիսային պողոտայում որ երկու հոգի իրար մոտ քայլում են, միլիցեքը տուտժե հավաքում ու տանում են։ Բա վրացիները զինված հասնում են Երևանի կենտրոնն ու բանկ թալանում, մեկը տեղյակ չի՞։ էքուց ազրները կմտնեն պառլամենտ, ա՛յ ախպեր, չնայած ընդեղ ոչ տանելու, ոչ էլ խփելու բան կա…

  3. Varti ասում է՝

    Հետարքիր էր կարդալ բոլոր գողությունների մասին միաժամանակ։ Ես օրինակ գիտեի։ Ու ես հասկանում եմ, որ գրում եք գողությունը լավ բան չի ամեն դեպքում, բայց ես էլ փոքրուց երազանք ունեմ բանկ թալանելու։ Դա իրոք սիրուն ա ու եթե երբևէ երազանքս իրակամանա…………
    Մաղթում եմ, որ բոլոր մարդկիանց բանկ թալանելու երազանքը իրականանա

  4. Shushan Harutyunyan ասում է՝

    Բացահայտվել են, ի դեպ, «ՎՏԲ-Հայաստան» բանկի կողոպտիչները։

    Հուլիսի 23-ին Բագրատաշենի մաքսային կետի սահմանապահների հետ՝ Բագրատաշենի սահմանային անցակետից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 1971 թ. ծնված Ռևազ Գուլբատաշվիլին, 1972 թ. ծնված Թինաթին Դավիթաշվիլին և 1976 թ. ծնված Դավիթ Աբուլաձեն: Վերջինիս հորեղբոր որդին՝ 1976 թ. ծնված Գելա Աբուլաձեն բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից:

    Բերման ենթարկվածների մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 3800 դոլար և 6000 ռուբլի, մարզական հանդերձանք, կանացի կեղծամ, գլխարկներ, պայուսակներ, սև ակնոցներ, ծալովի դանակ, ալկոհոլային խմիչքներ և այլն:

    Ձեռք բերված անհերքելի ապացույցների ճնշման տակ հանցախմբի անդամները խոստովանել են, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակումը կատարել են իրենք:
    Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրանց կողմից կատարված այլ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
    Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

    Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 56 հասցեում գործող «Հայխնայբանկի» 4-րդ մասնաճյուղից օգնություն են խնդրել:
    Պարզվել է, որ ժամը 09.20-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք անհայտ անձինք մուտք են գործել նշված մասնաճյուղ, դանակի սպառնալիքով ծեծի ենթարկել կառավարիչ՝ 1954 թ. ծնված Սեդա Հ.-ին և հափշտակելով 3 միլիոն 900.000 դրամ, 3 040 դոլար, 420 եվրո, 18 000 ռուբլի՝ դիմել են փախուստի:
    Սեդա Հ.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

    Այս մասին հաղորդել է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

  5. i-reporter ասում է՝

    այո, մենք էս տեմպերով արագ ու որակյալ առաջընթացներ ենք գրանցում դեպի պայծառ եվրո-ամերիկյան իրականություն… դրա հետ մեկտեղ շատ նեղ շրջանակներում են մտահոգված էս բնույթի հարցերի վերաբերյալ, որոնք էսօր նույնիսկ կարող ա շատ քիչ նշանակություն ունեն երկրի համար, բայց վաղն ու վաղը չէ մյուս օրը ահավոր փաստերի առաջ կարող ա կանգնացնեն…

  6. Զարուհի Արամյան ասում է՝

    Վերջերս կարդացել եմ, որ Հայաստանում շատացել են բռնությունների՝ ծեծ, բռնաբարություն, դեպքերը։ Այսինքն, միշտ էլ եղել են, բայց հիման որ թափով են սկսել ու կտրուկ մեծ թիվ է գրանցվել։ Ու շատ են հիմա դեպքերը, երբ վերցնում են պիստալետը գլխից կրակում, տան դեմը սպանում, մեքենայի տակ գցում, կնոջը բռնաբարում՝ պարտքը չփակելու համար։ Լրիվ ամերիկյան կռիվ կինոների, են էլ ամենավատ ու դաժան սցենարով ա։ Լավա, որ բլոգերում գոնե նման թէեմաներ խոսում են։ Լրատվամիջոցները միայն քաղաքականություն, հա քաղաքականություն։ Երկրը ներսից ա քանդվում։ Էս ա մեր պատկերը, նեգր բայեվիկների երկիր։

  7. Դեմք ասում է՝

    Շատ ճիշտ ա, Զարուհի Արամյան ջան։ Բայց պիտի մի բան ավելացնեմ։ Ո՞վ ա, որ իրան կարա նման ստորություններ թույլ տա։ Իհարկե նա, ով համոզված ա, որ անպատիժ կմնա, ով մեջքին պագոնավոր ու մանդատավոր հանցագործներ ունի, գրպանում մենակ կանաչ դոլարներ, իսկ վարչապետն էլ անվանական զենք ա նվիրել։
    Պատահական մեկը դաժանաբար հանցագործություն չի անի, եթե հոգեկան չի։ Շատ լավ ա, որ էս թեման բացվեց։

  8. Yerevan Reporter ասում է՝

    Արդեն օրինաչափ են դարձել վրացի կողոպտիչների “այցերը” Հայաստանի ֆինանսական հաստատություններ։ Նրանց բռնում են՝ սև գործը կատարելուց հետո։ Դա լավ է, սակայն ավելի ճիշտ կլինի կանխել նման հյուրախաղերը։ Հակառակ դեպքում դա շատ թանկ է նստում մեզ վրա։

  9. ArinBerd_Armenia ասում է՝

    Դե խոսում ենք բեսպրիդելից: Ով ինչ ուզում անում ա: Կարողա մարդ սպասեն, հետո ասեն, վայց, կներեք, շփոթել էինք ու ոչ մի պատիժ: Վապշե սրանց պիտի լցնել մի ավտո ու ռադ անել երկրից, ոնց մալականներին ռսներն են արել:

  10. Shushan Harutyunyan ասում է՝

    Ի դեպ, կողոպուտների, հարձակումների շաչքից։ Զուտ ինֆորմացիա եմ մեջբերում։

    Հուլիսի 25-ին, ժամը 01.25 -ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վ. Սարգսյան փողոցի թիվ 3 շենքի մոտ ատրճանակի և դանակի սպառնալիքով կողոպտել են 3 զբոսաշրջիկների:

    Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01.15-ին 3 անհայտ անձինք, որոնցից մեկը զինված է եղել է դանակով, մյուսը` ատրճանակով, Վ. Սարգսյան փողոցի թիվ 3 շենքի մոտ ավազակային հարձակում են կատարել Արգենտինայի քաղաքացիներ` 1963 թ. ծնված Մաիրո Մ.-ի, 1962 թ. ծնված Ֆաբիան Շ.-ի և 1980 թ. ծնված Իրեգուի Գ.-ի նկատմամբ, Մաիրո Մ.-ից հափշտակել են ձեռքի ժամացույցը, հյուրանոցի սենյակի բանալին, 3.000 դրամ և 100 դոլար, Ֆաբիան Շ.-ից` բջջային 2 հեռախոս, ժամացույց, 1.800 դոլար, 150 եվրո, բանկային քարտեր, անձը հաստատող փաստաթուղթ, իսկ Իրեգուի Գ.-ից` ֆոտոխցիկ, և դիմել են փախուստի:

    Հուլիսի 25-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ զենքի սպառնալիքով կողոպտել են զբոսաշրջիկների:

    Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.30-ին, Ե.Կողբացու փողոցի թիվ 69 շենքի մոտ, 3 անհայտ անձինք Նիդերլանդների Թագավորության քաղաքացիներ` 1994 թ. ծնված Քրիս Փ.-ից բացահայտ հափշտակել են բանկային քարտ, ձայնագրիչ, բարձրախոս, անձը հաստատող քարտ և դպրոցի քարտ` պատճառելով 75.000 դրամի նյութական վնաս, իսկ 1990 թ. ծնված Ալեքսանդր Հ.-ից` 10.000 դրամ, ժամացույց, բջջային հեռախոս ու բանկային քարտ` պատճառելով 1.500.000 դրամի նյութական վնաս:

    Կատարվում է հետաքննություն, տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից:

  11. Tigran ասում է՝

    isk hetaqrqir e erbeve linum en bankayin koghoputner , voronq chen hraparakvum , hashvi arnelov banki vark@ …

Trackbacks

Check out what others are saying about this post...
  1. [...] Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ 7or.am Կայքի բլոգում: [...]



Մեկնաբանել

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics