Մարիամ Սուխուդյանին մեղադրում են հատուկ դպրոցի ուսուցչի սեռական ոտնձգությունների մասին ահազանգելու համար
Կաֆկայի սցենարով մերօրյա աբսուրդը սկսեց շատ պարզ, երբ մի խումբ ակտիվիստներ հանրօգուտ աշխատանք նախաձեռնեցին Նուբարաշենի հատուկ դպրոցի համար, ապա իրենց դիտարկումների հիման վրա զեկույց հրապարակեցին, որտեղ համապատասխան մարմիններին կոչ էին անում բացահայտել և լուծել դպրոցում առկա խնդիրները։ Ըստ կամավորների՝ դպրոցում խնդիրներ կան ուսուցման, սնունդի, սանիտարահիգիենիկ պայմանների հետ: Նրանք հայտնել էին նաև, որ դպրոցում սովորող բարձր դասարանի աղջիկներից լսել են հայոց լեզվի և գրականության ոսուցչի կողմից իրենց ու ևս մի քանի աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մասին։ Մանրամասները դիտեք այստեղ՝ վիդեոպատմության մեջ, որտեղ դպրոցի աղջիկներն իրենք են պատմում իրենց հետ կատարվածը։
Նուբարաշենի հատուկ դպրոցում 110 աշակերտներ են սովորում: Երիտասարդները ոչ միայն չեն տեսնում դպրոցում այդքան աշակերտ, այլև շատ հաճախ նկատում են արդեն ծանոթ աշակերտների բացակայությունը: Պարզվում է` տղաներին տանում են ուսուցիչների, տնօրենի այգիներում աշխատեցնելու, աղջիկներին` տներում: Դասուսուցումը չի կարող բավարարել անգամ մտավոր հաշմանդամ երեխաներին, ուր մնաց` լիարժեք երեխային: Աշակերտները պատմել էին, որ ստուգումների ժամանակ իրենք` միանգամայն առողջ երեխաները, ուսուցիչների ցուցումով տկարամիտի դեր են խաղում, և որ դա չափազանց զվարճալի է: Դասերից հետո բոլորին փակում են մի սենյակում, միացնում հեռուստացույցն ու հորդորում սերիալ նայել: Դուրս գալը, զբոսնելը, օրը ուրիշ զբաղմունքներով լցնելն արգելվում է: Սենյակներում, առհասարակ ողջ դպրոցում ծանր հոտ է տարածված: Սանիտարահիգիենիկ տարրական կանոնները չեն պահպանվում. սենյակները հազվադեպ են մաքրվում, երեխաները ուշ-ուշ են լողանում:
Պարապմունքների ընթացքում կամավորների հետ մտերմացած աշակերտուհիները պատմում են ուսուցիչների կողմից կատարված սեռական ոտնձգությունների, բռնաբարության փորձերի մասին: Եվ բոլոր աշակերտուհիները նշում են իրենց հայոց լեզվի և գրականության ուսուցչի անունը` Լևոն Ավագյան: Կամավորները պատմում են տնօրենին: Նա ասում է, որ այդ պատմությունները աղջիկների վառ երևակայության արդյունքն են, չէ՞ որ նրանք ամբողջ օրը սերիալ են նայում:
Հաջորդ զարգացումները այսպես են լինում։ Երիտասարդները դիմում են հոգևորականների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների, լրագրողների: Հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակում կամավորների նկարահանած տեսաերիզը` քողարկելով իր հետ կատարվածի մասին պատմող աղջկա դեմքը: Դրանից հետո հայոց լեզվի ուսուցիչ Լևոն Ավագյանը հեռանում է դպրոցից` այլևս ստեղծագործական աշխատանքներով զբաղվելու նպատակով: Ո՛չ Լևոն Ավագյանը, ո՛չ մյուս ուսուցիչները, ո՛չ դպրոցի տնօրենը պատասխանատվության չեն կանչվում: Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնից պատասխանատվության են կանչվում կամավոր երիտասարդները՝ առանց ծանուցագրի՝ մի հեռախոսազանգով: «Մենք սպասում էինք, որ քննիչները պետք է խիստ մոտեցում ունենային դպրոցի տնօրինության նկատմամբ: Ի վերջո, եթե անգամ դեռ չի ապացուցվել կատարվածը, միևնույն է, վկաները շատ են, փաստերը` բազմախոսուն: Այնինչ մենք էինք մեղադրյալի դերում հայտնվել», – պատմում է կամավոր տղաներից մեկը:
«Մեզ հետ կոպիտ վարվեցին և շատ վիրավորական: Քննիչ Ադամյանն ասաց, որ ավելի լավ կլիներ՝ մենք ինքնապաշտպանությամբ զբաղվեինք: Հեգնեց, թե մեզ առաքյալների տեղ ենք դրել: Մինչ այդ ես չգիտեի, որ ցուցմունք գրելու համար իրավունք չունեն մեզ 3 ժամից ավել պահել քննչական բաժնում: Նրանք ինձ այնտեղ պահեցին 7 ժամ», – պատմում է Մարիամ Սուխուդյանը: Այլ կերպ ասած, երիտասարդներին քննչական բաժնում սպառնում են, վախեցնում, ասում են, որ մեղադրողները` աղջիկները, հրաժարվել են տեսաերիզում պատմածից, և որ ամբողջ պատասխանատվությունը իրենց` կամավորների` վարագույրը բարձրացնողների վրա է: Ի դեպ, երիտասարդները ձայնագրել են այն հեռախոսազանգը, որտեղ աղջիկներից մեկը զանգում է կամավորին ու տեղեկացնում, որ ինքը քննչական բաժնում հերքելու է ամեն ինչ, ասելու է, որ կամավորների սովորեցրածով է ինքը նման պատմություններ պատմել, իրականում ոչինչ էլ չի եղել: Եվ որ ինքը ստիպված է այդպես խոսել, քանի որ տնօրենը կանչել է մորը, հոխորտացել, սպառնացել, մայրն էլ ծեծել է իրեն աշխարհով մեկ խայտառակ անելու համար և ստիպել հերքել ամեն ինչ: Աշակերտուհիներն արդեն հարցաքննվել են: Նրանք ամեն ինչ հերքել են:
Աբսուրդը շարունակվել է երեկ, երբ կամավորներից Մարիամ Սուխուդյանը օգոստոսի 15-ին/սույն թվականի/ հրավիրվել է ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին` ցուցմունք տալու զրպարտության մեղադրանքով (ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդված, մաս առաջին): Փաստորեն, ակտիվիստին մեղադրում են ուսուցչի սեռական ոտնձգությունների մասին ահազանգելու համար։
Այսօր հայկական բլոգներում բազմաթիվ գրառումներ են արվել աբսուրդային իրողության շուրջ աչալրջություն ցուցաբերելու համար։ Կարդացեք azatarar–ի, dabavog–ի, unzipped–ի, smbatlragrox–ի, ahousekeeper–ի, koreolan–ի, mirope–ի գրառումները, ինչպես նաև միացեք Facebook սոցիալական ցանցում Մարիամին աջակցող նախաձեռնությանը՝ սեղմելով այստեղ։
Related posts:
- Ավարտվել է երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքի նախաքննությունը Երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը չի դադարում մնալ հանրային...
- Հատուկ դպրոցի շուրջ ծավալված զարգացումները շարունակվում են լռության մատնվել «7օր բլոգ»–ը անդրադարձել էր Մարիամ Սուխուդյանի հետ կապված միջադեպին։ Նշենք, որ...
- Թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչն ընդունել է իր մեղքը Ինչպես տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների...
- Դադարեցվել է Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը. Մարիամը «խիզախության» մրցանակակիր Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության...
- Բլոգերները տխրահռչակ արձանագրությունների մասին Հայ բլոգները այս օրերին ակտիվորեն քննարկում են հայ–թուրքական հարաբերությունների համատեքստում...
Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.





Aysor Mariam@ kgna tsanucagir@ stanalu , dra himan vra mi ughegh nyut e petq patrastel u tarastel , qani vor bolor meghadranqnern ughghaki tsitsaghelioren anhimn en !!!
Նուբարաշենի հատուկ դպրոցի երեխաների նկարների շարքերից դիտեք հետրյալ հղումներով՝
http://www.bigfamily.am/2/custom/gallery/displayimage.php?album=1&pos=4
http://www.bigfamily.am/2/custom/gallery/displayimage.php?album=4&pos=0
Aseq inchov karox em ognel ? !!
Ai qez ban!! stex en asel Seli tex@ selvorn e chrum!! Amot!! Hazar amot!! Ches uzum havatas vor qez nman orenqne pshtpan… mardu sepakan mexdranqn el ira glxin jarden? Apsurd !
135 hodvats@ poxecin 333 -ov ( sut matnutyun ) gnalov lktianum en !!!!!
joxovurd espes uxaki chi kareli… mi bana petq dzernarkel…. te che irenq iranc uzacin khasnen isk menk yndhameny ktexekananq dra masin…. ekeq mtacenq tarberakner…
Ays patmutyan mech lktiutyan sahmannern ancac en. Lktiutyun dproci te tnoreni, te usucchi te Erebunu nerqin gorceri koxmic. U karmir teli pes ancnum e MER HASARAKUTYAN ANTARBERUTYUN@! Vorovhetev ev tnoten@ tnoren mnalu hamar e MUCVUM, usucich@- usucich ashxatelu hamar, de qnnichneri masin mer aysqan harust Hayoc lezvum hamapatasxan barer chkan. Mariam Suxudyani nman azniv yeritasardnerin el piti porcen &zmel, vor chkayana ANHAT@, vor AYLASERVAC ISHXANUTYUN@ karoxana goyatevel. Minchev mer hasarakutyan mech chdzevavorvi anhati iravunqneri pashtpanutyun , menq vorpes AZG chenq kayana! Petq e amen meks chlrenq anardarutyun@ tesnelis. Mite sa e mer baroyakan kerpar@? DATAXAZUTYUN@ VERAPATRASTVUM E , PARZELU TE HANRAHAVAQI JAMANAK , VOR BAR@ INCHPES MARDKANC GCUM HOGEXANGARMUNQI MECH, POXAREN@ VERAPATRASTVI PARZELU AYS KARGI VOTNDZGUTYUNNER@, YERB HOGEXANGARMUNQI MECH EN GCUM MATXASH YEREXANERIN!
Vochinchi el chen hasni. Amboghj yeritasardutyuny Mariami mejqin e kangnats. Absurdy chi karox aydqan irakanutyan tegh ancnel, kan sahmanner, ka chap, vory chi kareli ancnel. Inchi et tnoreni kam usucchi dzayny karogh e aydqan barcr hnchel? Meghqi zgacumy gone hastat chi toghni erkaaaaaar gochel.
Urakh em u voghjunum em Mariami nakhadzernutyunnery bolor, amen inch lav kverjana, Mariami ardaramit dzayny tegh khasni, bayc miyevnuyn e mi ban aknhayt e, vor ete ka mi tegh nman depq, nshanakum e myus mankatnmerum u gisherotik dprocnerum nuynpes petq e pntrel nman depqer u hetevoghakan linel.
Anna Barseghyan jan, yeritasardutyun@ chi ogni! Petq a ZLMneri het shat shukhur anel! VOROSHOGH@ MIAYN U MIAYN DATAVORNERN EN ! Pastaban@ petq a qnnutyan skhalneri u anorinakanutyan vra gna, da aveli effektiv a qan ARDARUTYAN hasnel@ ughigh &anaparhov!!!
Isk @ndhanrapes enqan shat a esor tenc absurd@!!!! duq parzapes teghyak cheq!!!
Amboxch joxovurdn er qaxbatarkyalneri, masnavorapes Nikol Pashinyani mechqin kangnac! Chbantarkecin? Sranq xix& u Astvac chunen!
Choreqshabti el en kanchel , erevum e chi gnalu , kartsem iravunq uni minchev dataranic tsanucagir chugharken …
kardaceq te inch tsitsagheli paster en bervats !
http://www.facebook.com/photo.php?pid=2854598&id=571137480&comments&alert
ես էս հին՜ պատմությունից տենց էլ բան չհասկացա, ով ումա ձեռնաբարել, ինչին ոտնաձգել…էս ինչ խառը պատմություն ա…
Պատմությունն իրականում շատ խառն ա ու թող ներեն ինձ բոլոր նրանք, ովքեր վստահ են, որ Մարիամը մեղավոր չէ, բայց մինչև երկու կողմերին էլ չլսես(այս դեպքում նույնիսկ 3 կամ ավելի) հասատատ չես կարող ասել, թե ով է մեղավոր։ Ողղակի այստեղ խնդիրը շատ ավելի գլոբալ և վտանգավոր է։ Անձամբ ինձ համար ցավալի է, որ մեր իրավապահ մարմիններն ու դատարարններն այն աստիճանի են իրենց վարկաբեկել, որ նույնիսկ եթե ճիշտ վճիռ կայացնեն, միևնույն է մարդիկ չեն հավատում։ Ինձ համար վտանգավորը հենց այդ պետական ինստիտուտների բարոյազրկումն է։ Թե չէ նման դեպքերը բոլոր երկրներում էլ կան։ Իհարկե լավ կլիներ, որ Հայաստանում չարձանագրվեին նման ոտնձգությունները, բայց կրկնում եմ հարցը մասնավորից անցել է համամասնական և խնդրին այդ տեսանկյունից պետք է նայել։
Անաչառին
Ես բավական տեղեկացված եմ այս գործին ու կարող եմ ասել, որ որ այդ դպրոցում անձամբ եմ եղել, Մոնիտորին էի իրականացնում իսկապես այտեղ շատ վատ վիճակ էր։ Այսինքն փաստեր կան, որ նման բան եղել է, բայց քանի որ մեր երկրում արդարադատություն կոչվածը հեռու է իրական լինելուց, ով ինչ ուզում է, ում գլխին ուզում է սարքում է։ Մարիամը եղքն ընդհամենն այն էր, որ տեսածի, լսախի մասին մարդասիրական նպատակներով բարձրաձայնել է , ու այսօր նրա դեմ է գործ հարուցվել…սա ապսուրդ է…հավասկանում եք, այս պատմությունը միջազգայնորեն է գցում մեր երկրի վարկանիշը։ Ինչպես անաչառը նշեց նման դեպքեր շատ երկրներում են լինում….բաըց այնտեղ հաստատ վկաից մեղադրյալ չեն դառնում։
ekeq cuyc anenq Nubarasheni ed qnnchakan bajni dimac,lragroxneri hravirenq,axmuk bardzracnenq.
Пост понравился, пишите еще. Я с удовольствием прочту.
Pa6ahakan–ին
Կարծում ես կօգնի՞
Amen inch el piti porcenq, aysor handipelu enq hetaga qayler@ qnnarkelu , ete uneq konkret arajrkner karogh eq gal International Transparency grasenyak, 8pm
hamozvac em vor ays gorcov pordzum en lrecnel kam vaxecnel eritasardnerin ovker payqarum en Texuti antarneri hamar…harcy aveli global e, u sahmanapakvum miayn dproci gorcov
Թեղուտն ի՞նչ կապ ունի։ Հարգելի Gohar, խնդրում եմ, եթե կարելի է, ավելի մանրամասնիր, որովհետև անձամբ ինձ շատ հետաքրքրեց։ Թե չէ ես անընդհատ մտածում եմ, թե բուն նպատակն էս ամբողջ պատմության ո՞րն է ու էդպես էլ չեմ կարողանում հասկանալ։
xndrum em kardaceq hetevyaly ev shat ban aveli parz kdarna
http://bnamard.blogspot.com/2007_11_01_archive.html
http://zhamanak.com/article/7641/
http://www.a1plus.am/en/society/2009/05/5/tegut
Ինչպես տեղեկացա ֆեյսբուքի՝ Մարիամի պաշտպանության խմբի քննարկումներից վաղը ժամի 15:00–ին Ոստիկանության Էրեբունի քնչական բաժնի դիմաց պիկետ է լինելու։ Մանրամասները դեռ ճշտվում են։
Մարիամ ջան քեզ համբերություն, քեզ բնորոշ սկզբունքայնության պատճառով հայտնվել ես տհաճ փորձության մեջ: Վստահ եղիր, որ քո կողքին կանգնած են ճանաչողների ու ընկերների մի ստվար բանակ: Ինքս ուրախ կլինեմ իմ համեստ աջակցությունը դրսևորել:
arajarkum em fond bacel Mariami anunov, ev nerdnenq inchqan vor karogh enq.. hamozvats em nuynisk amenpoqr guamrnerov el mec gumar khhavaqvi, vorovhetev shat eritasardner en patrast orgnel Mariamin! hima iran nayev finansakan mec ognuytun petq klini pastaban vardzelu ev aylni hamar!
mek el es pahin cuyc anel akrtsum em animhimn e, nakh vor dranov vochnchi chenq hasni iranq meznic chen vaxebalu azaten, ev erkrod karogh e shat vtangavor verjana cucararneri hamar!!
bayc cuyc heto erb vor mi qich aveli xaxavi kareli e anel!!
Voch mi bann el anhimn che(aravel evs piketn u cujce), cujci ardjunqe iharke chi karox linel ajn, vor Mariamin aranc voreve naxapajmani toxnen, cujci ardjunqe klini, vor ed takanqnere ktesnen, vor eritasardneri het katak anele apushutyun e.
Hargeli Ani, cucararnerin amenashte kcren, bajc voch avelin…ete shat linenq, vochinch el chen karox anel…
P.S. Esora pikete???
Այս պատմությունը ցույց է տալիս մեր իրավապահպան համակարգի գործելաոճի անհեթեթությունը: Ի դեպ, շատ հաճախ աշխատակիցները` ոստիկան-քննիչ-դատախազները մեղավոր չեն (կամ այնքան էլ մեղավոր չեն), քանի որ ակամայից ընկնում են կարծրացած մի համակարգ` կայուն օրենքներով և արժեքաբանությամբ: Այդ համակարգն իր հոգեբանությամբ ու աշխարհայացքով քիչ է տարբերվում Վիշինսկու ժամանակներում գոյություն ունեցող НКВД-ից: Չմոռանանք, որ համակարգում աշխատում են Վիշինսկու աշակերտների աշակերտների աշակերտների աշակերտները: Ուղիղ գենեոլոգիա: 21-րդ դարի հետ համակարգը որևէ ընդհանրություն չունի:
Այսքանը` մետաֆիզիկայի ժանրից:
Իսկ հիմա` ըստ էության: Ես իրավաբան եմ և պատրաստ եմ հարցի կապակցությամբ ձեզ տրամադրել իրավաբանական օգնություն: Անհրաժեշտության և ցանկության դեպքում կարող եք գտնել ինձ Facebook-ով:
Ժողովուրդ, ակցիայի վիեոն էստեղ նայեք՝ http://www.youtube.com/watch?v=se1HSULfMLM
Es amen inchi tak Texuti xndirn e, serj@ Texuti vra bavakan mec stavka e drel, isk yeritasardner@ xangarum en! Shexum en ushadrutyun@,gorc sarqum ayl hodvacov, vor lrecnen u vaxecnen! Koch em anum, CHNK&VEL u PAYQAREL!
Կարդացեք ոստիկանապետի մեկնաբանությունը այս առիթով։ Ասել է այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ
առաջարկում եմ մի տեղ հավաքվենք մտածենք ու կազմակերպված գործենք եկեք նախ հավաքվենք ու ԶԼՄ-ների հե տհամագործակցենք հետո երիտ կազմակերպությունների հետ խոսենք ու ծրագրենք մեր ակցիաները
Հայաստանում բնակվող մի խումբ երիտասարդներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին և ՀՀ ԱԺ նախագահին՝ իրենց զորակցությունը հայտնելով երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին։ Նամակում, մասնավորապես, ասված է.
Մի խումբ երիտասարդ արվեստագետներ նամակ են հղել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՄԱԿ-ի իրավունքների պաշտպանին, Եվրոխորհրդի և Եվրոմիության ներկայացուցիչներին՝ կոչ անելով պաշտպանել ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին։ Նամակում ասված է.
Ուղղակի մեջբերում Մարիամ Սուխուդյանին աջակցող “Ֆեյսբուք” խմբից.
I just want to tell you that your blog is very interesting, bookmarked