7or BLOG

Բլոգերները կանաչ շարժման ակտիվիստի և «պուտինապաշտության» մասին

blogsՀայկական բլոգոսֆերան այս օրերին կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հետ կապված միջադեպն է քննարկում, ընդ որում, լուծումներ է առաջարկում ի պաշտպանություն ակտիվիստի։

«Ընդհանրապես, նորմալ պետություններում դեռ նոյեմբեր ամսին, երբ այդ հաղորդումը եթեր դուրս եկավ, երեխաների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները պիտի աղմուկ բարձրացնեին ու քրեական գործ հարուցեին: Հոդվածից այն հասկացա, որ հինվելով հաղորդումի վրա քրեական գործ հարուցողը դատախազությունն է եղել: Ըստ երևույթի իրենք հարուցել են, իրենք էլ իրար մեջ գործը “պարզաբանել” են: Հենց ամենակզբից սխալը նրանում է եղել, որ այդ գործին հետևող չի եղել (ըստ երևույթի): Նախ հարկավոր էր երեխաների իրավունքները պաշտպանող կազմակերպությունը(ներին) խառնվեին իրարով, հետո էլ պրոֆեսսիոնալ հոգեբանները միանաին, որ երեխաների հետ զրուցեին: Պարզ է, որ եթե այս ամենը չի արվել (ըստ երևույթի հենց այդպես էլ եղել է ու երեխաների հետ միայն քննիչներն են զրուցել), ապա երեխաների վրա ճնշում են գործադրել, որից հետո էլ նրանք խոսքերից ետ են քաշվել»,–գրում է arin-berd-ը։

Միջադեպին են անդրադառնում է նաև kornelij–ը, ahousekeeper–ը, smbatlragrox–ը, dabavog–ը, narjan–ը, mirope–ն,  mkdotam–ը, markgrigorian–ը, azatarar–ը, norayr–ը, unzipped–ը։ 

«Բայց ամենալուրջ խնդիրը հետևյալն ա: Եթե Մարիամի դեմ գործ սարքողները հասնեն իրանց նպատակին, դա կլինի Հայաստանում ցանկացած ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ /հատուկ եմ շեշտում այդ բառը/ ակտիվության վերջը: Դա նաև կնշանակի, որ պսովդո-գողական օրենքը վերջնականապես կդառնա Հայաստանի միակ սահմանադրությունը /պսեվդո-գողական եմ ասում, որտև չեմ կարծում որ աուտենտիկ գողականները անբարոյականության նման գագաթնակետի հասնեին/: Դա նաև կնշանակի հստակ մեսիջ բոլոր նորմալ երիտասարդներին պետության կողմից։ Եթե դու երիտասարդ ես, նորմալ մարդ ես, ու էս երկրի մասին մտածում ես, դու պետության թշնամին ես»,–գրում է  zloyan–ը։ pigh–ն էլ նույն թեմատիկայով իր գրառմանը հարց է բարձրացնում, թե «պետբյուջեից սնվող Օմպուցմեն-Մարդու Իրավունքների Կիսապաշտպան Արմեն Հարությունյան»–ը ինչու չի արձագանքում միջադեպին։

Բլոգոսֆերայում այս օրերին անդրադարձ կա նաև Եվրատեսիլյան ադրբեջանական վերջին զարգացումներին և Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանների օգտին քվեարկած «հակապետականների» բացահայտմանը։ «Ռադիո վան»–ի բլոգը գրում է «Աշխատանքային օրը խանգարում է հարգել հանգուցյալի հիշատակը» գրառմանը մեռելոցային հանգստյան օրերն է վերլուծում։ reporter-arm–ի թեման հայկական ֆուտբոլն է։ gasparian–ը գրում է «հյութաքամիչին սպառնացող համակարգչային վիրուսների մասին»։ kornelij–ը «պուտինապաշտության» մասին նկար է դնում։

Այս օրերին հայկական բլոգոսֆերայում ակտուալ է նաև հոմոֆոբիայի թեման։ Դորիանը իր բլոգում անդրադարձել է «Իրավունք» թերթի՝ հոմոսեքսուալների դեմ պայքարի կոչերով հոդվածին և սեփական եզրակացությունները ներկայացրել։ Հոմոսեքսուալների նկատմամբ հայ հասարակության անհանդուրժողականության մամուլային դրսևորումների է անդրադարձել նաև unzipped–ը՝ համապատասխան հղումներով իր գրառման մեջ։

Լուսանկարները ըստ  kornelij–ի և  norayr–ի բլոգների։

Բլոգների տեսություն, 18.08.2009

Related posts:

  1. Բլոգերները տխրահռչակ արձանագրությունների մասին Հայ բլոգները այս օրերին ակտիվորեն քննարկում են հայ–թուրքական հարաբերությունների համատեքստում...
  2. Բլոգերները հայ–թուրքական արձանագրությունների և Էրեբունի–Երևանի մասին Վերջին օրերին հայկական բլոգոսֆերան ակտիվորեն քննարում է հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումն...
  3. «Հերի՛ք է մեզ խայտառակեք». ներկայացնում են բլոգերները Հանգստյան օրերին հայկական բլոգները հայկական ֆուտբոլի «պայծառ ապագան» էին քննարկում...
  4. Բլոգերները քննում են հետիոտներին տուգանելու ոստիկանության նախաձեռնությունը Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկել է «Պահպանենք երթեւեկության կանոնները» անվամբ...
  5. Բլոգերները Քոչարյանի որսորդական լուսանկարների և քաղաքականության մասին Շաբաթը հայկական բլոգոսֆերայում տարբեր թեժ քննարկումներով էր լեցուն, սակայն...

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Մեկնաբանություն

5 մեկնաբանություն “Բլոգերները կանաչ շարժման ակտիվիստի և «պուտինապաշտության» մասին”
  1. Ani Haroyan ասում է՝

    Hetaqrqir er kardal blogerneri masin nyuter. Shnorhakalutiun 7 orin

  2. Аршавин ասում է՝

    “замечательные посты”

  3. AnneniaEnlilk ասում է՝

    хорошо! все бы так писали :)

Trackbacks

Check out what others are saying about this post...
  1. [...] բլոգ»–ը անդրադարձել էր Մարիամ Սուխուդյանի հետ կապված միջադեպին։ Նշենք, որ կանաչ շարժման [...]



Մեկնաբանել

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics