Մեր մասին
Ողջույն… Բարի գալուստ «7օր բլոգ»՝ առողջ քննարկումների և բանավեճերի ազատ տիրույթ, ազատ ամբիոն ձեր տեսակետի և մեկնաբանության համար։ Այստեղ պարբերական թարմացմամբ երկրի համար կարևոր իրադարձություններն ու վիճահարույց թեմաներն են քննարկվում, իսկ բանավեճերին ձայնի հավասար իրավունքով մասնակցում են բլոգի բոլոր այցելուները, քննարկվող նյութերի հեղինակները, հայտնի հասարակական–քաղաքական գործիչներ։ Մենք կարևորում ենք ձեր կարծիքը և սպասում ձեր արձագանքներին, ինչո՞ւ չէ, նաև բողոքներին ու առաջարկներին։
«7օր բլոգ» գործում է 2009թ հուլիս ամսից և այդ շրջանից մինչև 2010թ մայիս ամիսը այն վարել է լրագրող–բլոգեր Շուշան Հարությունյանը, ով բլոգոսֆերայում հանդես է գալիս «Բլանշ» կեղծանունով։Այժմ բլոգը վարում է Նանե Բեգլարյանը։ Բլոգի հեղինակի հետ կապ հաստատելու համար գրեք՝ blog@7or.am–ին։
«7օր բլոգ»–ը կարևորում է քննարկումների և բանավեճերի առողջ մթոնոլորտը, իսկ վերջիններիս պահպանման համար առաջարկում է հետևել բլոգում գրելու պարզ կանոններին։ «7օր բլոգ»–ն ընդունում է քննարկումների փոխադարձ հարգալից մթոլորտը, ուստի հայհոյանքի, վիրավորանքի, պիտակավորման ցանկացած դրսևորում ստացած մեկնաբանություն հեռացվելու է։ Այստեղ ընդունելի չեն նաև քննարկվող թեմայից դուրս տեքստերն ու մեկնաբանությունները, անհարկի գովազդումները։ Նշենք նաև, որ բլոգը նպատակ ունի զարգացնելու հայալեզու քննարկումների մշակույթը, ուստի ակնկալում ենք, որ ձեր մեկնաբանությունները կլինեն հայատառ, իսկ լատինատառ կլինեն միայն համապատասխան հնարավորությունների բացակայության պարագայում։
Բլոգում տեղ գտած նյութերն ու կարծիքներն օգտագործելու դեպքում հղումը «7օր բլոգ»–ին պարտադիր է:




